Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Ուրախութեամբ տեղեկացանք, որ Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան լող մարզաձևի անդամ Մելանի Աղանեանսը մասնակցելով միջազգային ազատարարների ֆեդերացիայի կազմակերպած ազատարարման մասնագիտական դասընթացներին ստացել է «International Pool Lifeguard»-ի վկայագիր։
Շնորհաւորում ենք սիրելի Մելանիին և մաղթում նորանոր վերելքներ։

Չորեքշաբթի 2020 թւականի մայիսի 6-ին, Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ առցանց հանդիպում՝ Հ.Մ.«Սիփան» Մ., Հ.Մ.Մ.«Նայիրի» Մ., Հ.Մ.«Սարդարապատ» Մ., Հայ Ուս. «Չհարմահալ» Մ. և Իրանի Հայ Արհեստաւորների Միութեան նախագահների միջև: Հանդիպմանը թեքնիք պատճառով բացակայեց Հայ Հասարակական Միութեան (Հայ Ակումբ)-ի նախագահը:

Սոյն Հանդիպման նպատակն էր՝ նկատի ունենալով համաճարակի հետևանքով ստեղծւած սահմանափակումները, քննարկել միութիւններում տիրող իրավիճակը, ու նաև միատեղ բարդութիւնները դիմագրաւելու հաւանական տարբերակները, որտեղ նախ հպանցիկ զեկոյցներ փոխանցեցին միութիւնների նախագահները, ապա եղան մտքերի փոխանակում:
Առիթը պատեհ համարելով որոշում կայացւեց Մայիս 28-ը մեծարող Կենտրոնկան յանձնախմբին առընթեր և համադրաբար ունենալ միասնական առցանց ձեռնարկ:

2020 թ.  երեքշաբթի յունւարի 21-ին «Արարատ»մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ մարզաւանի «Տնակ »ում:

 Երեկոյին ներկայ էին վարչականները և պաշտօնեաները:

Ողջոյնի  և գնահատանքի խօսք արտայայտեց մարզաւանի  Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Ադամ Մկրտչեանը ապա հրաւիրւեց Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը օրւայ առիթով արտայայտւելու , ով նաև ողջունեց և գնահատեց «Արարատ»կազմակերպութեան բոլոր պաշտօնեաներին  :

 Ընթրիք երեկոն մտերմիկ մթնոլորտում  երաժշտոթեան ներքոյ  շարունակւեց մինչև ուշ գիշեր:

Իրանի իսլ.Ողեմպիկի ազգային կոմիտէի 47֊րդ ընդհանուր ժողովը կայացաւ 2020֊ի յունւարի 20֊ին Օսթադ ֆարսի դահլիճում,ներկայութեամբ՝ Մարզանքի և Երիտասարդութեան նախարար՝ դկտ.Սոլթանի ֆարի, Կոմիտէի պետ դկտ. Սալէհի Ամիրիի, ժողովի անդամների,
բոլոր ֆէդերացիաների վարիչների ու ի շարս այլ մարզակումբների ներկայացուցիչների,հրաւիրւած էր Հ.Մ.Ա.Կ.֊ի նախագահ ընկեր Հարմիկ Զովելեանը։
Այս ժողովում հիմնականում քննարկւել է 2020թ.֊ի Օլիմպիկի մասնակիցների հարցերը,տրւել են զեկուցումներ անցեալ տարեշրջանի գործունէութեան ու առաջադրանքներ յառաջիկայ աշխատանքների կապակցութեամբ։

Յունւար 8-ի 2020 թ.-ի առաւօտեան «Արարատ» մարզաւան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի ընդհանուր պետ՝ պրն. Քազէմին, Թեհրանի երրորդ մասի քաղաքապետ՝ պրն. Սալիմին, Թեհրանի շրջանի քաղաքապետ՝ պրն. Խանալին և իրենց պատւիրակութիւնը, նոր տարւայ և Սուրբ Ծնունդի տօները շնորհաւորելու առիթով: Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Ընկեր Հարմիկ Զովելեանը և Արարատ թաղամասի քաղխորհրդի ներկայացուցիչները: Մարզաւանը շրջագայելուց յետոյ հիւրընկալւել են Կ. վարչութեան գրասենեակում, եղել են մտքերի և առաջարկութիւնների փոխանակում:

Ապա ՀՀ Վոշոյի հաւաքականին, դիմաւորեցին Կենտրոնական վարչութիւնը։
Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ.Հարմիկ Զովէլեանը մաղթեց նրանց կատարեալ յաջողութիւն և յաղթանակ յառաջիկայ մրցման ընթացքին:

Երեքշաբթի հոկտեմբերի 8-ին Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց սիրելի ընկեր Բաղդիկ Տէր Գրիգորեանին, նա եղել է ժամանակի Սկաուտ, Կենտրոնական վարչութեան նախագահ, Վարիչ մարմնի անդամ և առհասարակ նա պատանի տարիքից մինչ օրս կանգնած է «Արարատ»ի կողքին :
Մտերմիկ զրոյցի ընթացքին խօսւեց օրւայ հարցերի շուրջ և տեղի ունեցաւ մտքերի փոխանակում

Չորեքշաբթի հոկտեմբերի 16-ի 2019թ.-ին «Արարատ» մարզաւան այցելեց Թեհրանի քաղխորհրդի անդամ և մարզանքի բաժնի պետ՝ պրն. Հոջաթ Նազարին: Իրեն դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան անդամներ՝ ընկերներ Ալէքս Կարապետեանը, Ժորժ Աղայեանը և Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը: Մարզաւանի կանաչապատման և մի շարք այլ հարցերի շուրջ եղան մտքերի փոխանակումներ:

Երեքշաբթի, նոյեմբերի 5-ի 2019թ.-ին, տեղի ունեցաւ քաղաքապետարանի առաջին քաղաքամասի պետ պրն.Խանալիի հետ Հանդիպում, որին ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերներ՝ Ալեքս Կարաետեանը,Ժորժ Աղայեանը, Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը նաև Արարատ թաղամասի քաղխուրհրդի անդամներ՝Դարւին Աւագեանը,Ասպետ Նազարեանը և Արէն Պօղոսեանը:
Տեղի ունէցաւ մտքերի փոխանակումներ և առաջարկների քննարկում:

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 75֊ամեակի առիթով Հոգեհանգստեան արարողութիւն Արարատ մարզաւանի Ս.Խաչ մատուռում ի յիշատակ բոլոր ննջեցեալ անդամների


Հայ մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ` ուրբաթ նոյեմբերի 8-ի առաւօտեան ժամը 10։30֊ին մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն, 75֊ամեայ Կազմակերպութեան բոլոր ննջեցեալ անդամների յիշատակին, տեղի ունեցաւ մոմավառութիւն եւ խնկարկում։ Արարողութիւնը կատարւեց Սուրբ Մինաս եկեղեցու երգեցիկ խմբի և արժանապատիւ քահանայ տէր Գուրգէն Ներսիսեանի միջոցով։ Այնուհետեւ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովելեանը արտայայտւեց յաւուր
պատշաճի,մատնանշելով ընկերների միութենական պատկանելիութեան գերակայութեան շնորհիւ հարազատ ու մի ընտանիք դասւելու անկեղծ զգացումի առկայութիւնը բոլորիս սրտերում, նա Բարձեալ Աստծուց հայցեց՝ սիրելի ննջեցեալ ընկերների հոգու խաղաղութիւն։
Աւարտին Հանգուցեալների պարագաներն ու ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ։