Կենտրոնական Վարչութիւն
Հինգշաբթի յուլիսի 14-ի առաւօտեան «Արարատ» մարզաւան այցելութեան էին եկել երրորդ մասնաբաժնի առաջին բաժնի քաղաքապետի օգնականը իր անձնակազմով:
Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապէտեանը, մարզաւանի առաւօտեան պահի վարիչ՝ Արբի Զոհրաբեանը և Արարատ թաղամասի Թեհրանի քաղխորհրդի օժանդակող մարմնի ներկայացուցիչներ ընկերներ՝ Արա Ծատուրեանը և Արէն Պօղոսեանը:
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը 72 տարեկան է
2016 թ. յուլիսի 4-ին լրացաւ Հ.Մ.Ա.Կ.-Ի 70 ամեակը
Եօթ տասնամեակների ընթացքում բազմաթիւ սերունդներ են եկել ու անցել՝ դաստիարակւել, դաստիարակել, փորձել ու փորձւել ու Կազմակերպութեան առաջադիմութեան առիթը դառնալով՝ միշտ բարձր են պահել Արարատի անունը և ի վերջոյ եթէ հրաժեշտի պահն է հասել կարօտով և լի յուշերով են հեռացել, քանզի «Արարատ»-ը ոչ միայն կազմակերպութիւն է կամ միութիւն, այլ մի տանիք, որը իր հովհանու ներքոյ հաւաքել է իր անդամ զաւակներին և մի ընտանիք կազմած աշխատել է յանուն ազգային նպատակների:
Երէկ յունիսի 5-ի երեկոյեան Հայաստանի Հանր. Արտաքին գործոց նախարար՝ Էդւարդ Նալբանդեանը, ընկերակցութեամբ ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ.Կարէն Խանլարեանի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների, ՀՀ դեսպանի և մի շարք ազգայինների հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանի Այգեստանի շրջափակում:
Երէկ յունիսի 5-ի երեկոյեան Հայաստանի Հանր. Արտաքին գործոց նախարար՝ Էդւարդ Նալբանդեանը, ընկերակցութեամբ ՝ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ.Կարէն Խանլարեանի, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչների, ՀՀ դեսպանի և մի շարք ազգայինների՝ հիւրընկալւեց «Արարատ» մարզաւանի Այգեստանի շրջափակում:
Երեկ՝ երկուշաբթի մայիսի 30-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ»սրահում տեղի ունեցաւ Թեհրանի Երէց տղայոց բասկետբոլի եզրափակիչ մրցութիւնը (شرکت هواپیمایی ایران هما) և (سازمان بنادر و کشتیرانی)խմբերի միջև ,յաղթող ճանաչւեց (سازمان بنادر و کشتیرانی) խումբը:
Մրցութեանը և մեդալաբաշխմանը ներկայ էին պարոնայք՝ Գարշասբին՝Թեհրան նահանգի ընդհանուր երիտասարդութեան յարգարժան տեսուչ ,պրն.Մուսաւին՝ԻԻ խորհրդարանի պատգամաւոր ,պրն.Քարամին՝Թեհրանի տղայոց բասկետբոլի նախագահ ,տկն. Քոլահին ՝Թեհրանի օրդ. Բասկետբոլի նախագահ և բասկետբոլի ֆեդերացիայից մի շարք հիւրեր :
Ներկայ էր Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ ընկ. Ալէքս Կարապետեանը:
Սոյն թւականի մայիսի 18-ի առաւօտեան «Արարատ»մարզաւան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան ներկայացուցիչներ պարօնայք՝ Մոամային՝ Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան փոխ վարիչը , Ասգարին՝ տղայոց Մարզանքի փոխ տնօրէնը, Նեմաթեան և Բադիին և տկն.Միրզային՝ օրիորդաց Մարզանքի փոխ տնօրէնը:
Հիւրերին դիմաւորեցին Կ.Վ.նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը, Կ.Վ.ընկերներ՝ Ռաֆֆիկ Բաղումեանը և Արբի Սարգսեանը , Մարզական.մ նախագահ՝ ընկեր Արա Ջահանեանը, Կ.Վ. գրասենեակի վարիչ՝ ընկեր Սևան Ծառուկեանը և մարզաւանի վարիչ՝ ընկեր Արբի Զոհրաբեանը:
Այցելութիւնը նպատակ ունէր անցեալ հանդիպումների լոյսի ներքոյ ուսումնասիրէր մարզաւանի հնարաւորութիւններից առաւել օգտագործելու միջոցները:
Վերջում մասնակիցները համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին :