Խոր ցաւով եւ ընդվզումով իմացանք անմարդկային եւ խիստ դատապարտելի այն յարձակումը, որ կատարւեց մի քանի օրեր առաջ, Նոր Ջուղայի մեր Առաջնորդ հայր սուրբին եւ իր մեքենայի վրայ եւ ազգային կառոյցի ականաւոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասեանի վրայ ծանրօրէն վիրաւորելով նրան։
Կենտրոնական Վարչութիւն
Կիրակի 2018 թ. յունւարի 21-ին «Արարատ»մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ մարզաւանի «Տնակ »-ում :
Ներկայ էին վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսք արտայայտեց մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Ադամ Մկրտչեանը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:
Երկուշաբթի 11 դեկտեմբերի 2017 թ.-ի երեկոյեան «Արարատ» մարզաւան այցելեցին՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարեանն ու նրա գլխաւորած պատւիրակութիւնը: Նրանց ընկերակցում էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ներկայացուցիչները: Հիւրերը շրջելով Մարզաւանի տարածքը այցելեցին Ս. Խաչ Մատուռ եւ «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց մարզահամալիր: Կազմակերպութեան կողմից նրանց հիւրընկալում էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը եւ նոյն վարչութեան անդամ՝ ընկեր Ռաֆիկ Բաղումեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Գէորգ Մկրտչեանը եւ փոխ նախագահ՝ ընկեր Արա Շահնազարեանը:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը բացատրութիւններ ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի անցեալի, ներկայ գործունէութեան եւ կառոյցի մասին: Ընկերը կարեւորեց Մայր Հայրենիքի հետ սերտ յարաբերութիւններ ունենալու անհրաժեշտութիւնը՝ ի շահ ատակ սերնդի հայեցի դաստիարակութեան: Հանդիպման ընթացքում տեղեկութիւններ է փոխանցւել հայ-իրանական փոխյարաբերութեան ընթացիկ գործընթացի վերաբերեալ: Այցելութիւնը աւարտւեց կազմակերպւած պատշաճ հիւրասիրութեամբ:
Երկուշաբթի 13 նոյեմբերի 2017 թ.-ին «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թեհրանի երրորդ բաժնի նորընտիր քաղաքապետ՝ դոկտ. Մոստաֆա Սալիմին եւ նոյն շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ դոկտ. Վահիդ Աքբարին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: Կազմակերպութեան կողմից նրանց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը և կազմի անդամ՝ ընկեր Արբի Սարգսեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի փոխ-նախագահ՝ ընկեր Արա Շահնազարեանը, Մարզաւանի վարիչ մարմնի գործավար՝ ընկեր Արման Մուրադեանը եւ Կենտրոնական վարչութեան գործավար եւ Մարզաւանի վարիչ՝ ընկեր Սեւան Ծառուկեանը:
Այցելութիւն մարզաւանին՝
Մարզանքի եւ երիտասարդական հարցերի նախարարութեան կողմից
(3-հոկտեմբեր 2017)
Մարզանքի նախարար՝ դոկտ. Սոլթանիֆարի հետ ունեցած բանակցութիւնների արդիւնքում, երեքշաբթի թւականիս հոկտեմբերի 3-ին նախարարութեան Մարզական վայրերի հսկիչ և տէխնիկ աշխատանքների տեսուչ՝ ճտպ.Ղարաւին իր խմբով մարզաւան այցելեցին հիւրընկալւելով Կենտրոնական վարչութեան ընկերների կողմից: Այցելութիւն հանդիպման ընթացքին հիւրերը մօտիկից ծանօթացան «Արարատ»-ի կազակերպչական եւ աշխատանքային իրականութիւններին եւ հնարաւորութիւնների պահպանման ու նրանց ընդարձակման հետ կապւած դժւարութիւնների հետ: