Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

 Չորեքշաբթի 2017 թ. յունւարի 18-ին մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ «Վաչիկ Ղարաբէգեան»-սրահում :
Ներկայ էին կազմակերպութեան վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսքեր արտայայտեցին մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը ,կենտրոնական վարչութեան նախագահ ՝ընկեր Գէորգ Վարդանը նաև արտայայտւեցին ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը և Հարմիկ Զովէլեանը :
Ծրագրին մասնակից էր երգիչ Հարմիկը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:

 Չորեքշաբթի 2017 թ. յունւարի 18-ին մարզաւանի Վարիչ մարմնի հրաւէրով կազմակերպւել էր մտերմիկ ընթրիք - երեկոյ «Վաչիկ Ղարաբէգեան»-սրահում :
Ներկայ էին կազմակերպութեան վարչականները և պաշտօնեաները:
Ողջոյնի խօսքեր արտայայտեցին մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը ,կենտրոնական վարչութեան նախագահ ՝ընկեր Գէորգ Վարդանը նաև արտայայտւեցին ընկերներ Ռաֆիկ Բաղումեանը և Հարմիկ Զովէլեանը :
Ծրագրին մասնակից էր երգիչ Հարմիկը:
Երեկոն մտերմիկ մթնոլորտում շարունակւեց մինչև ուշ գիշեր:

Իրանի կրօնական փոքրամասնութիւնների նախագահի յատուկ խորհրդատու ՝պրն.Ալի Իւնէսի-ի  շնորհաւորական նամակը «Արարատ» Կազմակերպութեան:

Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետը

ԱՄԱՆՕՐԵԱՅ  ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԵՐԻ

առիթով այցելեց «Արարատ» մարզաւան

 

2017 թւականի Նոր տարւայ սեմին, Երեքշաբթի, 27 դեկտեմբերի 2016 թւականի կէսօրին, Կենտրոնական վարչութիւնն ու Մարզական միութեան ներկայացուցիչը, «Արարատ» մարզաւանում հիւր-ընկալեցին Թեհրանի քաղաքապետարանի երրորդ շրջանի քաղաքապետ՝ պարոն Դաբբաղիին

Հանդիպում՝
Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝ դոկտ. Շոջափուրեանի հետ

Շաբաթ 3 դեկտեմբերի 2016 թւականին Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը եւ քարտուղարութեան պատ.՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը հանդիպել են Թեհրանի Քաղխորհրդի անդամ եւ Իրաւական յանձնաժողովի անդամ՝դոկտ. Շոջափուրեանի հետ:
Հանդիպման ընթացքին, շեշտ է դրւել՝ Թեհրանի Քաղաքապետարանի, քաղխորհրդի եւ «Արարատ»-ի փոխյարաբերութիւնների ընդլայնման եւ ծաւալման անհրաժեշտութիւնը որպէս Թեհրանի քաղաքացիներին ծառայող երեք նպատակակից հիմնարկներ:
Դոկտ. Շոջափուրեանը բարձր է գնահատել կազմակերպութեան մօտեցումը եւ Արարատում տարւած աշխատանքները:
Վերջում Կազմակերպութեան ներկայացուցիչները յուշանւէր են յանձնել դոկտ. Շոջափուրեանին:

 

 

 

Հանդիպում՝
Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ՝ եղբայր Բագրատ Եսայեանի հետ

Կենտրոնական վարչութիւնը հանդիպում է ունեցել Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ՝ եղբայր Բագրատ Եսայեանի հետ մարզաւանում: Հանդիպման ընթացքին արծարծւեց երկկողմ փոխյարաբերութիւնների ծաւալման շուրջ: Եղբայր Եսայեանը բարձր գնահատեց Հ.Մ.Ա.Կ.-ի աշխոյժ եւ տպաւորիչ մասնակցութիւնը՝ Հ.Մ.Ը.Մ.-ի տարբեր աշխատանքներում եւ յայտնեց թէ արդէն սկսւել է միութեան 100-ամեակի աշխատանքները եւ այդ ծիրում հրաւիրեց կազմակերպութեան մարզիկներին՝ մասնակցելու ամռանը Հայաստանում կազմակերպւող 10-րդ Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերին:
Հանդիպման աւարտին համառօտ զեկոյց ներկայացւեց երկու կողմերի տարւող աշխատանքներից եւ ապագայի համար նախատեսւած ծրագրերից:

 

 

 

Թ.Հ.Թ. Թեմակալ առաջնորդ Տ.Սեպուհ արք. Սարգսեանի այցը

Հ.Մ.«Արարատ»Կ. նորակառոյց մարզասրահ

 Երկուշաբաթի, նոյեմբերի 7-ի երեկոյեան, Թ. Հ. Թ. Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, այցելեց Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նորակառոյց մարզասրահ: Նրան ընկերակցում էին պրն. Ռազմիկ Խուդաբախշեանը եւ պրն. Վահիկ Մանսուրեանը: Հանդիպմանը ներկայ էին Հ.Մ.«Արարատ». Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը եւ ընկեր Ալէքս Կարապետեանը, Կենտրոնական վարչութեան նախագահը զեկուցեց նորակառոյց մարզասրահի աշխատանքների ներկայ իրավիճակը եւ ապագայում կատարելիք աշխատանքների մանրամասը նաեւ շինարարական աշխատանքների կապալառուն փոխանցեց տեղեկութիւններ կառոյցի մասին:

Թեհրանի Երրորդ շրջանի քաղաքապետի հետ հանդիպում

 Շաբաթ, նոյեմբերի 12-ի առաւօտեան, Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետարանւոմ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդան եւ Մարզական միութեան վարչութեան անդամ ընկեր՝ Վահէ Մաջնունեանը հանդիպել են Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետ պրն. Դաբաղին եւ իր օգնականների հետ :

 

 

 

Հանդիպում`

«Արարատ»կազմակերպութեան գլխաւոր ճարտարապետ` ընկեր Վարուժան Առաքելեանի հետ

 Շաբաթ 12 նոյեմբերի 2016 թւականի երեկոյեան Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց «Արարատ» կազմակերպութեան գլխաւոր ճարտարապետ՝ ընկեր Վարուժան Առաքելեանին եւ մտերմիկ զրոյցի ընթացքում զեկուցեց մարզաւանում կատարւող շինարարութեան եւ բարեկարգութիւնների կապակցութեամբ: Ընկեր Առաքելեանը, որպէս աշխատանքին լաւատեղեակ եւ հասու, ուշադրութեամբ եւ ամենայն հետաքրքութեամբ լսեց տրւած զեկոյցը, ապա վարչութեան ընկերակցութեամբ այցելեց կիսակառոյց մարզասրահի տարածք եւ վերակառուցւող նոր հաւաքատեղի-բիւֆէն: Ընկերը լսեց նաեւ մարզասրահի գլխաւոր կապալառուի մասնագիտական զեկոյցը, որը ներկայացւեց մանրամասնութեամբ:

Շաբաթ հոկտեմբերի 22-ի, Լեւոն Արոնեանը ունեցաւ մասնագիտական հանդիպում Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Վաաչիկ Ղարաբէգեան սրահում: