Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Երէկ, սեպտեմբերի 11-ին Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերին  Սիւնիքի մարզի  Կապան քաղաքից մասնակից մարզիկներին։
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը նախ ողջունել է սիրելի մարզիկներին իրենց ներկայութեան համար ապա ամփոփ տեղեկութիւններ է փոխանցեկ համայնքի, Արարատ կազմակերպութեան աշխատանքների ու ծրագրերի և Արարատ մարզաւանում տեղի ունեցող միջոցառումների ու առհասարակ անցուդարձի վերաբերեալ։
Նաև  կենտրոնական վարչութիւնը յոյս է յայտնել յառաջիկայ համահայկականին իրենց մեծաթիւ մասնակցութիւնը տեսնելու համար։
Իսկ մարզիկները ևս իրենց հերթին գոհունակութեամբ են անդրադարձել համահայկական խաղերի նախաձեռնութեան և ընթացքի մասին։
Սիւնիքի մարզիկները ուրախութեամբ յայտնեցին՝ սեղանի թենիս խմբային մարզաձևում երրորդ պատւանդանին կանգնելու համար։
Կենտրոնական վարչութեան ընկերները շնորհաւորեցին ձեռք բերւած յաջողութեան համար։

 

2023 թ.-ի յուլիսի 4-ին լրացաւ Հ Մ "Արարատ" Կ-ի հիմնադրման 79-ամեակը։
Այդ առիթով  Կենտրոնական վարչութիւնը կեանքի էր կոչել յանձնախումբ՝ բաղկացած միութիւնների ներկայացուցիչներից։

Միջոցառմանը ներկայ էին արարատականներն  ու իրենց անմիջական հիւրերը Ս Խաչ մատուռի շրջափակում, ուր կահաւորւած էր
տարեդարձին համապատասխան։

Մասնակիցներին տարածքում դիմաւորում էին Կենտրոնական վարչութեան անդամները։

Օրւայ հաղորդավար ընկեր Մեղեդի նազարեանի բացման և ողջոյնի խօսքով մեկնարկեց ծրագիրը, ապա Սկաուտական միութեան դրօշակագարդը ծածանեց Կազմակերպութեան դրօշը միաժամանակ ներկաները ոտնկայս ունկնդրեցին Արւեստից միութեան "Արարատ" երգչախմբի Կազմակերպութեան հիմնը։
Ապա հնչեց "Հոյ Նար"   երգը։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը  օրւայ առիթով արտայայտւելու համար։
Նա  բարեմաղթանքներով շնորհաւորեց  79-ամեակը ապա յիշեց անցեալ շրջանում Կազմակերպութեան ընդհանուր աշխատանքների վերաշխուժացման և մասնաւորաբար չորս միութիւնների, մարմինների ու մասնաճիւղերի աշխոյժ գործունէութեան մասին, որը և շարունակւելու է նոյն թափով.
նաև փոխանցեց, որ մօտ օրերին Մարզական, Արւեստից և Սկաուտական միութիւնները մասնակցելու են Հայաստանում տեղի ունենալիք Համահայկական խաղերին և բանակումին և
վերջում յաջողութիւն մաղթեց բոլորին։
Այնուհետև Արւեստից միութեան Մանկապատանեկան Երաժշտաթատերական խումբը ելոյթ ունեցաւ։

"Արարատ" պարախումբը հանդէս եկաւ շրջպարերով, որին միացան ներկաները։

Տեղի ունեցաւ Կարկանդակի հատման արարողութիւնը։
Հատմանը  մասնակցեցին ներկայիս Կենտրոնական վարչութիւնը, միութիւնների նախագահները և անցեալ շրջանների նախագահները։

Արմէն Ասատրեանի միջոցով հնչեց երաժշտութիւններ, որի ներքոյ ներկաներն ուրախ և ընկերական մթնոլորտում
վայելեցին տարեդարձը։

Վերջում հիւրերը մասնակցեցին Երէցների միութեան կողմից և Մարզական ու Սկաուտական միութիւնների օժանդակութեամբ կազմակերպւած հիւրասիրութեանը։

Մինչ ուշ գիշեր հաւաքւած մտերմիկ մթնոլորտում անցաւ երեկոն։

 

 

Կենտրոնական  վարչութեան խօսքը ՀՄԱԿ--ի 79-ամեակի առիթով

 

79-ԱՄԵԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁ


Բարի երեկոյ սիրելի Արարատական ընկերներ, Արարատի բարեկամներ և հիւրեր

Այսօր, մեր սիրելի Կազմակերպութիւնը դառնում է 79 տարեկան: 79 տարիներ առաջ կազմւած փոքրաթիւ միութիւնը, շնորհիւ իր հիմնադիր անդամների ու նրանց յաջորդող սերունդների հեռատեսութեան, գիտակից ու նւիրական աշխատանքի օր է օր զարգացել, բարգավաճել ու դարձել է այսօրւայ հզօր կազմակերպութիւնը, որը ոչ միայն իր անժխտելի դերն ունի իրանահայութեան կեանքում որպէս մեր համայնքի ամենամեծ կազմակերպութիւնը, այլ իր կառոյցով ու հնարաւորութիւններով եւ աշխատանքների ծաւալով ու բազմազանութեամբ հիացմունք է առաջացնում սփիւռքից ու Հայաստանից մեզ այցելող անձանց ու հաստատութիւնների մօտ. և այս բոլորը մեզ համար չափազանց պարտաւորեցնող է, մեզ է վստահւած այս կազմակերպութեան ու գեղեցիկ կառոյցի ոչ միայն պահպանումը, այլ նաև դէպի առաջ ուղղորդելու պարտականութիւնը:
Սիրելիներ, ինչպէս բոլորդ ականատես էք եղել անցեալ մէկ տարւայ ընթացքում կազմակերպութիւնը հետկորոնայական պայմաններում իր աշխատանքային գրեթէ բոլոր բնագաւառներում ապրեց վերաշխուժացման շրջան, իսկ այս տարի ժամանակն է արդիւնքներ քաղել այդ վերաշխուժացումից և նոր քայլեր վերցնել դէպի ապագայ:
Եւ այսպէս, յառաջիկայ երկու ամիսների ընթացքում մեր ամենակարևոր աշխատանքների շարանում’ մեր սկաուտները մասնակցելու են համա-Հ.Մ.Ը.Մ.-ական ընդհանուր բանակումին Հայաստանում, մեր Արւեստից միութեան պարախումբը Հայաստանի Համահայկական Համաշխարհային խաղերի գործադիր կոմիտէի միջոցով հրաւիրւել է ելոյթով ներկայանալու 8-րդ Համահայկական խաղերի բացման արարողութեանը, իսկ մեր մարզիկները մեկնելու են Հայաստան մանակցելու նոյն խաղերի մրցաշարին :
Սիրելիներ մեր Կազմակերպութիւնը ասյօր կանգնած է իր 80 ամեակի շէմին ու մեր բոլորի 1 առ 1-ի ներդրումով ու աջակցմամբ շարունակելու է իր նպատակասլաց երթը, առաւել հասատակամ քայլերով:
Կրկին շնորհավորում ենք բոլորիդ ու ցանկանում նոր վերելքներ մեր սիրելի Կազմակերպութեանը։

2023թ-ի. յունիսի 12-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ
«Մեծ համերգ» նախաձեռնութեամբ՝
«ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔ» նախընտրական շտաբի՝ իր կողքին ունենալով մի շարք հովանաւոր ընկերութիւններ։
Հայաստանից հրաւիրւել էին երգիչ երգչուհիներ, հաղորդավար ու սթէնդ ափ կատակերգու։
Լեցուն սրահը 2 ժամերի ընթացքին մեծ ոգեւորութիւն ապրեց։
Ծրագրի ընթացքին ներկայացւեց շտաբի ամբողջական ցանկը։

2023թ.-ի յունիսի 12-ին, Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը  Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան նորընտիր Կենտրոնական վարչութեանը։
Սրբազան հայրն ողջունեց և օրհնեց կազմին  ստանձնած առաքելութիւնը յաջող  կատարելու գործում։
Կազմի նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը փոխանցեց իր շնորհակալութիւնները սրբազան հօր հովանաւորութիւնը  ունենալու համար ապա զեկուցեց Կազմակերպութեան յառաջիկայ աշխատանքներից։
Սրբազան հայրը բարձր գնահատեց Արարատ  Կազմակերպութեան  առաքելութիւնն ի մասնաւորի սերնդի հայեցի դաստիարակութեան հարցում և Կազմակերպութեան  դերը իրանահայութեան կեանքում։
Սրբազան հայրը վերելքներ և յաջողութիւններ  մաղթեց կազմին յառաջիկայ շրջանում։

 


Երէկ՝ մայիսի 26-ին, ԹՀԹ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի և ՀՄԱԿ-ի Երէցների միութեան և Իրանի հայ արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ
«ՏՕՆԵՐԻ ՏՕՆ ՄԱՅԻՍ 28-ի» Դաշտահանդէս միջոցառումը յագեցած գեղարւեստական ծրագրով՝ «Արարատ» երգչախմբի, «Արարատ» պարախմբի և «Մանկապատանեկան Երաժշտաթատերական խմբի» ելոյթներով։
Հիւրաբար Հայաստանից ժամանած երկու մեներգիչներ՝ Եւա Եգանեանն ու Մաւր Մկրտչեանը հանդէս եկան մենահամերգներով։
Օրւայ հաղորդավարն էր ընկեր Անի Զաքարեանը, ով բացման և օրւայ առիթով խօսքերը ընթերցեց։

Ցուցադրւեց կենտրոնական յանձնախմբի միջոցով պատրաստւած տեսաերիզը։

Միջոցառմանը ներկայ էին ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը,
ԻԻՀ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան անձնակազմը,
ԹՀԹ Թեմական խորհրդի ներկայացուցիչները,
Կրթական խորհրդի ներկայացուցիչը,
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը,
Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,
Քոյր միութիւնների ներկայացուցիչները,
Հայաստանի Հանրապետութեան ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Քրիստինէ Վարդանեան։

Վերջում ժողովրդի կողմից ինքնաբուխ միասնական պարերով աւարտւեց գեղարւեստական բաժինը։
Դաշտահանդէսում երեխաներին զբաղեցնելու բաժինը յանձն էր առել Արարատի Սկաուտական միութիւնը։
Ուրախ մթնոլորտում միջոցառումը շարունակւեց մինչև ուշ գիշեր։

 

Այսու տեղեկացնում ենք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի 30-րդ Պատգամաւորական Ժողովից ընտրւեց 47-րդ նստաշրջանի Կենտրոնական վարչութեան անձնակազմը եւ նախագահութեան հրաւէրով 20 մայիսի 2023 թ.-ին տեղի ունեցաւ նորընտիր կազմի անդրանիկ նիստը, ուր եւ կատարւեց դիւանի ընտրութիւն, ըստ հետեւեալի՝

Ընկեր Սոֆի Ջաղարբէգեան` Նախագահ
Ընկեր Արմանդ Դրոր` Փոխ Նախագահ
Ընկեր Նայիրի Յարութիւնեան` Քարտուղարութեան պատ.
Ընկեր Անի Խուրշիդեան` Նիւթականի պատ.
Ընկեր Ժանեթ Թարվերդեան՝ Խորհրդատու
Ընկեր Թալին Դարասեան` ,,
Ընկեր Հարմիկ Սարգսեան` ,,
Ընկեր Ժորժ Աղայեան՝ ,,
Ընկեր Արտոյտ Զոհրաբեան` ,,

30-րդ Պատգամաւորական ժողով
(Մայիսի 17, 2023թ․)

2023 թ.-ի մայիսի 15-ի երեկոյեան, Արարատ մարզաւանի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում մեկնարկեց 30-րդ Պատգամաւորական ժողովի դռնբաց հանդիսաւոր բացումը։

Ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արք Սարգսեանը, Իրանի Իսլ խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը,
Համազգային հայ կրթական և մշակութային միութեան ատենապետ՝ ընկեր Զաքար Քէշիշեանը,
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ պրն. Յովսէփ Աւետեանը,
Ալիք հաստատութեան և օրաթերթի ներկայացուցիչները
Քոյր միութիւնների ներկայացուցիչները, Ներկայացուցչական և Բարձրագոյն ժողովներից ընտրւած պատգամաւերներն ու միութենականներ։
Սկաուտական միութեան թմբկահարների մուտքով  ու դրօշակագարդի ձեռամբ ծածանւեց Կազմակերպութեան դրօշը ապա Արարատ երգչախումբը խմբավարութեամբ Արփի Սիմրոջեանի՝ կատարեց Արարատի հիմնը և Յառաջ նահատակ երգը։
Բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, որը ներկաներին հրաւիրեց  մէկ րոպէ ոտնկայս՝ յարգել շրջանի ընթացքին մեզնից  առյաւետ բաժանւած ընկերների և յանուն հայրենիքի զոհւածների յիշատակը։
Ըստ օրակարգի հրաւիրւեցին երիցագոյն և կրտսերագոյն ձայնի իրաւունքով պատգամաւորներն որպէս ժամանակաւոր դիւան, կատարելու մանդատների ստուգման կարգը։

Այնուհետև ցուցադրւեց Կազմակերպութեան երկամեայ կեանքն ու աշխատանքները ներկայացնող՝ տեսաերիզ, պատրաստւած ընկ Կարէն Մնացականեանի։
այնուհետև Նախագահ Հենրիկ Խալոյեանը ներկայացրեց 46-րդ շրջանի գործունէութեան ամփոփ զեկոյցը պատկան վիճակագրական տեսաերիզով։

Արտայայտւեցին
պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը,
Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր պրն. Արամ Շահնազարեանը,
Համազգայինի ատենապետ՝ ընկեր Զաքար Քէշիշեանը, որի աւարտին երկուստեք փոխանակւեցին Կենտրոնի և Կազմակերպութեան գերբերի պատկերով յուշանւէրներ։

Աւարտին հայրական օրհնանքով նիստը ամփոփեց Սրբազան հայրը։
Արտայայտւողներն իրենց  խօսքերում դրւատանքով դիմեցին շրջանաւարտ Կենտրոնական  վարչութեանը լայնածաւալ ազգանպաստ գործունէութեան համար։

Աւարտւելով նիստը տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն
մտերմիկ մթնոլորտում։

30-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենալու այսօր՝ երեքշաբթի մայիսի 16-ին։

Մայիսի 8-ին «Արարատ» մարզաւան են այցելել Թեհրանի քաղխորհրդի հասարակական եւ մշակութային յանձնաժողովի ղեկավար դոկտ. Նարգէս Մադանիփուրը, Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի մշակութային հասարակական հարցերով տեղակալ Մահմուդ Աֆրախթէն եւ ուղեկցող պատւիրակութիւնը:
Պետական պաշտօնեաներին հիւրընկալել են Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը եւ Կենտրոնական վարչութեան անդամ ընկ. Հարմիկ Սարգսեանը, որոնք Թեհրանի քաղխորհրդի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներին ծանօթացրել են մարզաւանի հնարաւորութիւններին, մասնաւորապէս՝ վերանորոգման եւ վերակառուցման անհրաժեշտութեան բաժիններին, ինչպէս նաեւ կազմակերպութեան դժւարութիւններին, պահպանման խնդիրներին:
Այցելելով Ս. Խաչ Մատուռ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անդամները հիւրերին ներկայացրել են մատուռի նախագծման պատմութիւնը եւ Ռոստոմ Ոսկանեանի աւանդի մասին տւեալներ: Այնուհետեւ, այցելել են Խաժակ Արզումանեան ցուցասրահ, եւ Նորայր Պահլաւունիի անւան արխիւային գրասենեակ, որտեղ նրանց ընդունել է ընկ. Արա Ծատուրեանը՝ ներկայացնելով կազմակերպութեան բազմաբովանդակ արխիւային նիւթերը:
Այցելութեան աւարտին պետական պաշտօնեաները հիւընկալւել են, որից յետոյ նրանց նւիրւել է յուշանւէրներ:

2023 թւականի ուրբաթ, մայիսի 5-ի առաւօտեան Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով Արարատ մարզաւանի Տնակում կազմակերպւել էր համեստ հիւրընկալութիւն Արարատի նւիրատու- բարերարների պատւին, ովքեր մէկ շաբաթւայ ընթացքին կազմակերպւած նւիրահաւաքին իրենց լուման ներդրեցին և իհարկէ դեռ շարունակում են մասնակցել բոլորիս երկրորդ ընտանիք՝ Արարատին՝ թև ու թիկունք լինելու մեծ գործին։
Սկզբում ցուցադրւեց շրջանի գործունէութեան տեսաերիզը, որը պարունակում էր բոլոր միութիւնների, մարմինների և մասնաճիւղերի աշխատանքներն, այնուհետև
Բազման խօսքը ընթերցեց Կենտրոնական վարչութեան անդամ ընկեր Սիւնէ Ֆարմանեանը։
Ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը էկրանի վրայ ցուցադրւող վիճակագրական տեսաերիզին համահունչ, հանգամանօրէն զեկուցեց "Արարատ" կազմակերպութեան 46-րդ նստաշրջանի նիւթական գործունէութիւնը։
Ընթացքին նւիրատւութեանը  յատկացւած  սեղանին էին մօտենում ևս նւիրատուներ։
Սրահի անկիւնում ի ցոյց էր դրւած շրջանի ընթացքին հրատարակւած ու տպագրւածները, գաւաթներն ու յուշանւէրները։
Վերջում տեղի ունեցաւ վիճակահանութիւն, խորհրդանշական՝ կրծքին փակցւող Արարատի երկու ոսկէ գերբերի, որոնք յանձնւեցին շահողներին։
Ջերմ մթնոլորտում անցաւ ցերեկոյթը ու մի անգամ ևս հնչեց՝
-"Երախտապարտ ենք, որ ձեր սէրը և ազգային ու հաւաքական կեանքին նւիրաբերելու բերկրանքը, որպէս կեանքի նուրբ արւեստ և Արարատի մեծ ընտանիքի մի մասնիկ՝ կիսում էք մեզ հետ, որը մեզ համար հպարտանք է և միաժամանակ պարտաւորեցնող։
Միջոցառումը աւարտւելուց յետոյ ներկաները միասնաբար շրջայց կատարեցին մարզաւանում տեղի ունեցող զանազան բաժիններ ընդորում շինարարական ենթակայ վայրեր։