Կենտրոնական Վարչութիւն
Երէկ՝ դեկեմբերի 23-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր նիստի ընթացքում հիւրընկալել է Կազմակերպութեան վաստակաշատ ընկեր՝ Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւոյ անդամ՝ Ալֆրէդ Հաւանին:
Կազմակերպութեան նախագահն ողջունելով ընկերոջ ներկայութիւնը համապարփակ զեկոյց ներկայացրեց Կազմակերպութեան յառաջիկայ ծրագրերի, միութիւնների աշխատանքների, Կազմակերպութիւնը աշխաոյժացնելու, նորարար եւ ստեղծագործ քայլերի վերաբերեալ:
Կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը լինելով Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի անդամ, արձանագրեց՝ Իրանի և հայատանի համահայկական խաղերի կայացման կարեւորութիւնը, դերը եւ նշանակութիւնը: Շեշտեց, որ Համահայկական խաղերն իր ֆորմատով եւ էութեամբ՝ բացառիկ առիթ են ժողովրդին նաև Համահայկական գաղափարների շուրջ միաւորելու համար:
Ձեւաւորելով՝ շփման, նոր յարաբերութիւնների հաստատման աննախադէպ միջավայր:
Վաստակաւոր ընկերոջ հետ կենտրոնական վարչութեան անդամները քննարկեցին, մարզական ոլորտին առնչւող հարցերը, մասնաւորապէս՝ համահայկական խաղերի օրակարգը:
Պատրաստակամութիւն յայտնեցին աջակցելու ընկեր Ալֆրեդ Հաւանի հեղինակած գրքի վերահրատարակման կապւած՝ միջազգային եւ ազգային մակարդակի նւաճումներ արձանագրած հայ մարզիկների տւեալների հաւաքագրմանը:
Ընկեր. Ալֆրէդ Հաւանը ողջունեց բոլոր պատասխանատուներին, իրենց ազգային սիրայօժար գործում, բարձր գնահատեց համահայկական խաղերի կայացման գաղափարն, իր խօսքերում նշեց, որ համաշխարհային պանդեմիայի, Արցախեան վերջին պատերազմից յետոյ երբ բոլորի մօտ յուսահատութեան մթնոլորտ է Իրանի համահայկական խաղերը կարող է նոր եռանդ առաջացնել ժողորդի մօտ:
Երէկ՝ չորեքշաբթի, թւականիս նոյեմբերի 17-ին, Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական և Մարզական միութեան վարչութեան նախագահներ, ընկերներ՝ հենրիկ Խալոյեանը և Արբի Սարգսեանը այցելեցին Թ.Հ.Թ բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին ստանալու Իրանի 52-րդ Համահայկական խաղերի Ջահի օրհնութեան թոյլտւութիւնը:
Տրւեց բացատրութիւններ արարողութեան և բացման հանդիսութեան կապակցութեամբ:
Ուրբաթ նոյեմբերի 12-ին, Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ՝ Հենրիկ Խալոյեանը հանդիպել է կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախկին անդամ, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն, Հայաստանի Ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի, յուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպութեան ազգային կոմիտէի ԻԿՕՄՕՍ-ի անդամ Շերլի Աւետեանի հետ:
Հանդիպումն իրականացել է Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանի հրաւէրով:
Հանդիպման ընթացքում կազմակերպութեան նախագահն իր հերթին շնորհաւորել է սիրւած մտաւորականին իր «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի հրատարակման առիթով, նրան՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ եւ յաջողութիւններ:
Հենրիկ Խալոյեանն իր խօսքերում նշել է, որ Շերլի Աւետեանի հեղինակած գիրքն անշուշտ կունենայ իր նշանակալի ազդեցութիւնը՝ հայկական մշակոյթի պահպանման եւ զարգացման գործում:
Շերլի Աւետեանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Հենրիկ Խալոյեանին: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են՝ կազմակերպութեան զարգացմանը նպատող տարբեր ոլորտների փոխգործակցութեան ուղիները եւ քայլերը, նախանշւել են որոշ ծրագրերի ֆորմատներ, այդ թւում՝ «Իրանի հայկական եկեղեցիները» գիրքը միութենականներին եւ հանրութեանը ներկայացնելու միջոցառումը:
Հանդիպման աւարտին Շերլի Աւետեանը կազմակերպութեանն է նւիրել «Իրանի հայկական եկեղեցիները» գրքից մէկ օրինակ, իր իսկ՝ մակագրութեամբ:
Հայ Մարզամշակութային
Նայիրի Միութեան 40 Ամեակին ընդառաջ.
Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան անունից ողջունում ենք ՀՄՄ Նայիրի Միութռան 40 ամեայ փառապանծ տարեդարձը:
Նման յոբելենականի նշումը ինքնին վերարժևորում է անցեալի և հորիզոն ապագայի տեսլականի...
Նոյնիսկ 40 տարիներ առաջ երբ դեռ գոյութիւն չունէր Անկախ Հայաստանի Հանրապետութիւն և շատերի համար անհաւատալի էր ...Նայիրի կամ Արարատ-ի անւամբ Սփիւռքում ծաւալած ազատ, անկախ և միացեալ հայրենիքի նւաճման նպատակը՝ նոյն ժամանակ և շատ աւելի վաղ, վերացականը, իրականի վերածելու ի խնդիր ազգային գաղափարի ռահւիրաները և զինւորագրեալ մարտիկները իրենց կեանքի գնով փորձում էին բացել խուլ ու համր ձևացող ներքին և արտաքին ուժերի ականջներն ու աչքերը. վկան որպէս խորհրդանիշ և ի ուրախութիւն բոլորիս եկէք այսօր ընդունենք «Համբիկ Սասունեան»-ներին:
Մեծ պատիւ և պարտաւորութիւն է այս օրերին ևս լինել ու շարունակել այն սերնդների ճամբան որ, առաջին համաշխարհային պատերազմի ու եղեռնի մոխիրների վրայ հառնած ստեղծեցին անկախ հանրապետութիւն և 2-րդ համաշխարհային պատերազմից յետոյ կազմակերպեցին 7 միլիոնանոց սփիւռքի հայապահպանումից մինչ մեր օրերի ազգային հասարակական կեանքը, որը իր դժւարին ճամբում դեռ առաւելաբար պիտի զօրաւիգ լինի հայրենիքի հզօրութեան. ինչքան էլ որ սև ու մութ ամպեր կուտակւած լինեն մեր ազգի գլխին մեր ճամբան մէկ է ,
Նայիրեան ոգով դէպ Արարատ:
Ուժ ու կորով Ձեզ սիրելի գործընկերներ, սիրելի միութենականներ, մեր միասնական աշխատանքն ու նպատակը իրականութիւն է դառնում մեր միասնական հաւատով ու կամքով:
Հ.Մ."Արարատ" Կ.
Կենտրոնական վարչութեան
Նախագահ՝ Հենրիկ Խալոյեան
Թեհրան, 2021 Նոյեմբեր
Թւականիս, նոյեմբերի 2-ին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի նոր ջրամբարի նախագծի աշխատանքների վերջին զարգացումներին ծանօթանալու նպատակով՝ կազմակերպութիւն են այցելել Քաղխորհրդի բիւջէի եւ ծրագրերի յանձնաժողովի տնօրէն պրն. Մոհամմադ Ախունդին, նոյն յանձնաժողովի փոխնախագահ պրն. Մէյսամ Մոզաֆարին, այդ յանձնաժողովի անդամ՝ պրն. Ահմադ Սադեղին, եւ Թեհրանի 3-րդ շրջանի թաղային խորհրդի ղեկավարութեան կապ պրն.Արաշ Սամարիէ Նիքը, ինչպէս նաեւ՝ Թեհրան քաղաքի 3-րդ շրջանի քաղաքապետ պրն. Համիդ Ջաւանին:
2021 թւականի հոկտեմբերի 31-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.«Արարատ» Կ.-ի միջվարչական առաջին հանդիպումը «Վաչիկ Ղարագէգեան» սրահում: Նիստը մեկնարկեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանը, Կենտրոնական վարչութեան, Միութիւնների, Մարմինների եւ Մասնաճիւղերի նպատակների եւ մտայղացումների մասին համառօտ զեկոյց ներկայացնելով:
Կազմակերպութեան նախագահը համապարփակ անդրադարձ կատարեց Կազմակերպութեան ամենատարբեր ոլորտի ակտիւացմանը միտւած քայլերին: Անդրադարձ կատարւեց նաեւ Կենտրոնական վարչութեան վարած արտաքին կապերի վերաբերեալ քաղաքականութեանը, եւ համայնքային յարաբերութիւններին: Թ.Հ.Թ. Թեմակալ առաջնորդի, Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդի, Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի, ազգային իշխանութիւնների, քոյր միութիւնների, ինչպէս նաեւ ներքին կազմակերպական առումով՝ մասնաճիւղերի հետ սահուն եւ արդիւնաւէտ կապերի ամրապնդմանը միտւած քայլերին:
Կազմակերպութեան նախագահը արդիւնաւէտ համարեց բազմակողմ կապերի հաստատման քայլերը՝ ներկայացնելով, համապատասխան տւեալներ կապերի ամրապնդման ուղղութեամբ՝ կենտրոնական վարչութեան ձեռնարկած քայլերի վերաբերեալ:
Այնուհետեւ, ընկ. Հենրիկ Խալոյեանը ներկայացրեց կենտրոնական վարչութեան կողմից ձեւաւորւած մարմինների վերաբերեալ տւեալներ: Իրենց հերթին համապատասխան զեկոյցով ներկայացան Վարիչ մարմնի նախագահ՝ ընկ. Նորիկ Մանասէրեանը, Արխիւային յանձնախմբի քարտուղար՝ ընկ. Արմինէ Գրիգորեանը, Կենտրոնատեղիի վարիչ մարմնի նախագահ՝ ընկ. Լուդւիկ Նազարեանը, Հանրութեան հետ կապի յանձնախմբի նախագահ՝ ընկ. Անահիտ Աբրահամեանը:
Կենտրոնական վարչութիւնը բարձր գնահատեց բոլոր միութիւնների ու մարմինների ջանքերը աշխատանքերի վերակտիւացման ուղղութեամբ:
Մարմինների զեկոյցներին յաջորդեց միութիւնների վերաբերեալ զեկոյցներ: Սկաուտական միութեան սկաուտապետ՝ ընկ. Արգին Պօղոսեանը ներկայացրեց սկաուտական միութեան նպատակները, իրականացւած աշխատանքները. Մարզական միութեան նախագահ՝ ընկ. Արբի Սարգսեանը անդրադարձ կատարեց միութեան աշխատանքներին, Իրանի 52-րդ Համահայկական խաղերի կայացման վերաբերեալ ջանքերին, այդ ուղղութեամբ՝ առկայ խոչընդոտներին եւ մարտահրաւէրներին. Արւեստից միութեան նախագահ՝ ընկ. Քրիստինէ Արզումանեանը՝ զեկոյցով ներկայացաւ միութեան աշխատանքների վերաբերեալ ՝ ընդգծելով, մշակութային ոլորտի ակտիւացման քայլերը: Երէցների միութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Բաբա Ահարոնեանը նոյնպէս զեկոյցով ներկայացաւ միութեան աշխատանքների վերաբերեալ:
Վերջում Կազմակերպութեան նախագահը զեկուցեց Թաւրիզ մասնաճիւղի և միւս մասնաճիւղերից, նաև անդրադարձաւ եղաւ յետկորոնավիրուսային ժամանակաշրջանի համաշխարհային փոփոխութիւններին և նոր գաղափարներ, ու նոր ծրագրեր իրականացնելու կարևորութեանը. այդ ուղղութեամբ Կենտրոնական վարչութեան հայեացքներին, այդ թւում՝ «Նոր դար» խմբի ձեւաւորման գաղափարին:
Ընկ. Հենրիկ Խալոյեանը, մասնաւորապէս, ընդգծեց, որ «Նոր Դար» խմբի միջոցով, փորձ է արւելու ստեղծարար մեթոդներով իրականացնել նոր ծրագրեր՝ նոր մտքեր եւ աշխատանքներ:
Վերջում յաջողութիւն մաղթելով բոլորին փակւեց սոյն շրջանի առաջին միջվարչական հանդիպումը:
Խորը վշտով տեղեկացանք Հ.Մ.Արարատ Կազմակերպութեան երկարամեայ անդամ Կազմակերպութեան 7, 8,13,18 և 19֊րդ շրջանների Կենտրոնական վարչութիւնների անդամ և վերջին երկուսի՝ նախագահ, 1972 թւականին Արարատ մարզաւանի շինարարական յանձնախմբի անդամ և ապա նորից ու միշտ Արարատի կողքին կանգնած
ԸՆԿԵՐ ՎՍՀԻԿ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ
ցաւալի մահւան կապակցութեամբ, որը պատահել է 21 հոկտեմբեր 2021 թւականին։
Արարատի մեծ ընտանիքը անհուն վշտով ցաւակցում է հանգուցեալի ընտանիքի անդամներին,հարազատներին և ընկերներին։
Յիշատակդ արդար
երթդ ի բարին սիրելի ընկեր Վահիկ
Հոկտեմբերի 24-ին, Երեւանի Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցաւ յոբելեանական համերգ՝ նւիրւած հայ պարարւեստի մեծ երախտաւոր, անւանի խորէոգրաֆ, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբեանի ծննդեան 80-ամեակին:
Այս առիթով, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւնը իր շնորհաւորական ուղերձ-պատգամը յղեց անւանի արսեստագէտին: Այն ծաղկեփունջով, յոբելեարին յանձնեցինք համերգին կազմակերպութեան կողմից մասնակցած, արւեստից միութեան անդամներ՝ ընկերներ Լինդա Սարգսեանի եւ Սառա Մալխասեանի միջոցով:
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբեանը մեծ ուրախութեամբ ընդունեց ընկերների ներկայութիւնը համերգին: Կազմակերպութեան պատգամի առիթով յայտնելով իր ջերմագին շնորհակալական խօսքերը, եւ կազմակերպութեանը մաղթելով, զարգացում եւ վերելքի արձանագրում:
Նշենք, որ համերգ-հանդիսութեանը մասնակցեց Նորայր Մեհրաբեանի ստեղծած վաստակաւոր կոլեկտիւ Հայաստանի պարարւեստի «Բարեկամութիւն» պետական համոյթը:
Համերգի ընթացքում ներկայացւեց մայեստրոյի ինքնատիպ ձեռագրին յատուկ խորեոգրաֆիկ համարների կատարումներն ու կեանքի վաւերագրումը, որոնք անդրադարձ են մի ամբողջ մշակութային ժամանակաշրջանի:
Ստորեւ ներկայացնում ենք Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան ուղերձը՝ Նորայր Մեհրաբեանի ծննդեան 80 ամեակի առիթով: