Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

ՅԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐ

Ւրանական վաւերագրական ֆիլմերի 13-րդ անկախ փառատօնին վաստակաւոր վաւերագրող ռէժիսոր՝ Տիգրանուհի Յովակիմեանը մեծարւեց ֆիլմարւեստում իր ներդրած աւանդի համար։
Կիրակի մարտի 2- ին «Ղալամ» դահլիճում մրցանակաբաշխմանը ներկայ էին ԻԻ Խորհրդսրանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն Արա Շահվերդեանը Հ.Մ. «Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, Հայ կին միութեան նախագահ Արմինէ Բուդաղեանը և «Արարատ»- ի Երէցների միութեան «Գրական շրջանակ»- ի ընկերները։

Տիգրանուհի Հովակիմեանը 2007 թւականից անդամագրւել է Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Հանրային հասարակական բաժանմունքին։
Իր մասնագիտութիւնից ելնելով Երէցների միութեան ամսական հանդիպումներից մէկը յատկացւել էր իր
պատրաստած «کمر درد»
վաւերագրական ֆիլմին, որը Բարսէլոնի Գիտական ֆիլմերի 4-րդ փառատօնում արժանացել է գնահատման դիպլոմի։
Նա մի անգամ ևս Մարզաւանում Ծառատնկման յատուկ միջոցառմանը բնապահպանման նիւթով հանդէս է եկել հանրութեան համար։
Ընկեր Տիգրանուհին մասնակցում է Երէցների միութեան «Գրական շրջանակ» -ին և պարբերաբար նիւթ է ներկայացնում սոյն խմբակում։
Երէցների միութեան 2024 թւականի Ապրիլ ամսւայ հանդիպման ծրագրում, որը յատկացւել էր համայնքի և կազմակերպութեան յաջողած կանանց՝ ընկեր Տիգրանուհին նաև մաս էր կազմում ներկայացւած ցանկում։
Շնորհաւորում ենք և քաջառողջութիւն ու յաջողութիւն ենք մաղթում սիրելի ընկերոջը։

Ուրբաթ, 2025 թ.-ի փետրւարի 21-ին  «Արարատ» մարզաւան այցելեց Հայաստանի հանրապետութեան ազգային ժողովի պատգամաւոր պրն.Գառնիկ Դանիէլեանը:

Հիւրին ընկերակցում էր Ալիք հաստատութեան ներկայացուցիչ պրն.Սևան Դանիէլեանը որոնց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և կազմի ընկերները:

Սկզբում շրջագայեցին մարզաւանը ապա այցելեցին Արխիւային գրասենեակ, որտեղ նրանց դիմաւորեց Արխիւային յանձնախմբի նախագահ՝ ընկեր Արա Ծատուրեանը ով բացատրութիւններ տւեց պահպանւած ու հաւաքագրւած արխիւների մասին։ Այնուհետև հիւրերը այցելեցին ցուցասրահում տեղադրւած 80֊ ամեակի առիթով կազմակերպւած գոյքերի ցուցահանդէսը

«80- ամեայ Արարատում օգտագործւած գոյքերի պատմութիւնը» խորագրով։

Ապա ընկերները մասնակցեցին  Սկաուտական միութեան օրւայ աշխատանքի փակման արարողութեանը և ամրագրեցին յիշատակի լուսապատկերներ։

ՎԱՂԵՄԻ ԱՐԱՐԱՏԱԿԱՆ ԸՆԿԵՐ՝
ՍԵՐԺ ԱՍԼԱՆԵԱՆԻՆ
ՆՒԻՐՒԱԾ՝
ՅԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ

Սերժը, անհաւատալիօրէն ֆիզիքապէս մեզնից հեռացաւ 9 օգոստոսի, 2024 թ.-ին թողնելով ուրախ ու պայծառ յիշողութիւններ։
Նրա յիշատակը վառ պահելու նպատակով, հարազատ ընկերներն և արարատականները միջոցառումներ կազմակերպեցին Ամերիկայում, Հայաստանում և Թեհրանում։

2024 թւականի սեպտեմբերի 22-ին Ամերիկայում, 2024 թւականի սեպտեմբերի 29-ին Հայաստանում և 7 փետրւարի 2025 թւականին Թեհրանում կատարւեցին յիշատակման օրեր, որոնք կազմակերպւել էին նրա հարազատների և ընկերների կողմից, ովքեր յուշեր են կիսել ներկաների հետ։

Սերժ Ասլանեանի յիշատակին նւիրւած միջոցառումները, որոնք տեղի ունեցան 2024 թւականի սեպտեմբերի 22-ին Գլենդելում և 29-ին՝ Երևանի Մերգելեանի անւան ինստիտուտի COWO դահլիճում, յաւերժացրեց նրա յիշատակը։ Ֆիլմի ցուցադրութիւնը և լուսանկարների շարանը ներկայացրեց նրա կեանքն ու գործունէութիւնը։ Միջոցառմանը ներկայ արարատականները, բարեկամներն ու ընկերները կիսւեցին յիշողութիւններով՝ պատմելով նրա հետ անցկացրած անմոռանալի օրերի մասին։

Երևանում միջոցառման աւարտին հնչած «Միայն ցտեսութիւն» երգը յուզեց բոլորին, ովքեր հրաժեշտ տւեցին իրենց սիրելի ընկերոջը։


Իսկ փետրւարի 7-ին, ուրբաթ առաւօտեան, Թեհրանի «Արարատ» կազմակերպութեան մարզաւանում «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, շուրջ 150 հոգու ներկայութեամբ, ծրագիրը սկսւեց Արարատի հիմներգով, որը կատարեցին Սկաուտական միութեան կրտսեր անդամները՝ ընկեր Մեղեդի Նազարեանի ղեկավարութեամբ։

Օրւայ հաղորդավար՝ ընկեր Արտոյտ Զոհրաբեանը, որը եղել էր Սերժ Ասլանեանի Սկաուտական շրջանի ընկերներից, անդրադարձաւ յիշատակի օրւայ ընտրութեանը, որը համընկնում էր ընկեր Սերժի ծննդեան օրւայ հետ։ Նա ներկայացրեց հանգուցեալի կենսագրութիւնը, որը լրացւեց լուսանկարներով՝ պատկերելով նրա անցած ուղին։ Դա յատկապէս տպաւորիչ դարձրեց ընկեր դկտ. Շանթ Բաղրամեանի՝ Սերժի յիշատակին նւիրւած բանաստեղծութիւնը։

Լուսանկարներին յաջորդեց արենուշ Լիոնա Ռաթէոսեանի ասմունքը՝ Յովհաննէս Թումանեանի «Թմկաբերդի առումը» բանաստեղծութիւնից։

Ներկայ Սկաուտապետ, խմբապետ Գայիանէ Դաւթեանը օրւայ առիթով արտայայտւեց՝ անդրադառնալով այն բարի համբաւին, որ ընկեր Սերժը թողել է բոլորի յիշողութիւններում։

Ծրագիրը շարունակւեց Դեր Խմբապետ Վանէ Տէր Ղազարեանի ասմունքով՝ ներկայացնելով Եղիշէ Չարենցի «Հարթագողի ճամփորդները»։

Օրւայ առիթով արտայայտւեց նաև Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը, որը խօսեց Սերժ Ասլանեանի ամենանշանաւոր յատկանիշների՝ ընկերասիրութեան, պատասխանատւութեան, աշխատասիրութեան և բարութեան մասին։

Ներկաները դիտեցին հանգուցեալի եղբօր՝ ընկեր Սևան Ասլանեանի կողմից պատրաստւած տեսանիւթը, որին յաջորդեց Հայաստանից ընկերներ Արբի Գալստեանի և Արթուր Յովասափեանի տեսաերիզը։



Ներկաներից՝ ընկերներ Արա Աղաջանեանը, Գէորգ Վարդանեանը և Սուրիկ Աբնուսեանը, պատմեցին ընկեր Սերժի հետ կապւած յիշարժան պահերի մասին։

Վերջում նաև արտայայտւեց հանգուցեալի քոյր՝ տկն. Սթելլա Ասլանեանը:


Ծրագիրն աւարտւեց ընկեր Արբի Շահբէգեանի պատրաստած տեսաերիզով, որտեղ մի պատկերում ընկեր Սերժը կարծես հրաժեշտ էր տալիս բոլորին։

Հարկ է նշել, որ միջոցառմանը առցանց հետևում էր ընկեր Սևան Ասլանեանը Ամերիկայից։

Միջոցառման ընթացքում կազմակերպւել էր ընկեր Սերժի աշխատանքային և անձնական լուսանկարների ցուցահանդէս, իսկ յայտագիրը պատրաստւել էր շարքային սկաուտ՝ Դեր Խմբապետ Երազիկ Նիկոլայեանի միջոցով։

Սիրելի ընկեր Սերժ, երկնային ծնունդդ շնորհաւոր։
Հոգիդ հանգչի խաղաղութեամբ։
Քո յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում։

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շրջանակում աւարտւել է նաև ձնամարտի (Իւքիգասն) մրցաշարը, որին 18 թիմեր էին մասնակցել: Առաջին անգամ խաղերի ծրագրում ընդգրկւած ձնամարտի մրցաշարում յաղթող է ճանաչւել Թեհրանի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջերմուկի թիմը, իսկ եռեակը եզրափակել է Արմաւիրի մարզի Խոյ համայնքի թիմը:

Նշենք որ Հայաստանի Համահայկական 2-րդ Ձմեռային Խաղերին, որի բացումը տեղի է ունեցել փետրւարի 1-ին, Ջերմուկում, մէկ շաբաթ տեւողութեամբ, Իրանահայութեան 20 հոգանոց մարզական պատուիրակութիւնը մասնակցել է այս միջոցառմանը Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան հովանաւորութեամբ (նուիրուած կազմակերպութեան 80-ամեակին):

Յիշեցնենք որ այս խմբի միւս հովանաւորն է էղել "Քէշիշեան" մսամթերքային ընկերութիւնը:

Հայաստանում սոյն խմբի կողքին է եղել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ»-ի անդամ եւ Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը: 

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում, Թեհրանի խմբի մասնակցութեանը անդրադարձել են ՀՀ տարբեր ԶԼՄ-ներ:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Հայաստանի Համահայկական 2-րդ Ձմեռային Խաղերին, որի բացումը տեղի է ունենալու փետրւարի 1-ին Ջերմուկում մէկ շաբաթ տևողութեամբ, Իրանահայութեան 20 հոգանոց մարզական պատւիրակութիւնը մասնակից կը լինի այս սպասւած համահայկական միջոցառմանը Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան հովանաւորութեամբ:

Թեհրան քաղաքի անւան ներքոյ ՝ Լեռնադահուկ և Սնոբորդ (7 հոգանոց խմբով) և Ձնեմարտ-Իւքիգասն (13 հոգանոց խմբով): Երկուշաբի յունւարի 27-ին Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ լեռնադահուկ և սնոբորդի մասնակից մարզիկների բարի երթի հանդիպումը:
Լեռնադահուկ- սնոբորդ խմբին հովանաւորում է նաև "Քեշիշեան" մսամթերքային ընկերութիւնը:
Հանդիպումը կայացել է «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտէ»-ի անդամ և Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանի հրաւէրով ուր ներկայ էին Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Սոֆի Ջաղարբէգեանն ու կազմի ընկերներն ու "Քեշիշեան" մսամթերքային ընկերութեան տնօրինութիւն՝ Պարոնայք Ալֆրէդ Քեշօշեանն ընկերակցութեամբ Ֆրէդ Աշեղեանի:

Դահուկների նշւած թիմի համակարգող պատասխանատուն է պրն. Արա Ոսկանեանը իսկ խմբին մաս են կազմում երկրորդ կարգի մարզիչ և Իրանի դահուկի ֆեդերացիայի փոքրամասնութեանց կոմիտէի նախագահ՝ Ալէքս Լազարը, երրրդ կարգի մարզիչներ Ալֆրեդ Կարապետեանն ու Մաթիլդա Մարտիրոսեան և մարզիկներ՝ Մառա Սատուրեանը, Արաբօ Մանասեանը և Սարմէն Պօղոսեանը. որոնց մաղթում ենք յաջողութիւն. հանդիպմանը բոլորը միահամուռ լիայոյս էին, որ այս մրցախաղերի համար կազմւած խումբն Արարատ կազմակերպութեան հովանու ներքոյ պիտի շարունակի իր աշխատանքը նպատակ ունենալով ստեղծելու դահուկի դպրոց ապագայ սերնդների դաստիարակման ի խնդիր։

Յունւարի 29-ի երեկոյեան նաև կայացաւ՝ ՀՀ Ձնեմարտ-Իւքիգասն ֆեդերացիայի ներկայացուցչի և Թեհրանի մեր խմբի ընկերների միջև այս նոր մարզաձևի մանրամասութիւններին առաւել ծանօթացման նպատակով հեռակայ հանդիպում:

2025 թւականի յունւարի 18-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հերթական նիստին հրաւիրւած էր կազմակերպութեան Ֆինանսական մարմինը։
Հանդիպման սկզբում Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը շնորհակալութիւն յայտնեց կազմին ներկայութեան համար:
Ապա Ֆինանսական մարմինը զեկուցեց իր այս շրջանի գործունէութեան մասին։
Հանդիպման հիմնական օրակարգն էր կառոյցի նիւթատնտեսական իրավիճակին առնչւող հարցերը։
Եղան երկուստեք մտքերի փոխանակումներ կազմակերպութեան համար նիւթական աւելի կայուն և արդիւնաւէտ եկամտի աղբիւրներ ստեղծելու ուղղութեամբ։

Երէկ դեկտեմբերի 30-ի առաւօտեան Ամանորեան այցերի շարանում  Արարատ թաղամասի  Ս Մինաս եկեղեցի այցելեցին Երրորդ քաղաքամասի քաղաքապետ դկտ Ջաւանին և երրորդ բաժնի քաղաքապետ ճրտգ Շավերդեանը իրենց ընկերակցող խմբի հետ։
Ներկայ էին ԹՀԹ Թեմական խորհրդի, եկեղեցու խորհրդի և Ազգային Առաջնորդարանից ներկայացուցիչներ, այցելու պետերի ցանկութեամբ ներկայ են գտնւել  "Արարատ" կազմակերպութեան  ներկայացուցիչները։
Ընկերներ Ժորժ Աղայեանն ու Թայիկ Պետրոսեանը ներկայ գտնւեցին այցին, ովքեր նաև Թեմական Խորհրդի ներկայացուցիչ՝ պրն Հայրիկ Աղանեանսից յետոյ արտայայտւել դրւատել ու շնորհակալութիւն են յայտնել պատասխանատու անձանց։
այցելուների կողմից "Արարատ" մարզաւանը կարևորւել է մի քանի հանգամանքներով և որ  գտնւում ու համարւում է նոյն քաղաքամասի աչքառու և աշխոյժ  վայրերից թէ', որպէս բնութեան տարածք և թէ', որպէս մարզադաշտ ու համալիր։
Վերջում եկեղեցու հաւաքետիղում խօսւեց թաղային մի շարք խնդիրների ու  դժւարութիւնների շուրջ և եղան մտքերի փոխանակումներ։

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի հիմնադրման 80-ամեայ յոբելեանի առիթով կազմակերպւեց
«Արարատում ժամանակին օգտագործւած գոյքերի պատմութիւնը» խորագրով մի ցուցահանդէս «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում:
Արխիւային յանձնախմբի ցուցահանդէսին կապւած աշխատանքը սկսւեց 2024 թւականի հոկտեմբերից, նախաձեռնութիւնը մնալով Արխիւային յանձնախմբին:
Մէկ ամսւայ ընթացքին հաւաքագրւեց գոյութիւն ունեցող գոյքերը և բարեկարգումներից յետոյ տեղակայւեց մարզաւանում:
Գոյքերը պարունակում էին Արւեստից, Մարզական , Սկաուտական, Կենտրոնատեղիի, մարզաւանի, սրահների և ընդհանրական իրեր:
Կարևոր է նշել , որ գոյքերի մի բաժինն էլ գտնւում է Արխիւային գրասենեակում և պատկան պահեստում:
80-ամեայ յանձնախմբի առաջարկով որոշւեց ցուցահանդէսի բացումը կատարել դեկտեմբերի 6-ին յոբելենական ձեռնարկի օրը:
Միասնական աշխատանքի շնորհիւ 100-ից աւելի գոյքեր հաւաքագրւեց և ամէն մէկի բացատրականը պատրաստւեց ու փակցւեց և գծագրւած քարտէզի համաձայն յանձնախումբն սկսեց ցուցասրահում շարման և տեղակայման աշխատանքը:
Դեկտեմբերի 6-ի երեկոյեան նախապէս յայտարարւածի համաձայն, ժամը 18:30-ին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը, 80-ամեայ յանձնախմբի նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանը և վետերան ընկեր Էլպիս Գասպարեան Արզումանեանը դռան շեմին հատեցին բացման ժապաւէնը, նրանց ընկերակցում էին օրւայ հրաւիրեալ հիւրեր՝ ՀՄԸՄ-ի և Համազգայինի ներկայացուցիչները, Ազգային մարմինները, վարչականներն ու ներկաները, որոնք մեծ հետաքրքրութեամբ դիտեցին և լսեցին բացատրութիւնները այցելելով միաժամանակ կից Արպիւային գրասենեակը։
Ցուցահանդէսը շարունակւեց դեկտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին:
Դեկտեմբերի 13-ին ի շարս Ազգային մարմինների ներկայացուցիչների, այցելութեան եկան՝ ներկայիս և անցեալի խմբավարներ, ղեկավարներ, Սկաուտապետեր բարերարներ և Սկաուտական միութեան խմբեր։
Իսկ դեկտեմբերի 20-ին եւս ցուցահանդէս այցելեցին հիւրաբար Հայաստանից Թեհրան ժամանած 6 լրագրողներ՝ ABC Media-ի գլխաւոր խմբագիր՝ Բեթխեհեմ Արաբեանը, օպերատոր՝ Սերոպ Չերչէքեանը, TV 5-ի լրատւական բաժնի գլխաւոր խմբագիր՝ Մարիաննա Ղահրամանեանը, 24 News.am գլխաւոր խմբագիր՝ Նարեկ Գալստեանը, Politik.am գլխաւոր խմբագիր՝ Բորիս Մուրազին և Yerkir.am գլխաւոր խմբագիր՝ Վահէ Սարգսեանը, ովքեր Ալիք օրաթերթի ներքին տնօրէն՝ Արգիշտի Թովմասանի ընկերակցութեամբ շրջեցին «Արարատ» մարզաւանը:
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը և կազմի ընկերները դիմաւորեցին հիւրերին ապա շրջեցին մարզաւանը տրւեցին բացատրութիւններ և ցուցահանդէսն այցելելուց յետոյ հիւրընկալւեցին Կենտրոնական վարչութեան գրասենեակում:
Ջերմ շրջանակում տեղի ունեցաւ մտքերի փոխանակումներ պատասխանւեց հարցեր և հնչեց դրւատանքի ու ողջոյնի խօսքեր։
Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը մի առ մի լրագրողներին յանձնւեց յուշանւէրներ:

Կիրակի 8 դեկտեմբերի 2024 թւականին Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ ընկեր Սանդրա Վարդանեանը, ով «Արարատ»-ի հիմնադրման 80-ամեայ յոբելեանի միջոցառման առիթով հրաւիրւած էր ձեռնարկին, մասնակցեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նիստին:
Նիստի ընթացքին երկուստեք խօսւեց երկկողմանի փոխյարաբերութիւնների շուրջ առհասարակ և ի մասնաւորի սկաուտական աշխատանքների վերաբերեալ նաև քննարկւեց Մարզական միութեան մասնակցութիւնը յառաջիկայ ամռանը համա Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերին Հայաստանում:
Մտքեր փոխանակում եղաւ յիշեալ ոլորտներում ունեցած հնարաւորութիւնների շուրջ:
Հանդիպմանը ընկեր Սանդրան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանին փոխանցեց Հ.Մ.Ը.Մ.-ի կողմից բերւած յուշանւէրը:
Կենտրոնական վարչութիւնը կազմակերպութեան 80- ամեակի առիթով պատրաստւած յուշանւէրը յանձնել էր ընկերոջը միջոցառման օրը:

2024 թւականի ուրբաթ, դեկտեմբերի 6-ին, 50-ամեայ «Արարատ» մարզաւանի բոլոր անկիւններում տօնւեց ՀՄԱԿ-ի 80-ամեայ յոբելենականը։

Երեկոյեան ժամը 6:30-ին «խաժակ Արզումանեան» ցուցասրահի շէմին Կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանի և 80-ամեակի յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանի ձեռամբ հատւեց բացման ժապաւէնը և բացումը կատարւեց «Արարատի ժամանակին օգտագործւած գոյքերի պատմութիւնը» խորագրով ցուցահանդէսի, որտեղ հաւաքագրւել ու ցուցադրութեան էր դրւած Արարատի անցեալը ներկայացնող զանազան իրեր՝ ընդորում Արւեստից միութեան ժամանակի Ձայն ու պատկեր բաժանմունքի սարքերը, թատրոնների իրեր ու հագուստներ, Սկաուտական զգեստ, դրոշներ ու բանակումային իրեր, Մարզական քափեր ու մէդալներ, հետաքրքիր գոյքեր, հրատարակութիւններ և այլն, ցուցահանդէսը հոծ թւով այցելուների մօտ յուշեր և ապրումներ կենդանացրեց.
Ինչպէս յայտարարւել էր այնուհետև «Սասունցի Դաիթ» մարզադահլիճում տեղի ունեցաւ 80-ամեակին նւիրւած պաշտօնական ու գեղարւեստական ձեռնարկը, որը նաև համարւում է շարանի աւարտական միջոցառումը։
Սրահում պատրաստւել էր ծայրից ծայր յարդարւած բեմ։
Գեղարւեստական բաժինը մեկնարկեց Արւեստից միութեան նոր սերնդի՝ երաժշտական խմբի կատարումով ղեկավարութեամբ Արմէն Ասատրեանի ապա մեծ էկրանին ցուցադրւեց կազմակերպութեան հիմնադիր անդամներից՝ ընկեր Յասմիկ Յարութիւնեան-Թումանեանը ուր իր խրախուսիչ և ողջոյնի խօսքերն արտայայտեց։
Ներկաները ոտնկայս ունկնդրեցին Արփի Սիմրոջեան-Նազարեանի ղեկավարութեամբ "Արարատ" երգչախումբի կատարած կազմակերպութեան հիմնը,
ապա միջոցառումը տեսաժապաւէններով երիտասարդ հաղորդավարների միջոցով ներկայացրեց 80-ամեայ Արարատի պատմականը։ Ներկայացողներն էին՝ Սարբէ Օհանեանը, Էրւին Գալստեանը Մեղրի Սարխոշեանը, Լէօ Օհանեանը, Անի Յովսէփեանը, Էմին Տէր Յովհաննիսեանը։
Դաշնակահարներ Արեգ Մարգարեանն ու Արին Միրզայեանը ծրագրի ողջ ընթացքը համադրւած եղանակներով ընկերակցում էին։ հերթաբար երգչախմբի և «Արարատ» պարախմբի ներկայացումներով ընթանում էր ծրագիրը։
Պարախմբի աւագ ուսուցիչն է՝ Լինեթ Սարգսեանը, ուսուցիչը Ալմարա Շամիրեանը, օգնականները՝ Նարէ Մնացականեանը և Նարէ Միրզայեանը։
Ընթացքին Հանդիսատեսը ծանօթանում էր Իրանում տիրող ժամանակի պատմական իրադարձութիւններին, որոնք Թեհրանի հայկական համայնքի ազգային մտաւորական ոգով տոգորւած երիտասարդներին մղեց հիմք դնելու «Արարատ» միութիւնը, որը 20 տարի անց դարձաւ կազմակերպութիւն նաև ձեռնարկի ընթացքին մերթ ընդ մերթ ներկաները դիտում էին խնամւած կերպով պատրաստւած տեսաժապաւէն, որի մի բաժինը յատկացւած էր «Արարատ» մարզաւանի հիմնօրհնէքին և հեղինակ՝ Ռոստոմ Ոսկանեանի խօսքին։
Մեներգեց ընկեր Մեղեդի Եղնազարեանը։
Հաղորդավար Մելինէ Լազարեանը բեմ հրաւիրեց Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանին իր խօսքը ուղղելու սիրելի հանդիսատեսին, յաջորդաբար
Հ.Մ.Ը.Մ.-ի կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ ընկեր Սանդրա Վարդանեանն իր խօսքը ներկայացրեց
Օրւայ առիթով արտայայտւեց Հ.Յ.Դ.-ի բիւրոյի Դրօշակ պարբերականի գլխաւոր խմբագիր Համազգային հայ կրթական և մշակութային կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը։ Արտայայտւեց Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը, ապա Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը ընթերցեց Մ.Արիստակէս քհնյ.Շամիրեանը, ընթերցւեց Իրանի Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի ուղերձը։ Սկաուտները դրօշակներով մուտք գործեցին մարզադահլիճ ուխտելով՝ հաւատարիմ մնալ ազգին ու հայրենիքին և Արարատեան ոգով տոգորւած նպատակներին:
Վերջում ընթերցւեց յղւած ուղերձների ցանկը:
Միջոցառման ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամը, Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Իսպահանի պատգամաւորները, ԹՀԹ Թեմականի խորհրդի ատենապետը, Պատգամաւորական ժողովի ատենապետը, Իրանում ՀՀ դեսպանութեան անձնակազմը, Քոյր միութիւնների վարչականները հրաւիրեալներ ու ընկերներ։
հիւրընկալութիւնը տեղի ունեցաւ Երէցների միջոցով «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում,
որտեղ աւարտին կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանի միջոցով յիշատակներ՝ պատրաստւած «Յուշադրամ» յանձնւեց ընկերներ՝ Սանդրա Վարդանեանին, Արտաշէս Շահբազեանին , 80-ամեակի նախագահ Համլետ Խալոյեանին, նախորդ շրջանների Կենտրոնական վարչութեան նախագահներ՝ Հարմիկ Զովէլեանին, Հենրիկ Խալոյեանին և
Միջոցառման Գեղարւեստական ղեկավար՝ Սեդրակ Գոջամանեանին։

Էջ 1, 40-ից