Կենտրոնական Վարչութիւն
Նոյեմբերի 12-ի երեկոյեան, Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Հայաստանի պարարւեստի "Բարեկամութիւն" համոյթի տնօրէն՝Արթուր Դանիէլեանին,Գեղարւեստական ղեկավարի օգնական՝Զոհրապ Բակալեանին և Փորձավար՝Անի Մինասեանին։
Հանդիպմանը ներկայ էր՝ Արւեստից միութեան նախագահ Քրիստինէ Արզումանեանը։
Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկ.Ալէքս Կարապետեանը ողջոյնի և բարի գալստեան խօսքեր ուղղեց պարախմբին և ղեկավար կազմին ապա տեղի ունեցաւ մտքերի փոխանակում և զրոյց ներկայ և ապագայ ծրագրերի շարանի կապակցութեամբ։
Երեքշաբթի նոյեբեր 19-ի ժամը 19։00֊ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Մաջնունեան» սրահում, կայացաւ շրջանի երկրորդ Միջվարչական հանդիպումը, որտեղ ներկայ էին Երէցների,Արւեստի, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները, Մարզաւանի և կենտրոնատեղիի Վարիչ մարմինները և Հաշւեքննիչ մարմինը:
Սկզբում Կենտրոնական վարչութիւնը ողջունեց ներկաներին ապա նախագահները զեկուցեցին իրենց անցեալի և ներկայի աշխատանքներն ու ապագայ ծրագրումները։
Այնուհետև Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը 3-ամսեայ աշխատանքների ընդարձակ զեկոյց հաղորդեց ներկաներին և Վերջում պատասխանեց բոլոր հարցումները։
հանդիպումը աւարտւեց ժամը 21։00֊ին:
Ուրբաթ նոյեմբերի 22-ի 2019թ.-ի «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ կազմակերպւել էր երախտագիտութեան հաւաք բազում տարիների պաշտօնեայ՝ տկն. Լիդա Միրզախանեանի հանգստի կոչման պատւին:
Վաչիկ Ղարաբէգեան սրահը լեցուն էր սկաուտներով և անդամներով, վարչականներով ու մարմիններով:
Օրւայ խօսքով հանդէս եկաւ «Արարատ» մարզաւանի վարիչ մարմնի նխագահ՝ ընկ. Գևիկ Մկրտչեանը, որը հանգամանօրէն ներկայացրեց սիրելի տկն. Լիդայի բարեմասնութիւնները իր պաշտօնէութեան օրօք: Յանձնւեց գնահատագիր և յիշատակ, այնուհետև Սկաուտական միութեան պատասխանատու խմբ. Սիւնէ Ֆարմանեանը ևս երախտիքի խօսքից յետոյ յանձնեց սկաուտական թաշկինակ և յիշատակ: Վերջում տկն. Լիդան ևս յայտնեց իր խորին շնորհակալութիւնը բոլորին և սկաուտներին անւանելով իր զաւակները մաղթեց յաջողութիւն իսկ «Արարատ»-ին անւանելով իր երկրորդ տունը՝ առ Աստւած հայցեց արևշատութիւն:
Վերջում նախատեսւել էր համեստ ընդունելութիւն:
Շաբաթ 2019 թ. նոյեմբերի 30-ի երեկոյեան Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Արարատ» մարզաւանի յարկի տակ ներկայ գտնւեցին համայնքի քոյր միութիւնները՝ Հ.Մ.«Սիփան» Մ., Հ.Մ.Մ. «Նայիրի» Մ., Հ.Մ. «Սարդարապատ» Մ., Հ.Ուս. «Չհարմահալ» Մ., Իրանի Հայ Արհեստաւորների միութիւն, Հայ Հասարակական միութիւն (Հայ Ակումբ):
Սկզբում Արարատ կազմակերպութեան նախագահ ընկեր Հարմիկ Զովելեանը ողջունեց վարչականներին հրաւէրի ընդառաջման կապակցութեամբ, ապա ներկայացրեց կազմին, այնուհետև նախագահները մի առ մի հանգամանքներով ներկայացրեցին իրենց կազմերին և իրենց միութիւնների աշխատանքների ու յառաջիկայ ծրագրերի շուրջ բացատրութիւններ հաղորդեցին:
Հանդիպման առանցքը կազմեց՝ միութիւնների ներդրումները ծառայեցնել միմեանց համագործակցելու և համատեղ ձեռնարկներ իրագորրծելու նպատակով: Որոշւեց հանդիպումները լինեն յաճախակի հերթաբար քոյր միութիւնների յարկերի տակ:
Եղան մտքերի և առաջադրանքների փոխանակումներ, այնուհետև մտերմիկ զրոյցը շարունակւեց համեստ ընդունելութեան ընթացքին:
Շաբաթ դեկտեմբերի 7, 2019 թ.-ին Կենտրոնական Վարչութեան ընկերներ՝ նախագահ Հարմիկ Զովելեանը, փոխնախագահ Ալէքս Կարապետեանը, Ժոզէֆ Նազարեանը և Կենտրոնական Վարչութեան գրասենեակի վարիչ Արա Շահնազարեանը հանդիպեցին کمیته ملی المپیک-ի դպիր՝ պրն. Սաիդիին և آکادمی ملی المپیک-ի պետ՝ պրն. դկտ. Ղարեխանիի հետ, ըստ որի սոյն կոմիտեները իրենց հնարաւորութիւնները կընձեռնեն կազմակերպութեանը: Հանդիպումը անցաւ սերտ մթնոլորտում համագործակցութեան եզրեր ունենալու առանցքով:
Երեքշաբթի, նոյեմբերի 5-ի 2019թ.-ին, տեղի ունեցաւ քաղաքապետարանի առաջին քաղաքամասի պետ պրն.Խանալիի հետ Հանդիպում, որին ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերներ՝ Ալեքս Կարաետեանը,Ժորժ Աղայեանը, Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը նաև Արարատ թաղամասի քաղխուրհրդի անդամներ՝Դարւին Աւագեանը,Ասպետ Նազարեանը և Արէն Պօղոսեանը:
Տեղի ունէցաւ մտքերի փոխանակումներ և առաջարկների քննարկում:
Երկուշաբթի օգոստոսի 26 , 2019թ.-ի առաւօտեան մարզաւան այցելեցին պարոնայք՝
Դոկտ.Մոհամմադխանին
(عضو هییت مدیره سازمان زیباسازی )
և
Դոկտ. Ֆարզամը
(معاونت تبلیغات و در آمد سازمان زیباسازی )
Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ,փոխ նախագահ՝ ընկեր Ալեքս Կարապետեանը և Կենտրոնական վարչութեան վարիչ՝ ընկեր Արա Շահնազարեանը:
Մարզաւանը շրջագայելուց յետոյ գրասենեակում տեղի ունեցաւ զրոյց և մտքերի փոխանակումներ:
Շաշաթ օգոստոսի 24-ի երեկոյեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով նիստին ներկայ գտնւեցին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան վարչութեան դիւանը և Իրանի 51-րդ Համահայկական խաղերի գործադիր յանձնախումբը:
Նախ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Զովէլեանը ողջունեց ընկերներին ապա ձայն տալով իրենց, Համահայկական խաղերի նախագահ՝ընկեր Արբի Սարգսեանը ընդհանուր բացատրութիւններ տւեց այս տարւայ Համահայկական խաղերի մասին :
Այնուհետև եղան մտքերի փոխանակումներ:
Կենտրոնական վարչութեան բարեմաղթանքներով աւարտւեց ժողովը:
Երկուշաբթի յուլիսի 15-ի ժամը 19։00֊ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում, կայացաւ շրջանի առաջին Միջվարչական հանդիպումը, որտեղ ներկայ էին Թաւրիզի մասնաճիւղի,Երէցների,Արւեստի, Մարզական և Սկաուտական միութիւնների վարչութիւնները, Մարզաւանի Վարիչ մարմինը,Հաշւեքննիչ մարմինը, Կազմակերպութեան 75- ամեակի ,Արխիւային և Առողջապահական յանձնախմբերը :
Սկզբում Կենտրոնական վարչութիւնը ողջունեց ներկաներին ապա ժողովականները մէկ րոպէ ոտնկայս յարգեցին Թէհրան Երևան չւերթի ցաւալի դէպքի՝ յաւերժ ճամբորդների, անմոռաց յիշատակը։
Ապա նախագահները զեկուցեցին իրենց անցեալի և ներկայի աշխատանքներն ու ապագայ ծրագրումները։
Այնուհետև Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովելեանը 6-ամսեայ աշխատանքների ընդարձակ զեկոյց հաղորդեց ներկաներին և Վերջում պատասխանեց բոլոր հարցումները։
հանդիպումը աւարտւեց ժամը 22։00֊ին:
Կենտրոնական վարչութեան նախագահի խօսքը յուլիս 4-ի առիթով
Գերաշնորհ Սրբազան., Հայր Իրանում Հայաստանի լիազօր և արտակարգ դեսպան՝ յարգելի Պրն. Թումանեան, Կիլիկոյ Կաթողիկոսութեան Ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ, ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչներ, սիրելի հիւրեր, սիրելի ընկերներ: