Կենտրոնական Վարչութիւն
Երեքշաբթի 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ին, երեկոյեան ժամը 7:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Հայաստանի Հանրապետութեան մօտ Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ լիազօր եւ արտակարգ դեսպան դոկտ. Սաջջադիին ու նրան ընկերակցող պատւիրակութեանը:
Արդէն աւանդոյթ դարձած՝ Քոյր միութիւնների հետ պարբերական հանդիպումների շարանում, երեկ՝ կիրակի, սեպտեմբերի 6-ի երեկոյեան, Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով՝ հանդիպում տեղի ունեցաւ «Սարդարապատ», «Նայիրի», «Սիփան», «Չհարմահալ» և «Հայ արհեստաւորների» միութիւնների պատասխանատուների հետ, որտեղ ընկերական դրական մթնոլորտում արծարծւեցին միութիւններին և առհասարակ համայնքին յուզող խնդիրներ, միաձև և արմատական լուծումներ գտնելու նպատակով:
Հանդիպման աւարտին՝ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:
Հ.Մ. «Արարատ» Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ երէկ, երեքշաբթի յուլիսի 28-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբեգեան»-ի սրահում հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանը բանախօսեց «Իրան 5+1, բանակցութիւններ և նրա ազդեցութիւնները» նիւթի շուրջ և վերջում ներկայների հարցումներին պատասխանեց յարգելի բանախօսը: Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական Վարչութեան կազմը , ընկերներ և հիւրեր:
Ուրբաթ սոյն թւականի յուլիսի 24-ի առաւօտեան իտալացի լրագրողների պատւիրակութիւնը այցելեց Արարատ մարզաւան:
Կենտրոնական վարչութեան կազմը դիմաւորեց այցելուներին և մարզաւանը շրջագայելով բացատրութիւններ տւեց կազմակերպութեան մասին, ապա պատւիրակութիւնը կենտրոնական վարչութեան գրասենեակում հիւրընկալւեց և կազմի փոխնախագահ ընկ. Ալեքս Կարապէտեանը պատասխանեց հիւրերի հարցումներին և հակիրճ բացատրեց կազմակերպութեան կառոյցը, այնուհետև պատւիրակութեանը յանձնեց յուշանւէրներ: