Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

 

Փետրւարի 3-ի 2017 թ.-ին աւարտւեց «Արարատ» Կազմակերպութեան 27-րդ Պատգամաւորական ժողովը, 27-րդ պատգամաւորական ժողովը ընտրեց շրջանի Կենտրոնական վարչութեանը հետևեալ անձնակազմով:

Ընկերներ՝

Գէորգ Վարդան, Ժանետ Թարւերդեան, Ռաֆիկ Բաղումեան, Լիդա Խալոյեան, Հրաչ Ղարախանեան, Արբի Սարգսեան, Նայիրի Յարութիւնեան, Սերժիկ Մեհհրաբեան, Դաւիթ Մարգարեան:

 

Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովի երկրորդ օրւայ նիստից պատկերներ

Հ.Մ.Ա.Կ.-ի  27-րդ Պատգամաւորական ժողովի  Անդրանիկ նիստի բացումը տեղի ունեցաւ երէկ ՝երեքշաբթի յունւարի 31-ին 2017 թ.  երեկոյեան, «Վաչիկ Ղարաբէգեան » սրահում:

Կազմակերպութեան Պատգամաւորական ժողովը այն առիթն է որտեղ, պատգամաւորները միասնական ու ընկերական հոգով իրենց հայեացքը յառում են դէպի ապագայ ,անտեսելով խոչընդոտներն ու արգելքները կազմում են «Արարատ»-ի առաջընթացման շքեղ երթը:

 

Ժողովին ներկայ էին հրաւիրեալներ`  թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը  , Թեմական խորհրդի նախագահ  պրն. Ռուբիկ Կարապետեանը , ընկեր Գառնիկ Մկրտչեան ՝ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը, ընկեր  Վաչէ Փափազեան՝  «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը  ,Ալիք հաստատութեան ներկայացուցիչ ՝ ընկեր  Հենրիկ Խալոյեանը  և հրաւիրեալներ ,պատգամաւորներ ու միութենականներ :

Սկզբում ընկ. Գէորգ Վարդանը  ողջունեց ներկաներին ապա ներկայացրեց շրջանի զեկոյցը , միաժամանակ  ցուցադրւեց  աշխատանքներից  սահիկներ այնուհետև արտայայտւեցին ընկերներ ՝  Գառնիկ Մկրտչեանը ,Վաչէ Փափազեանը , Հենրիկ Խալոյեանը և Չհարմահալ միութեան նախագահ ՝ պրն. Նիկոլ Մուսախանեանը  :

Ողջոյնի խոսքով և  հայրական օրհնանքով  արտայայտւեց թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը :

Ժողովը ընտրեց ժամանակաւոր դիւան ,որը քննարկելով մանդատները անցաւ միւս օրակարգին  այնուհետև մնայուն դիւան ընտրւեց  :

Հրաւիրեալները և  Կենտրոնական Վարչութեան նախագահը  փոխանակեցին յուշանւէրներ :

Սրահում տեղադրւած էր կազմակերպութեան շրջանի ընթացքի աշխատանքներից  լուսանկարների  ցուցահանդէս :

Նիստի վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն :

Նիստը շարունակւում է այսօր առաւօտեան ժամը 10:00 -ից:

   Երկուշաբթի յունւարի 30-ի ժամը 16-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի նորակառոյց «Ճրտպ. Ռոստոմ Ոսկանեան» մարզահամալիրի և «Սասնայ Մհեր» սրահի բացման արարողութիւնը: Ներկայ էին պետական այրեր, հրաւիրեալներ և մեծ թւով միութենականներ: Մանրամասութիւնը շուտով:

 Չորեքշաբթի 2017 թ. յունւարի 18-ին մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ «Վաչիկ Ղարաբէգեան»-սրահում :
Ներկայ էին կազմակերպութեան վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսքեր արտայայտեցին մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը ,կենտրոնական վարչութեան նախագահ ՝ընկեր Գէորգ Վարդանը նաև արտայայտւեցին ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը և Հարմիկ Զովէլեանը :
Ծրագրին մասնակից էր երգիչ Հարմիկը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:

 Չորեքշաբթի 2017 թ. յունւարի 18-ին մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ «Վաչիկ Ղարաբէգեան»-սրահում :
Ներկայ էին կազմակերպութեան վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսքեր արտայայտեցին մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը ,կենտրոնական վարչութեան նախագահ ՝ընկեր Գէորգ Վարդանը նաև արտայայտւեցին ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը և Հարմիկ Զովէլեանը :
Ծրագրին մասնակից էր երգիչ Հարմիկը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների նախագահի յատուկ խորհրդատու ՝պրն.Ալի Իւնէսի-ի  շնորհաւորական նամակը «Արարատ» Կազմակերպութեան:

Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետը

ԱՄԱՆՕՐԵԱՅ  ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐԻ

առիթով այցելեց «Արարատ» մարզաւան

 

2017 թւականի Նոր տարւայ սեմին, Երեքշաբթի, 27 դեկտեմբերի 2016 թւականի կէսօրին, Կենտրոնական վարչութիւնն ու Մարզական միութեան ներկայացուցիչը, «Արարատ» մարզաւանում հիւր-ընկալեցին Թեհրանի քաղաքապետարանի երրորդ շրջանի քաղաքապետ՝ պարոն Դաբբաղիին

Հանդիպում՝
Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝ դոկտ. Շոջափուրեանի հետ

Շաբաթ 3 դեկտեմբերի 2016 թւականին Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը եւ քարտուղարութեան պատ.՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը հանդիպել են Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝դոկտ. Շոջափուրեանի հետ:
Հանդիպման ընթացքին, շեշտ է դրւել՝ Թեհրանի Քաղաքապետարանի, քաղխորհրդի եւ «Արարատ»-ի փոխյարաբերութիւնների ընդլայնման եւ ծաւալման անհրաժեշտութիւնը որպէս Թեհրանի քաղաքացիներին ծառայող երեք նպատակակից հիմնարկներ:
Դոկտ. Շոջափուրեանը բարձր է գնահատել կազմակերպութեան մօտեցումը եւ Արարատում տարւած աշխատանքները:
Վերջում Կազմակերպութեան ներկայացուցիչները յուշանւէր են յանձնել դոկտ. Շոջափուրեանին: