Կենտրոնական Վարչութիւն
Ուրբաթ սեպտեմբերի 16-ին ,48-րդ Համահայկական խաղերի ընթացքին տեղի ունեցաւ միջվարչական նախաճաշ հանդիպում:
ժողովում ներկայացւեց զեկոյցներ կենտրոնական վարչութեան նախագահ ` ընկեր Գէորգ Վարդանի միջոցով 20 ամսւայ կազմակերպչական աշխատանքներից նաև միութիւնները և մարմինները ներկայացրեցին իրենց ապագայ աշխատանքները և եղաւ մտքերի փոխանակումներ:
Ստացւած Արաջնորդարանի Թեհրանի հայոց թեմի կայքեջից
- Ի՞նչէլինելումերվիճակըՍրբազանհայր, ամէնմարդգնումէ. այս հարցով ինձ դիմեց մի հայորդի, երբ Սասուն քաղաքամասում ցաւակցական այցելութիւն էի տալիս մի աղետահար ընտանիքի։
- Մենքշատլաւվիճակումենք, ասացի, ի՞նչէեղել. ի՞նչուէքյուսահատւումեւյաւելելովասացի, ճիշտէ, որմերթիւընւազելէ, ժողովրդիմիմասըառանցիմանալութէորտեղէգնում, թողնումուծախումամէնինչեւմիանգամեւս, պանդխտութեանցուպըձեռինդիմումէդէպիանորոշհորիզոններ, սակայնմենքդեռեւսուժեղենքուզօրաւորեւհայակեանքըշարունակումէիրգործունէութիւննուկեանքը։
Այո՛, տխուր է անշուշտ հաստատել, որ մեր ժողովուրդը ինք եւս համաշխարհային ՛՛տեղափոխութիւն՛՛ հիւանդութիւնից վարակւած գնում, գնում ու գնում է, առանց իմանալու թէ ինչո՞ւ եւ որտե՞ղ։
Ճիշդ է տեղափոխութիւնը ընդհանրական երեւոյթ է եւ ամէն մարդ ազատ է ընտրելու իր բնակութեան վայրը, սակայն կայ բարոյական անգիր մի օրէնք ըստ որի, որեւէ մէկը իր տեղափոխութիւնը արդարացնելու համար իրաւունք չունի վատաբանելու այն ընկերութիւնն ու երկիրը, որ հարիւրաւոր տարիներով եղել է իր եւ իր պապերի ծննդավայրը, մի բան, որ նկատեցինք վերջին շրջանին մեր Ամերիկա գտնւած միջոցին։
Խոր յուզումով եւ ափսոսանքով նկատեցի հարիւրաւորների դէմքի վրայ տխրութեան, անորոշ կեանքի եւ ապագայի խիտ կնճիռները։ Բոլորի աչքերում կար կարօտը Իրանի եւ Իրանեան իրենց կեանքի։
Այս խոհերով ծանրաբեռն երբ դիտում եմ այսօրւայ մեր իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքը, իր բոլոր երեսներով, սիրտս անապական ուրախութեամբ լցւում է ու հոգիս խայտում է ի տես հայակեանքից ներս տիրող եռ ու զեռին, ու ապագայատեսիլ աշխատանքների ու իրագործումների։
Մեր մշակութային ու մարզական միութիւնները աշխուժօրէն ու տենդագին շարունակում են իրենց գործունէութիւնը, դպրոցների պատասխանատուները զբաղւած են դպրոցների անհրաժեշտ վերանորոգումներով ու անհրաժեշտ տնօրինումներով։ Հ. Մ. Արարատ Կազմակերպութիւնը պատրաստւում է մեծ շուքով եւ արտասահմանեան յարգարժան հիւրերի ներկայութեամբ բացումը կատարել Համահայկական 48-րդ խաղերի։ Մեր գաղութի միակ ու բազմերախտ օրաթերթ՝ Ալիքը հանդերձեալ է յատուկ հանդիսութեամբ նշելու իր ծառայութեան 85 ամեակը։ Հայ Մշակութային Նայիրի Միութիւնը շարունակում է շինարարական իր աշխատանքները ի խնդիր աւելի փայլուն ու աշխոյժ կառոյցի։
Յառաջիկայ ամիսներին Ս. Աթոռիս Վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հովւապետական եւ միջ-կրօնական երկխօսութեան կրկնակ առաքելութեամբ ժամանելու է Թեհրան։ Վեհափառ հայրապետը որպէս քաջ հովւապետ ու անվախ, քաջասիրտ ու արի հոգեւոր առաջնորդ հանդիսանում է իր ժողովրդի անիրաււած իրաւունքների պաշտպանն ու պահանջատէրը, որ մեր ժողովրդի պահանջատիրական պայքարը փոխադրեց նոր՝ իրաւական հարթակ։
Ահա իրանահայ գաղութը այս օրերին իր եռ ու զեռի մէջ, աւելին իր կեանքը վերանորոգելու նախանձախնդրութեամբ պատրաստւում է իր օրէնսդիր բարձրագոյն մարմնի՝ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։
Գեղեցիկ, բովանդակալից ու առաւել խանդավառիչ այս մթնոլորտում կայ մի այլ լուսաւոր ու պայծառափայլ աշխատանք, որ է Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նոր նախաձեռնութեամբ իրագործող շինարարական աշխատանքը, որով Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնը օժտւելու է նոր բազմանշանակ եւ բազմանպատակ սրահով իր մարզական յարակից բաժանմունքներով։
Ահա մի գաղութ, որ իր աշխատանքով եւ կառոյցներով մի կողմից վկայութիւն է տալիս իր կապւածութեան եւ յանձնառութեան Իրանեան մեր հայրենիքին եւ միւս կողմից էլ ասում է ՛՛ մենք այստեղ ենք եւ այստեղ էլ մնալու ենք ՛՛, որովհետեւ այս հողը անցնող հարիւրաւոր տարիների ընթացքին մեր հայրերի ճակատի քրտինքով, արիւնով եւ ընծայաբերումով մեզ համար նւիրական է ու սուրբ։
Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան արարատանման այս ծրագրի իրագործումը լինելու է մեծ ձեռքբերում եւ վկայութիւն մի կողմից մեր ժողովրդի կապւածութեան Իրանեան հայրենիքի եւ միւս կողմից էլ վկայութիւն Իրանեան պետութեան մեր ժողովրդի հանդէպ ունեցած սիրոյն, յարգանքի եւ անվերապահ գնահատանքի։
Որպէս թեմի Առաջնորդ իմ համար հպարտութիւն է եւ միաժամանակ առիթ իմ խոր եւ անվերապահ գնահատանքն ու աջակցութիւնը յայտնելու եւ ցուցաբերելու Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան իր վերոյիշեալ աշխատանքների համար եւ ընդհանրապէս մեր գաղութի բոլոր զաւակներին, որոնք իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ շարունակում են գործել եւ իրենց ներդրումը բերել ե՛ւ հայակեանքին ե՛ւ Իրանեան մեր հայրենիքի կեանքի զանազան բնագաւառներում։
Մեծ յուզումով եւ հպարտութեամբ այցելեցի Արարատ Մարզաւանն ու հոն կատարւող շինարարական աշխատանքների վայրը, Կենտրոնական Վարչութեան նախագահի՝ ճարտարագէտ Գէորգ Վարդանեանի եւ իր գործակիցների եւ թեմիս Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ Տիար Նորայր Արամեանի հետ։ Ի տես այս բոլորին ասում եմ, մենք կանք այստեղ, գործում ու գործելու ենք եւ վստահաբար դեռ շատանալու ենք։
Ահա իրական հայրենասիրութեան փայլուն մի օրինակ, որով վստահաբար ամէն մի հայ հպարտանում է։
Մի պահ կանգ առ ով հայորդի ու մտածիր. ուզում ես տեղափոխւել. քո հայրենիքը քեզ է սպասում. ինչո՞ւ օտար երկրներում ապաստան փնտռել։ Հայրենիքները ժողովուրդների յաւերժութեան գրաւականն են։ Տէր կանգնենք մեր հայրենիքին, որպէսզի լինենք յաւերժի ճամբորդ։
ՍԵՊՈՒՀԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴԹԵՀՐԱՆԻՀԱՅՈՑԹԵՄԻ
Երէկ օգոստոսի 20 ի երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի մարզաւանի հիւսիսային հատւածում տեղի ունեցաւ նոր մի շինութեան հիմնօրհնէքը տէր Կոմիտասի ձեռամբ:
Նախապէս տեղեկացւած միջոցառմանը ներկայ էին ` ԹՀԹ թեմական խորհրդի ներկայացուցիչը,Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը,ԻԻՀ խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւորը,Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,ժամանակի նախագահները ,հիմնադիր անդամներ,վարչականներ ու անդամներ.
Կազմակերպութեան նախագահ Գէորգ Վարդանը բացման խօսքում ողջունելով ներկաներին հակիրճ բացատրութիւններ տւեց նորակառոյց շինութեան մասին ու ընդհանուր պատկեր ներկայացրեց այս շրջանում մարզաւանում շինութիւններ ի ու նորոգութիւնների մասին.ապա տեղի ունեցաւ հիմնօրհնէքի կարգը ու հիմնաքարը տեղադրւեց տարածքի հիմքում.այնուհետև ներկաները շնորհաւորանքի խօսքեր արտայայտեցին ու մի մի բահ հող լցրեցին տուփում զետեղւած հիմնաքարի վրայ ,տեղի ունեցաւ Համեստ ընդունելութիւն:
Երեքշաբթի օգոստոսի 2-ին Իրանի Ազգային Օլիմպիական կոմիտէի նախագահ՝ պրն. Քիումարս Հաշէմին այցելել է Արարատ մարզաւան: Հիւրերին դիմաւորել են Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկերներ Գէորգ Վարդանը, փոխ նախագահ՝ Ալէքս Կարապէտեանը, Արբի Սարգսեանը, Թեմական խորհրդի փոխ նախագահ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը, Արարատի ֆուտբոլի յանձնախմբի անդամ Մայիս Մինասեանը և մարզաւանի առաւօտեան պահի վարիչ՝ Արբի Զոհրաբեանը: