Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

2021 թ.֊ի յուլիսի 3֊ին Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ
Թ.Հ.Կ.Բարեգործական ընկերութեան վարչութեան միջոցով կազմակերպւած ճաշկերոյթ՝ Սուրբ Գէորգ ծերանոցի և Սօսէ մայրիկ հանգստեան տան՝ սիրելի
Տատիկ-պապիկների համար։Բարի ու սրտցաւ մարդիկ ինչպէս միշտ փորձում են ժպիտ և ուրախութիւն բերել տարեցների մօտ։
միջոցառմանը Ներկայ էին պատասխանատուներն ու անձնակազմերը։
խնջոյքը ընթացաւ ջերմ ու հարազատ մթնոլորտում և հաճելի դարձաւ շրջպարերով և խաղերով։

Հ.Մ.«Արարատ»Կազմակերպութեան 29-րդ Պատգամաւորական ժողովի բացման հանդիսութիւն

 

Չորեքշաբթի 16 յունիսի 2021 թ.-ի երեկոյեան ժամի 18:30-ին «Արարատ»մարզաւանում տեղի ունեցաւ 29-րդ Պատգամաւորական ժողովի բացման հանդիսութիւնը:
Ներկայ էին ԹՀ.Թ բարեխնամ առաջնորդ սրբազան հայրը, ազգային իշխանութեան և քոյր միութիւնների ներկայացուցիչները և միութիւններից ու մարմիններից ընտրւած պատգամաւորները:
Հանդիսութեան բացումը կատարւեց Սկաուտական միութեան դրօշակագարդի և թմբկահարների մուտքով ու ծածանւեց դրօշը կազմակերպութեան հիմներգով ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը ներկաներին հրաւիրեց մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգելու կազմակերպութիւնից առյաւէտ հեռացած ընկերների յիշատակը, սոյն բաժնի համար պատրաստւած էր համապատասխան տեսաերիզ:
Այնուհետև նախագահը շարունակելով իր խօսքը ողջունեց բոլորին ներկայութեան համար և ամփոփ ներկայացրեց 45-րդ շրջանի զեկոյցը, այնուհետև համահունչ զեկոյցին ցուցադրւեց Արարատի երկամեայ գործունէութիւնից տեսաերիզ:
Ապա ցրւեց Համազգային Հայ Կրթական և Մշակութային միութեան կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մկրտիչ Մկրտչեանի տեսաերիզ ուղերձը
Օրւայ հաղորդավար Սիւնէ Ֆարմանեանը ընթերցեց Գերաշնորհ Տ.Գրիգոր Արքեպիսկոպոս Չիֆթճեան Առաջնորդ Ատրպատականի հայոց Թեմի և ժամանակի նախագահ՝ ընկեր Վարուժան Առաքելեանի ուղերձները։
Այնուհետև օրւայ առիթով արտայայտւեց ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝պրն.Արա Շահվերդեանը, Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր պրն.Դերենիկ Մելիքեանը և աւարտին, իր հայրական խօսքը յղեց Սրբազան հայրը:Կենտրոնական վարչութեան նախագահը նրանց յանձնեց կազմակերպութեան հիմնադրման 75 ամեակի առիթով տպագրւած նամակադրոշմը:
Արտայայտւողները իրենց խօսքերի առանցքում նշեցին, որ ժողովի պատգամաւորներից ակնկալւում է անաչառ քննարկումներ, օբյեկտիւ գնահատումներ, յառաջիկայ գործունէութեան իրատեսական որոշումներ և մի խօսքով մաղթեցին արդիւնաւէտ ժողով:
Ապա տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:
Անդրանիկ նիստի բացումը կատարւեց նոյն օրը ժամի 21:00-ին Ամառային ընթրիքների շրջափակում յատկացւած վայրում:
Կատարւեց ժամանակաւոր դիւանի ընտրութիւնը, ըստ աւանդութեան ընտրւեցին երիցագոյն ընկերը՝ Համիկ Խալոյեանը և կրտսերագոյն ընկերը՝ Շաղիկ Գէորգեանը, ուր և ստուգւեց պատգամաւորների մանդատները:
Ժողովի շարունակութիւնը տեղի ունեցաւ հինգշաբթի առաւօտեան, օրակարգի կէտերի հիման վրայ, քննարկւեց կազմակերպութեան բարոյական և նիւթական գործունէութիւնը:
Ժողովի որոշման համաձայն երեք հիմնական թեմաներով բոլոր ժողովականներից կազմւեց յանձնախմբեր, որոնց քննարկման արդիւնքը ներկայացւելու է երեք շաբաթից:
Միւս օրը՝ուրբաթ պատգամաւորները ունեցան իրենց նախասիրած յանձնախմբերի հանդիպումները, աշխատանքը աւարտւեց ժամը 19:00-ին:
Ժողովի յաջորդ նիստի զեկոյցը կը տեղեկացւի կայանալուց յետոյ:
Հ.Մ.«Արարատ»Կ.

Թւականիս ուրբաթ, 12 փետրւարին, Արարատ մարզաւանում "Հայաստան-Արցախ վերջին իրադարձութիւններ" խորագրով տեղի ունեցաւ հանդիպում միութեանականների հետ։
Հանդիպումը կայացաւ համավարակի հիգիենական օրէնքների պահպանման ձևաչափերում։
Օրւայ բանախօսն էր պրն.Արամ Շահնազարեանը։
Եղան մտքերի ու տեսակէտների փոխանակումներ և հարցումներ, որոնց պատասխանեց բանախօսը։

Իրանի իսլ. Հ . Օլամպիադայի ազգային կոմիտէն, նամակով հրաւիրել էր կազմակերպութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովելեանին, մասնակցելու կոմիտէի 48-րդ շրջանի ընդհանուր ժողովին, որը տեղի ունեցաւ 2021 թւականի յունւարի 25-ի առաւօտեան ժամը 9:30-12:30-ը «Օսթադ Ֆարսի»-ի դահլիճում:
Ընկեր Հարմիկը օգտւելով վեբինարի հնարաւորութիւնից, հեռակայ, մասնակցեց սոյն հաւաքին:
Հանդիպմանը զեկուցւել է կոմիտէի միամեայ գործունէութիւնը, եղել են որոշումներ զանազան ֆեդերացիաների անդամակցութեան կապակցութեամբ նաև խօսւել է միջոցներ կիռառել, գրաւելու և ընդգրկելու երկրի ախոյեաններին:

Երեքշաբթի, 2020 թւականի դեկտեմբերի 29-ի առաւօտեան«Արարատ» մարզաւան այցելեցին Թհերանի երրորդ բաժնի քաղաքապետ դկտ.Թաւահոնը,պարոնայք՝ Թեհրանի քաղխորհրդի պետ Հոջաթ Նազարին, առաջին բաժնի երրորդ թաղամասի քաղաքապետ պրն. Միրզափուրը և քաղաքապետարանի մի խումբ պաշտօնեաներ:
Այցելուներից էր Քաղխորհրդի օժանդակող մարմնի անդամ՝ ընկեր Դարւին Աւագեանը:
Հիւրերին դիմաւորեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը. ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերները, վարիչը և Վարիչ մարմնի ներկայացուցիչը:
Հիւրերը շրջագայեցին մարզաւան և այցելեցին "Ս.Խաչ" մատուռը:
Կազմակերպութեան նախագահը քաղաքապետին յանձնեց կազմակերպութեան գերբ֊ յուշանւէրը և պրն. հոջաթ Նազարիին Արարատի գերբով նամականիշ։
Քաղաքապետի կողմից մարզաւանին նւիրւեց սիմւոլիք մշտադալար եղևնի:
Համեստ ընդունելութեան ընթացքին եղան մտքերի փոխանակումներ, խօսւեց ապագայ համագործակցութեան եզրերի շուրջ։ Երկու կողմերը դարձեալ հանդիպման յոյսով հրաժեշտ տւեցին միմեանց։

Ըստ նախապէս ժամադրութեան, պատկան օրակարգով, Կենտրոնական վարչութեան 19 սեպտեմբերի 2020 թ.-ի նիստին ներկայ գտնւեցին Թեհրանի «Արարատ» թաղամասի Քաղխորհրդի աջակից մարմնի անդամներ՝ Դարւին Աւագեանը և Ասպետ Նազարեանը (ընկեր Արէն Պօղոսեանը ճամբորդութեան պատճառով բացակայ էր): Ողջոյնի երկկողմ խօսքերից յետոյ, ընկեր Դարւին Աւագեանը հակիրճ զեկուցեց մարմնի ընթացիկ աշխատանքներից, որոնցից կազմակերպութեան համար արդիւնաւէտերից նկատեց «Արարատ» մարզաւանի և շրջագայ երկու աւաններին յատկացւելիք ջրի մեծ բաքի համար Թեհրանի խորհրդի հաստատած բիւդջէն, որի գործադրումով դիւրութիւններ կը ստեղծւի: Աշխատանքի վարչական գործընթացը և նամակագրութիւնները արդէն կատարւել է և վերջնական հաստատումից յետոյ կարելի է գործադրել: Ընկերը նշեց, որ սոյն առաջարկը Թեհրանի 3-րդ շրջանի առաջին բաժնի Քաղաքապետի փոփոխութեան պատճառով երկարաձգւել է և նախքին քաղաքապետի օրօք վերջնականացւած էր: Նկատի ունենալով մարզաւանի մեծ տարածքը մեր կողմից առաջարկւել է, որ տանկերը տեղադրել հէնց մարզաւանում, որը դեռ չի յստակեցւել և բանակցութիւններ է գնում տեղադրւելու յարմարագոյն վայրի առումով: Առաջարկը հաստատւելու պարագային անհրաժեշտ նկատւեց Մարզաւանի Վարիչ մարմնի միջոցով շուտափոյթ կերպով մասնագիտական ուսումնասիրութիւններ կատարել աշխատանքին ատակ անձնաւորութիւններից կազմւած կազմի միջոցով: Ողջունելի նկատւեց միւս բազմաթիւ առաջարկներով հադներձ, որոնց մէջ տեղ էին գտնում Ազգային Օլիմպիական Կոմիտէի և միւս հաստատութիւնների կողմից ներկայացւած մեծամասնաբար անաշխատունակ և անձնուրացների համար մարզանքի և տարբեր յարմարութիւնների կառուցումը, սոյն առաջարկին բիւդջէի հաստատումը:

Շաբաթ, օգոստոսի 15֊ի 2020 թ.-ին ԻԻՀ Խորհրդարանում հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ պրն.Արա Շահվերդեանը իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան կազմին։
Այցելութեան ընթացքին խօսւեց ու խորհրդակցութիւններ եղաւ ընթացիկ և ապագայ աշխատանքների վերաբերեալ։
Պատգամաւորը ողջունելով կազմին շեշտեց Արարատ Կազմակերպութեան համայնքային դերի կարևորութիւնը և մաղթեց ազգանպաստ վերելքներ,
Նաև յայտնեց իր պատրաստակամութիւնը, հնարաւորութիւնների սահմաններում օժանդակել դժւարութիւնների հարթման ի խնդիր։

 Չորեքշաբթի, 2020 թւականի օգոստոսի 12-ին, Թեհրանի քաղաքապետ պրն. Հանաչին քաղաքապետարանում ընդունեց Ի Իսլ.խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շավերդեանին և Հ.Մ."Արարատ" Կ.-ի նախագահ ընկեր Հարմիկ Զովելեանին։
Այցի ընթացքին բացատրութիւններ է տրւել Մարզաւանին վերաբերող մի շարք հարցերի ու դժւարութիւնների վերաբերեալ նաև առօրեայ հարցերի շուրջ փոխանակւել է մտքեր ու առաջարկութիւններ։