Կենտրոնական Վարչութիւն
Հոկտեմբերի 24-ին, Երեւանի Ա. Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցաւ յոբելեանական համերգ՝ նւիրւած հայ պարարւեստի մեծ երախտաւոր, անւանի խորէոգրաֆ, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբեանի ծննդեան 80-ամեակին:
Այս առիթով, Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւնը իր շնորհաւորական ուղերձ-պատգամը յղեց անւանի արսեստագէտին: Այն ծաղկեփունջով, յոբելեարին յանձնեցինք համերգին կազմակերպութեան կողմից մասնակցած, արւեստից միութեան անդամներ՝ ընկերներ Լինդա Սարգսեանի եւ Սառա Մալխասեանի միջոցով:
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբեանը մեծ ուրախութեամբ ընդունեց ընկերների ներկայութիւնը համերգին: Կազմակերպութեան պատգամի առիթով յայտնելով իր ջերմագին շնորհակալական խօսքերը, եւ կազմակերպութեանը մաղթելով, զարգացում եւ վերելքի արձանագրում:
Նշենք, որ համերգ-հանդիսութեանը մասնակցեց Նորայր Մեհրաբեանի ստեղծած վաստակաւոր կոլեկտիւ Հայաստանի պարարւեստի «Բարեկամութիւն» պետական համոյթը:
Համերգի ընթացքում ներկայացւեց մայեստրոյի ինքնատիպ ձեռագրին յատուկ խորեոգրաֆիկ համարների կատարումներն ու կեանքի վաւերագրումը, որոնք անդրադարձ են մի ամբողջ մշակութային ժամանակաշրջանի:
Ստորեւ ներկայացնում ենք Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան ուղերձը՝ Նորայր Մեհրաբեանի ծննդեան 80 ամեակի առիթով:
Ուրբաթ, թւականիս հոկտեմբերի 15-ին տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի օրակարգով՝ քոյր միութիւնների նախագահների հետ հանդիպում՝ առցանց նախագահութեանբ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանի:
Նիստին ներկայ էին Մարզական միութեան վարչութիւնը, Միութիւնների ներկայացուցիչներ՝ Նայիրի, Սարդարապատ, Համալսարանական միութիւնները, Ռաֆֆի համալիրը, Ուրմիոյ մասնաճիւղը և նոր Ջուղան:
Ուրբաթ,թւականիս հոկտեմբերի 15-ին տեղի ունեցաւ Իրանի 52-րդ Համահայկական խաղերի օրակարգով՝ քոյր միութիւնների նախագահների հետ հանդիպում՝ առցանց նախագահութեանբ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանի:
Նիստին ներկայ էին ներկայացուցիչներ Նայիրի, Սրադարապատ, Հմալսարանական միութիւնները, Րաֆֆի համալիրը, Ուրմիոյ մասնաճիւղը և նոր Ջուղան:
Հանդիպման ընթացքում քննարկւեց Համահայկական խաղերի կայացման վերաբերեալ հարցեր: Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը կարեւորեց խաղերի կայացման ուղղութեամբ համընդհանուր կամքի դրսեւորումը, նշեց, որ կորոնավիրուսային խոչընդոտները յաղթահարելու համար անհրաժեշտ է կրկնակի ջանքեր դրսեւորել վերաշխուժացնելու, ինչպէս հասարակական կեանքը, այնպէս էլ իրանահայութեան մարզամշակութային ոլորտի գործունէութիւնը:
Կազմակերպութեան նախագահը կարեւորեց իրանահայութեան դերը մարզամշակութային ոլորտի տեղեկատւական բազայի(Data Base) հաւաքագրման աշխատանքի արդիւնաւորման անհրաժեշտութիւնը շեշտեց, որ, բազայում մարզիկների, վետերանների, մարզիչների տեւալների գրանցումը կը նպաստի համընդհանուր տեղեկատւական ցանցի ստեղծմանը:
Քոյր միութիւնների նախագահները եւս վերահաստատեցին բազայի ստեղծման եւ Համահայկական խաղերի կայացման կարեւորութիւնը եւ պատրաստակամութիւն յայտնեցին նպաստել աշխատանքներին՝ ներկայացնելով, համապատասխան զեկոյց մարզիկների մասնակցութեան վերաբերեալ:
Նիստի ընթացքում համապարփակ անդրադարձ կատարւեց կորոնավիրուսի հակահամաճարակային միջոցների պահպանման պայմաններում Համահայկական խաղերի կայացման վերաբերեալ, նախանշւեց որոշ ծրագրեր խաղերի ձեւաչափերի եւ բացման արարողութեան թւականի վերաբերեալ:
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան կողմից յղւած ուղերձը, օրւայ ընթերցման և հրատարակւելիք գրքոյկի համար
ՊԱՏԻՒ ԱՐԺԱՆԱՒՈՐԱՑ
Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան անունից ողջունում ենք ''Համազգային'' Հայ Կրթական և Մշակութային Միութեան մեծ ընտանիքի մեր գործընկերներին, իրենց այս յոյժ կարևոր նախաձեռնութեան՝ Յակոբ Կարապենցին նւիրւած միջազգային գիտաժողովի կազմակերպման կապակցութեամբ և կրկնակի ողջունում, բոլոր գիտաշխատող այն մտաւորականութեանը, որոնք, որպէս զեկուցաբեր հարստացրել են այս պատւաբեր գիտաժողովը:
Վստահաբար այսօր, գիտական մեթոդաբանութեամբ քննարկւելու և վերարժևորւելու է Յակոբ Կարպենց՝ «մարդ»ը ու պէտք է ասել աւելին՝ վերլուծւելու և վերասահմանւելու է աշխարհացրիւ մեր իւրօրինակ ազգի ու մերօրեայ համազգային իրականութեան լոյսի ներքոյ, «հայ արւեստագէտ-մտաւորական»-ի կենսափիլիսոփայական աշխարհը:
Այս անգամ աւանդական սփիւռքում ծնունդ առած, արևելեան աշխարհահայեացքով ''ինքնաճանաչման'' հանգրւանում, որպէս երիտասարդ մտաւորական, Իրանում ազգային գաղափարական շարժմանը միացած ու, որպէս կազմակերպութեանս հիմնադիր անդամ իր անջնջելի դրոշմը թողած «մարդ». ապա արևմտեան աշխարհամասում կեանքի ''ինքնահաստատման'' հանգրւանում՝ ստեղծագործական բեղուն կեանքով արարած, սակայն վերջին հաշւով Անկախ ''Հայրենիք''-ի գաղափարը վերացական ապրած, իսկ կեանքի նպատակային հանգրւանը լիարժէք ''ինքնարժևորած''՝ Անձ՝ կամ «Զարեան»-ական ասութեամբ՝ աւելի ճիշտ ''Անձնաւորութիւն'', «որը ստեղծել է իր ուժերին համապատասխան...» ու, որը այսօր որպէս մերօրեայ «տիպար մտաւորական» օրւայ քննարկման նիւթն է:
Իսկ անցեալ երկու դաժան տարիներն ու 44 օրերը, որպէս անկիւնադարձային ժամանակահատւած մեզ առաւել պարտադրում են յանուն կայացող ''Ազգ-պետութիւն'' կարգավիճակի որ իր արդի պատմութեան մէջ ևս ունեցել է աւելի աննկարագրելի անմարդկային սև օրեր ու ապա յաղթանակներ... ինչպէս միշտ կատարել մեզ վերապահւածը՝ մեր առաքելութիւնը, ի խնդիր մեր ազգի վերականգնման, ուր շատ մեծ և կարևոր է դերը մտաւորականութեան: Ուստի անհրաժեշտ է վերաիմաստաւորելով և վերարժևորելով մեր ''Ազգային Ծրագիր''-ը քայլել դէպի մեզ արժանի լուսաւոր ապագայ...
Ինչպէս Կարապենցի գրառածը՝ կազմակերպութեանս հիմներգում,
...«Գիր ու գրքի եւ գիտութեան վերելքում,
Քայլում ենք մենք միշտ աներեր դէպ յառաջ,
Եւ արւեստի չքնաղագեղ պարտիզում,
Անմահ մտքի մեծ խորհուրդն ենք որոնում:
Եւ ապագան մեր լուսակաթ, հրավառ,
Ժպտում է մեզ իր վարդագոյն շողերով,
Եւ մեծութեան խօսքը որպէս մի պատգամ,
Կանթեղի պէս առկայծում է մեր հոգում»
Հինգշաբթի, 16 սեպտեմբերի առաւօտեան ժամը 9:00-ին Մարզւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր Կազմակերպութեան պաշտօնէութեան հետ մտերմիկ հանդիպում-նախաճաշ։ Հանդիպման ընթացքին Վ.մարմնի նախագահ՝ ընկ.Նորիկ Մանասէրեանը շնորհակալական խօսք ուղղեց սիրելի պաշտօնէութեանը՝ կատարւած անվերապահ աշխատանքի կապակցութեամբ, ապա ներկայացրեց Վ.մարմնի կազմին։
Նախաճաշ հանդիպման մի քանի ժամերը ընթացան մտերմիկ մթնոլորտում:
Սեպտեմբերի 14-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն իր հերթական նիստի ընթացքում, երիտասարդութեան ներգրաւման հարցերով խորհրդակցութիւններ անցկացնելու նպատակով հիւրընկալել է ընկերներ Շանթ Բաղրամեանին, Արա Ջահանեանին եւ Արգին Օհանեանին:
Հանդիպման ընթացքում քննարկւել է միութենական աշխատանքներին եւ համայնքի զարգացման ուղղութեամբ երիտասարդներին ներգրաււելու ուղիները:
Անդրադարձ է կատարւել երիտասարդութեանը յուզող հարցերի վերաբերեալ: Երիտասարդների զբաղւածութեան, ժամանցի ապահովման, կրթութեան եւ այլ ոլորտներին առնչւող հարցերի մասին:
Կարեւորւել է կապերի եւ յարաբերութիւնների վերականգնմանը միտւած քայլերի եւ նախաձեռնութիւնների իրականացումը:
Նիստի ընթացքում նախանշւել է որոշ նպատակներ եւ ծրագրեր երիտասարդների զարգացման նպատակով կազմակերութեանս յարկի ներքոյ նախաձեռնել «Նոր Դար» (որպէս նախնական միտք) անւամբ մի միաւոր, որի գործունէութեան մեկնարկային քայլերը կը կազմակերպեն յիշեալ երեք հոգանոց կորիզ կազմը:
Երկուշաբթի, 2021թ.-ի սեպտեմբերի 13-ին Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հ.Մ."Արարատ" Կազմակերպութեան նորընտիր վարչութեանը։
Սրբազան հայրը ողջունեց կազմին և օրհնեց ընկերներին ստանձնած առաքելութիւնը յաջող կատարելու գործում։
Կազմի նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը փոխանցեց իր շնորհակալութիւնները սրբազան հօր հովանաւորութիւնը միշտ ունենալու համար ապա բացատրեց յառաջիկայում գործադրւելիք աշխատանքները։
Սրբազան հայրը բարձր գնահատեց Արարատ կազմակերպութեան նպատակն ու առաքելութիւնը հայեցի դաստիարակութեան ոլորտում և դերը իրանահայութեան կեանքում։
Յաջողութեան մաղթանքներով աւարտւեց հանդիպումը։
Կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ
Սեպտեմբերի 16-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ Հենրիկ Խալոյեանը Թաւրիզ կատարած իր այցի ընթացքում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Գրիգոր արք. Չիֆթճեանի հետ:
Սրբազան հօր հետ հանդիպմանը կազմակերպութեան նախագահին ընկերակցել է Թաւրիզի մասնաճիւղի նախագահ ընկ. Նժդիկ Աբրահամեանը, ինչպէս նաեւ՝ Ատրպատականի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Գագիկ Ջորջեանը:
Առաջնորդ Սրբազանը ողջունել է Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահի ներկայութիւնը Ատրպատականի հայոց թեմում՝ շեշտելով իրանահայութեան մէկ ամբողջութիւն լինելը. «Ճիշտ է, աշխարհագրականօրէն հեռու ենք իրարից, պատմականօրէն երեք թեմերի ենք բաժանւել, սակայն իրանահայութիւնը մէկ ամբողջութիւն է այս երկրում, հայ եկեղեցու եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանաւորութեան ներքեւ: Դարերից ի վեր մեր ներկայութիւնը Իրանում, հովանաւորութեամբ երկրի հոգեւոր եւ պետական կառոյցներին, առիթ է ընձեռել մեզ, ազատութեամբ զարգացնելու մեր ազգային մշակոյթի տարբեր ոլորտները: «Արարատ»-ը այն կարեւոր յարկերից մէկն է մեր կեանքում, որտեղ յատկապէս մեր երիտասարդ սերունդը հնարաւորութիւնն ունի արտայայտելու իր ազգային ստեղծագործ ուժը»,- նշել է սրբազան հայրը:
Ըստ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի՝ «Արարատ» կազմակերպութիւնը տասնամեակներ ի վեր զբաղւել է հայութեանը հետաքրքող հարցերով եւ հայկական մշակոյթի զարգացման գործով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարւել թաւրիզահայութեանը յուզող հարցերին, Կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղին վերաբերող թեմային:
Ընկ. Հենրիկ Խալոյեանը իր խօսքերում պատրաստակամութիւն է յայտնել ամենատարբեր միջոցներով օժանդակել թաւրիզահայութեան հասարակական կեանքի բարելաւմանը, ինչպէս նաեւ՝ նպաստելու Կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի աշխատանքների զարգացմանը:
Կազմակերպութեան նախագահն իր ելոյթի ընթացքում նաեւ անդրադարձել է համահայկական խաղերի կայացմանը՝ նշելով, որ թաւրիզահայերը սպասւած հիւրեր են Իրանի 52-րդ համահայկական խաղերին:
Նոյն գիշեր, տեղի է ունեցել ջերմ ընդունելութիւն, որի ընթացքում Կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը, սրբազան հօր եւ կազմապերպութեան Թաւրիզի վարչութեան ընկերների հետ քննարկել է Կազմակերպութեան աշխատանքների, ինչպէս նաեւ թեմի երիտասարդական կեանքը վերաշխուժացնելու ծրագրերը:
Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արարատ մարզաւանի նախագծգի հեղինակ, իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ, Ռոստոմ Ոսկանեանի պատւին է անւանակոչւել կազմակերպութեան յարակից պողոտան, նախկին «Աֆթաբ»-ը:
Անւանակոչման, ողջունելի այս նախաձեռնութեան հետ կապւած գաղափարը ձեւաւորւել է նախորդ շրջանի ընթացքում՝ 2020 թւականի դեկտ.29֊ին Թեհրանի երրորդ բաժնի քաղաքապետի, Թեհրանի քաղխորհրդի պետի, յարակից մարմինների և քաղխորհրդի օժանդակող մարմնի ներկայացուցչի մարզաւան կատարած այցի շրջանակում, ուր նախորդ կենտրոնական վարչութեան ընկերները պետական իշխանութիւններին ներկայացրել են Ռոստոմ Ոսկանեանի հեղինակած՝ Ս. Խաչ մատուռը, ինչպէս նաեւ նրա անկրկնելի աւանդը Իրանի ճարտարապետութեան զարգացման ուղղութեամբ:
Իսկ քաղաքապետի այն հարցին թէ, անւանի այրերից ու՞մ կառաջարկէք թեհրանի տարածքում՝ պողոտայի անւանակոչման համար, կենտրոնական վարչութիւնը անյապաղ առաջարկել է՝ Աֆթաբ պողոտան անւանակոչել "Ռոստոմ Ոսկանեան"֊ի անւամբ։ Այժմ էլ ուրախ ենք յայտնելու, որ առաջարկը քաղխորհրդի օժանդակող մարմնի հետևողական աշխատանքի շնորհիւ վաւերացւել է Թեհրան նահանգի քաղխորհրդի միջոցով։
Ռոստոմ Ոսկանեանը լայն մտահորիզոնի տէր ճարտարապետ էր, բազմաշնորհ վարպետ, պրպտող մտքի եւ յուզական խառնւածքի տէր ստեղծագործող անհատականութիւն, որը փայլուն տիրապետելով հայկական ճարտարապետական ժառանգութեանը, արւեստի սկզբունքներին, ժամանակակից ճարտարապետութեան ուղղութիւններին՝ ստեղծեց իր ուրոյն աշխարհը՝ ժառանգութիւնը, թողնելով մնայուն արժէքներ:
Ռոստոմ Ոսկանեանի նախագծած շինութիւնները բազմաթիւ են՝ հասարակական ու բնակարանային շէնքեր, այդ թւում՝ «Արարատ» մարզաւանը, Հայ ակումբը, ՀՕՄ-ի Ծերունի Գասպարեանի անւան մանկապարտէզը՝ Թաւրիզի առաջնորդարանի կենտրոնական այգու շրջափակում եւ այլ կառոյցներ: