Հրատարակութիւն

PDF

Սկաուտական Լուրեր

Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 15-ի առաւօտեան՝ Մարզաւանում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Պատասխանատուական և Գերագոյն կազմերի մասնաւոր դասընթացների չորրորդ պահը:Հարկ է նշել վերոյիշեալ դասընթացների վերջին փուլը գումարւելու է յառաջիկայ ուրբաթ:
  Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Գերագոյն կազմը Հոկտեմբերի 14-ին այցելեց ազգային հերոս, 44 օրեայ պատերազմում նահատակւած Աւետիս (Աւօ) Պուլուզեանի մեծ մօրը։ Յանձնւեց յուշանւէր,  հերոսի ծնողներին փոխանցելու  նպատակով։ Սկաուտները իրենց յարգանքի տուրքը…
Պատկերներ՝ Սկաուտական  միութեան Արենուշ հատւածի աշխատանքներից, ուրբաթ, հոկտեմբերի 1-ին:
Հինգշաբթի, սեպտեմբերի 30-ին, Արիների հատւածի թիւ 2 և թիւ 3 խմբերը Գիշերային աշխատանք ունեցան Արարատ մարզաւանում, որի ընթացքում կատարւեց տարբեր դասարաններ և խաղեր նաև սարքաւորումի աշխատանք։
Ուրբաթ, հոկտեմբերի 1, 2021 թ.-ին տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Սկաուտական միութեան խմբերի Պատասխանատուական և Գերագոյն կազմի շարան աշխատանք-դասարանները: Մարմնամարզութեան դասարան,Դասատու՝ Ընկեր Լուդւիկ Նազարեան Լեռնագնացական տարբեր հմտութիւնների հետ ծանօթացում , վայրէջք առանց…
Շրջանի սկզբից կազմակերպւել է շարան աշխատանք-դասարաններ խմբերի պատասխանատուական և գերագոյն կազմի գիտելիքների և կարողութիւնների զարգացման նպատակով։ Սեպտեմբերի 24 ի դասարաններ՝ Մարմնամարզութեան դասարան, Դասատու՝ Ընկեր Լուդւիկ Նազարեան Ինքնապաշտպանութեան դասարան, Դասատու՝ Ընկեր…
Սեպտեմբերի 21-ին, Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Գերագոյն կազմը եւ պատասխանատուները հաւաք ունեցան Մարզաւանի ընթրիքների բաժնում, Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման օրը նշելու համար: Մտերմիկ ընթրիքից յետոյ սկաուտները կարմիր, կապոյտ և ծիրանագոյն օդապարիկներ երկինք…
Ուրբաթ սեպտեմբերի 17-ին Արենուշ հատւածը մասնակցեց միութեան կողմից կազմակերպւած Հայաստանի Վերանկախացման առիթով դասարանին։ Հատւածի միւս աշխատանքներից էր՝ հրացանաձգութիւնը։ Դասատու՝ Վարիչ առաջնորդ Վահագն Շահվերդեան:
Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութիւնը սեպտեմբերի 17-ին ունեցաւ դասարան Սեպտեմբեր 21-ի՝ Հայաստանի Վերանկախացման և նրան նախորդող դէպքերի վերաբերեալ։ Դասատու՝ Դեր Խմբապետ Սեւակ Ֆաթհի:
Ուրբաթ, սեպտեմբեր 17-ին Արիների Հատւածի Թիւ 2 Խումբը  «Էնղելաբ» ակումբում  ունեցաւ հաճելի ժամանց և  բօլինգ խաղով զբաղւեց: