Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

Կիրակի, ապրիլի 30-ի առաւօտեան ՀՀ Համահայկական խաղերի Օլիմպիական կոմիտէում Իրանի ներկայացուցիչ, Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանը, գործկոմի անդամ Վրէժ Շարոյանն (Սիրիայի ներկայացուցիչ) կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանն այցելել են Իրանի Օլիմպիական կոմիտէ եւ հանդիպել նոյն կոմիտէի ղեկավարի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադէին:

Հանդիպման ընթացքում քննարկւել է համագործակցութիւնների ընդլայնման ուղիները, ինչպէս նաեւ մարզական կապերի խորացմանն առնչւող հարցեր:

Ապրիլի՝ 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւիրակութիւնն, որոնք այս օրերին գտնւում են Թեհրանում՝ կոմիտէի Իրանի ներկայացուցիչ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանի ուղեկցութեամբ այցելել են ԹՀԹ Թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին:

Հանդիպման ընթացքին սրբազան հայրը բարձր է գնահատել համահայկական նշանակութեան խաղերի անցկացման գաղափարը եւ կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփիւռք կապն ամրապնդելու մարզական մտայղացումը եւ այն խթանելուն միտւած քայլերի կատարման անհրաժեշտութիւնը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի պատւիրակութեան անդամները շնորհակալութիւն են յայտնել սրբազան հօրը եւ կարեւորել են թեմի բարձր մակարդակի մասնակցութիւնը:

Պատւիրակութեան կազմում եղել են՝ կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանը, Իրանի ներկայացուցիչ Հենրիկ Խալոյեանը, գործկոմի անդամ Վրէժ Շարոյեանը ինչպէս նաեւ  կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանը:

Ապրիլի 30-ին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ, Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանը, Սիրիայի ներկայացուցիչ Վրէժ Շարոյանն ու կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանը հանդիպում ունեցան ԹՀԹ Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի, փոխատենապետ Վահէ Թարոյեանի եւ նոյն խորհրդի ձեւաւորած համահայկական խաղերի յանձնախմբի անդամների ու մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

Համատեղ նիստի ընթացքում քննարկւել է համահայկական խաղերի հնարաւորութիւնները, մարզաձեւերը, խաղերի անցկացման կարգը եւ սփիւռքի մասնակցութիւնը, մասնաւորապէս իրանահայութեան ներկայութիւնը խթանելու առնչութեամբ հարցեր: Կարեւորւել է Արցախի պատւիրակութեանը ներգրաււելու անհրաժեշտութիւնը:

Այսօր՝ ապրիլի 30-ին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանը, կոմիտէի Իրանի ներկայացուցիչ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, գործկոմի անդամ Վրէժ Շարոյանն (Սիրիայի ներկայացուցիչ) եւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանն այցելել են Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակ եւ հանդիպում ունեցել նրա ինչպէս նաեւ Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկւել է համահայկական խաղերի անցկացման օրակարգը, իրանահայութեան մասնակցութեան խթանման քայլերը, ինչպէս նաեւ Կոմիտէի եւ Իրանի պետական շրջանակների հետ գործակցութիւնների իրականացման հարցերը:

Հանդիպման ընթացքին Իսլ. խորհրդարանի պատգամաւորները ողջունելով խաղերի անցկացման գաղափարը իրենց աջակցութիւնն են յայտնել համահայկական նշանակութեան ծրագրին:

Խորհրդարանի պատգամաւորները հանդիպման աւարտին հիւրերին նւիրել են յուշանւէրներ:

Երէկ՝ ապրիլի 29-ին, «Արարատ» մարզաւան այցելեցին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

Իշխան Զաքարեանի գլխաւորած պատւիրակութեանը հիւրընկալեցին Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Գործկոմի անդամ Հենրիկ Խալոյեանն ու Կենտրոնական վարչութեան միւս անդամներ:

Այցի սկզբին Կենտրոնական վարչութեան անդամներն ու հիւրերը շրջայց կատարեցին «Արարատ» մարզաւանում, Կազմակերպութեան նախագահը ներկայացրեց կազմակերպութեան պատմութիւնը, մարզաւանի հնարաւորութիւնները եւ իրականացւող աշխատանքները:

Այնուհետեւ, տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահը բարիգալստեան խօսքեր ուղելով հիւրերին, ուրախութիւն յայտնեց «Արարատ»-ում նրանց հիւրընկալելու համար: Նա անդրադարձաւ համահայկական խաղերի կարեւոր նշանակութեան շեշտեց, որ «Արարատ»-ը մշտապէս ձգտել է իր ներդրումն ունենալ երկրի մարզական ոլորտում, մասնաւորապէս՝ ներկայացրեց համայնքում կատարւող նախապատրաստական ծրագրերը՝ Համահայկական խաղերի 8-րդ խաղերին մասնակցութեան ապահովման ուղղութեամբ:

Նա կարեւորեց համահայկական բնոյթ կրող ծրագրերի իրականացման անհրաժեշտութիւնը եւ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութեան ամրապնդման անհրաժեշտութիւնը:

Իշխան Զաքարեանն իր խօսքերում եւս շնորհակալութիւն յայտնեց հիւրընկալութեան համար եւ նշեց, որ նկատի ունենալով նախորդ խաղերում իրանահայ համայնքի մասնակցութիւնը՝ այս տարի եւս ակնկալւում է այդպիսի մասնակցութիւն։

Խորհրդակցական հանդիպման ընթացքում քննարկւեց Համահայկական խաղերին, ինչպէս իրանահայութեան այնպէս էլ՝ սփիւռքի միւս համայնքների ներգրաււածութեան ապահովման հարցեր:

Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամներն երախտանք յայտնեցին Համահայկական խաղերի ղեկավարութեանը խաղերի կազմակերպման եւ կարեւոր առաքելութեան իրականացման եւ Հայաստանի հետ սփիւռքի կապերի ամրապնդումը խթանելու ուղղութեամբ։

Հանդիպման աւարտին Իշխան Զաքարեանն գրառում կատարեց Կազմակերպութեան յուշամատեանում:

Յիշեցնենք, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը։

Յաւելենք, որ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի ղեկավար Իշխան Զաքարեանի գլխաւորած պատւիրակութեան մաս են կազմում գործկոմի անդամ Վրէժ Շարոյանն (Սիրիայի ներկայացուցիչ) ինչպէս նաեւ կոմիտէի լրատւական ծառայութեան ղեկավար Աննա Վարդանեանը:

2023թ. Ապրիլ 24
Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութիւնն ու ընկերները ներկայ գտնւեցին  Սուրբ Սարգիս եկեղեցում Հայոց Ցեղասպանութեան 108-րդ տարելիցը ոգեկոչելու և ծաղկեմատոյցի կարգը կատարելու համար:

Արդէն մի քանի ամիս է, որ «Արարատ» մարզաւանում ընթանում են հանդերձարանների վերանորոգման աշխատանքներն, որը արդիւնք է Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան եւ Քաղխորհրդի երկարատեւ փոխյարաբերութեան արդիւնքում եւ յիշեալի կողմից յատկացւած բուդջէի ֆինանսաւորմամբ ՝ շինարարութիւնը իրագործւում է Թեհրանի 3-րդ շրջանի քաղաքապետարանի միջոցով:

Նախքան ծրագրի մեկնարկը ընդլայնւած նիստեր եւ խորհրդակցութիւններ են անցկացւել Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան, քաղխորհրդի իրանահայ ներկայացուցիչների եւ քաղաքապետարանի պաշտօնակատար անձանց միջեւ, ինչպէս նաեւ՝ կազմակերպութեան վարիչ մարմնի միջոցով կատարւել է մարզաւանի տարբեր հատւածների տեխնիկական վիճակի հետազօտութիւն, ապա երկկողմ համաձայնութիւն է ձեռքբերւել հանդերձարանների վերանորոգման նախագիծն իրականացնելու ուղղութեամբ:

Շինարարական-վերանորոգման աշխատանքները նախատեսւում է աւարտել մինչեւ ապրիլ ամսւայ վերջ:

մարտի 6-ին ՀՄԱԿ-ի "Արարատ" մարզաւանում, տեղի ունեցաւ
"Ծառատնկութեան միջոցառում" նւիրւած՝ Հայ նահատակներին ու վետերան մարզիկներին։
Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը դիմաւորեց պարոնայք դկտ. Սայիդ Հաղվերդիին՝ Երկրի ազգային չեմպիոնների հիմնարկութեան պետ, ում առաջարկով և համադրութիւնների ու խորհրդակցութեան արդիւնքում կազմակերպւեց նման այրերի հաւաք ու միասնական միջոցառում,
դկտ. Մէյսամ Ֆալահաթ փիշէ՝ Երկրի ազգային  չեմպիոնների հիմնարկութեան  երիտասարդաց բաժնի  փոխնախագահ,
Սարդար դկտ,  Մոհամմադ Մաշհադի Աղայի՝ Երկրի ազգային չեմպիոնների հիմնարկութեան պետքարտուղար, երկրի ախոյեան,
Իրան-Իրաք պատերազմում, նահատակ դկտ. Չամրանի օգնական,
Սէյէդ Շահրամ հերաւի՝ Իրանի կարատէի ազգային հաւաքականի ժամանակի աւագ մարզիչ,
Ռէզա Լայեղ՝ երկրի ախոյեան,
Սարդար Նասեր Շաֆաղ՝ Երկրի ազգային չեմպիոնների հիմնարկութեան կենտրոնական խորհրդի պետ, երկրի մարզանքի
ժամանակի վարչութեան անդամ։
Ներկայ էին ևս Մարզաւանի վարիչ մարմնի ու Մարզական միութեան վարչութեան ներկայացուցիչները։

Ներկայ էին Հայ վետերան մարզիկներից մի քանի ներկայացուցիչներ ընդ որում՝ Սերժիկ Իւսէֆին, Հովիկ Հաթամզադէն, Էդմոնդ Բզիկը, Մասիս Յակոբեանը, Սերոժ Էբրահիմին, Մարգար Ներսիսեանը, Արթին Մինասեանը, Լիւդւիկ Բարզէգար Նազարին, Արսէն Գէորգեանը և Մարգար Ներսիսեանը։

Կազմակերպութեան նախագահի ողջոյնի և դրւատանքի խօսքերից յետոյ Հինգ սիմւոլիք տնկիներ
տնկեցին մարզաւանում՝ "Այգեստանի" կանգառի հիւսիսային բաժնում ի յիշատակ Հայ նահատակների ու վետերան մարզիկների, որոնց շնորհիւ կեանքը շարունակւում է խաղաղ երկնակամարի տակ ու առողջ ապրելակերպ ունենալու նշանաբանով։
Հիւրերը շրջեցին մարզաւանի տարբեր տարածքներ, եղան երկուստեք մտքերի փոխանակում մարզանքի զարգացման ոլորտում քայլեր առնելու միտումով։
վետերանների հետ եղաւ կարճ հարցազրոյցներ մարզանքի հետուստաալիքում ցրւելու նպատակով։
համեստ հիւրասիրման ընթացքում հնչեցին գնահատանքի ու ողջոյնի խօսքեր միմեանց ուղւած։

փետրւարի 28-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան հրաւէրով տեղի ունեցաւ Կազմակերպութեան նախկին նախագահների եւ միութիւնների նախագահների ու ներկայացուցիչների խորհրդակցական հանդիպում՝ կազմակերպութեան նիւթական նոր աղբիւների ընդլայնման թեմայով:

Նիստի սկզբին կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Հենրիկ Խալոյեանն ողջունեց ներկաներին եւ շնորհակալութիւն յայտնեց հրաւէրն ընդառաջելու վերաբերեալ, այնուհետեւ անդրադարձաւ կազմակերպութեան համար մնայուն եւ արդիւնաւէտ նիւթական նոր ռեսուրսների ապահովման կարեւորութեանը:

Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահը ֆինանսական միջոցների զարգացման ծրագրերին անդրադառնալով, շեշտեց նոր քայլերի գնալու եւ այդ ուղղութեամբ համընդհանուր կամքի դրսեւորման անհրաժեշտութեանը:

Հանդիպման ընթացքին ներկաները բազմակողմանի քննարկում ծաւալեցին ֆինանսական աղբիւների ընդլայնման ծրագրերի իրականացման կարեւորութեան շուրջ:

Փետրւարի 13-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանն եւ Իրանի չեմպիոնական մարզաձեւերի վետերան Մայիս Մինասեանն այցելել են «Էսթեղլալ» ակումբ եւ հանդիպում ունեցել ակումբի գլխաւոր տնօրէն Ալի Ֆաթօլլահ Զադէի հետ:
Հանդիպման ընթացքին քննարկւել է կազմակերպութեան եւ ակումբի միջեւ համագործակուցիւնների ընդլայնման հնարաւորութիւններն ու ուղիները: