Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

 

 

 

       Թւականիս հոկտ. 20-ին երեկոյեան ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը Իրանի Իսլամական Հանրապետութեան կատարած պաշտօնական այցի շրջանակում, Մարզաւան է այցելել մի շարք պետական ու բարձրաստիճան այրերի և նախարարների հետ: Մարզաւանում ՀՀ վարչապետին դիմաւորեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը և Վարչութեան կազմը:

Վարչապետին ուղեկցում էին ՀՀ կառավարութեան նախարարներ՝ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Մշակոյթի նախարար՝ Յասմիկ Պողոսեանը, բնապահպանութեան նախարար Արամայիս Գրիգորեանը, գիւղատնտեսութեան նախարար՝ Սերգո Կարաոետեանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Երւանդ Զախարեանը, ֆինանսների նախարար՝ Գագիկ Խաչատրեանը և միւսներ: ՀՀ Վարչապետին Կենտրոնական Վարչութեան ընկերները դիմաւորելուց յետոյ ուղղեւորեցին դէպի Մարզաւանի Ս. Դաւիթ սրահ որտեղ «Արարատ»-ի երգչախումբը յառաջիկա կայանալիք 70-ամեակի նւրիւած ձեռնարկի համար կատարում էր խմբերգային փորձեր: Երգչախումբը հայերենասիրական երգերի շարանից կատարեց մի կտոր, ինչը արժանացաւ Վարչապետի և այլ նախարարների գնահատանքին: Այնուհետև բոլորը շրջեցին Մարզաւանի ֆուտբոլի դաշտը, Թենիսի գետինների տարածքը և Ս. Խաչ մատուռի շրջափակը ծանօթանալով խաչքարերի և Մատուռի պատմութեանը: Վերջում Վ.Ղարաբէգեան սրահում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:

        ՀՀ Վարչապետ Յովիկ Աբրահամեանը իր բարձր տպաւորութիւնը յայտնեց Մարզաւան այցելելու համար, շնորհակալութիւն յայտնեց Վարչական ընկերներին որ այսպիսի հայապահպան աշխատանք է տարւում Հ.Մ.«Արարատ»Կ.-ում կարևորելով հայ լեզւի կարևորութիւնը ազգապահպանման գործում նա աւելացրեց որ դրա շնորհիւ է որ կարող ենք կերտել մեր հզօր հայրենիքը: Այնուհետև Վարչապետը Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ Համլետ Խալոյեանին որպէս յիշատակ նւիրեց «Արարատ» լեռան պատկերով մի գեղանկարչութիւն: Ընկ. Համլետ Խալոյեանն Կենտրոնական վարչութեան անունից ողջունեց ՀՀ Վարչապետի և կառաւարութեան նախարարների այցը Մարզաւան աւելացրեց, որ շատ մեծ պատիւ է մեզ վարչապետի ներկայութիւնը մեր Կազմակերպութեան հարկի տակ: Այնուհետև արտայայտւեց ընկ. Թոմիկ Սարուախնեանը կարևորելով երկու երկրների սերտ յարաբերութիւնները զանազան բնագաւառներում: Վերջում Արարատի յուշամատեանում Վարչապետը արձանագրեց իր ձեռագիր գրութիւնը:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

 

Երէկ հոկտ. 20-ին երեկոյեան ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը Իրանի Իսլամական Հանրապետութեան կատարած պաշտօնական այցի շրջանակում, Մարզաւան է այցելել մի շարք պետական ու բարձրաստիճան այրերի և նախարարների հետ: Մարզաւանում ՀՀ վարչապետին դիմաւորեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը և միւս ընկերները:

Մանրամասնութիւնները շուտով :

Հ.Մ.«Արարատ»Կ.

       Երէկ թւականիս հոկտ. 17-ին առաւօտեան ժամը 11-ին, Կազմակերպութեան 70-ամեակի առիթով տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն ի յիշատակ Կազմակերպութեան բոլոր ննջեցեալ անդամների: 

Մանրամասնութիւնները շուտով:

Հ.Մ.«Արարատ»Կ.

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձը երէկ՝ սեպտ. 21-ին, նշւեց ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ աշխարհի այն երկրներում, ուր Հայաստանի Հանրապետութիւնը ունի դիւանագիտական ներկայացուցչութիւն:
Այդ առիթով երէկ երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Այգեստան»-ը վերածւել էր կենտրոնի, ուր հրաւիրւած էին՝ Իրանի պետական կառոյցների ներկայացուցիչներ, Իրանում հաւատարմագրւած տարբեր երկրների դեսպաններ, դեսպանութիւնների դիւանագիտական ու զինւորական կցորդներ եւ ներկայացուցիչներ:
Իրանում Հայաստանի Հանրապետութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած միջոցառմանը ներկայ էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, քահանայից դասը, Իսլ. խորհրդարանում իրանահայ պատգամաւորներ, Թեհրանի, Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի ազգային մարմինների ու միութիւնների եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչներ: Միջոցառմանը Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերից բացի՝ հնչեցին նաեւ մի քանի երգեր՝ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան «Զւարթնոց» երգչախմբի կատարմամբ՝ Էդիկ Թամրազեանի ղեկավարութեամբ: Հնչեցին նաեւ պարսկերէնով եւ անգլերէնով շնորհաւորական եւ ողջոյնի խօսքեր:
Դասական երգերի կատարմամբ ելոյթ ունեցան Թենի եւ Թեմա Յակոբեանները եւ Արա Կարապետեանը: Էստրադային երգերով ելոյթ ունեցան Էդւին Հայրապետեանը, Մանէ Թահմազեանը եւ Թենի Ֆարմանեանը:
Միջոցառումը զուգորդւած էր ընդունելութեամբ:

    Թւականիս հոկտ. 11-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը իր նիստին, հանդիպում ունեցաւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի հետ: Նախկին շրջաններից ունեցած սերտ համագործակցութեան արդիւնքում հանդիպման ընթացքում քննարկւեցին երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր ներկայի և ապագայի իրադարձութիւնների վերաբերեալ:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

     Խորը վշտով և ցաւով պիտի յայտնտնք ընկեր Վիգէն Բաղդասարեանի ցաւալի մահը որը տեղի է ունեցել կիրակի հոկ. 5-ին:

Հանգուցեալ ընկեր Վիգէն Բաղդասարեանը 1952 թւականից անդամակցել է Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւն և մինչև իր մահւան վերջին օրը մնացել է Կազմակերպութեան հաւատարիմ անդամ:

1981-1982 թւականներին 26-րդ  և 1986-1988 29-րդ նստաշրջաններին եղել է Կենտրոնական Վարչութեան անդամ: 1984, 1985-87 և 1995-96 թւականներին եղել է Երէցների միութեան Վարչութեան անդամ:1991-92 թւականներին նախագահել է Մարզաւանի Վարիչ Մարմնին:

     Ցաւակցութիւն ենք յայտնում ընկեր Վիգէնի ցաւալի մահը իր ընտանիքին և Կազմակերպութեան ողջ ընկերներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

Ուրբաթ թւականիս հոկ. 10-ին Մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Կազմկաեպութեան անդամների և Կենտրոնական Վարչութեան հետ հանդիպում: Ծրագրի սկսզբին Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան փոխնախագահ՝ ընկ. Արմինէ Սէթխանեանը Կազմակերպութեան անունիս շնորհաւորեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանին, սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից «Մովսէս Խորենացի» մեդալով պարգեւատրման առիթով: Ապա մէկ րոպէ ոտնկայս յարգւեց առյաւէտ ընկերների յիշատակը և յիշւեց նաև վերջին օրերում հանգուցեալ ընկ. Վիգէնի ցաւալի մահը:

Հանդիպմանը արծարծւեցին երկկողմ տեսակետներ, հարցեր և մտքերի փոխանակում:

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

 

 

   Սեպտ. 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի Հանրապետութեան անկախութեան տօնի առթիւ, ինչպէս նաեւ ծաւալած հայանպաստ ակնառու գործունէութեան, Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի աւանդի համար մի շարք սփիւռքահայ գործիչների պարգեւատրեց մեդալներով:


   Ի շարս այլ պարգեւատրւածների, «Մովսէս Խորենացի» մեդալով պարգեւատրւեցին իրանահայ գործիչներ՝ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Գէորգ Վարդանը, Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ, Իրան-Հայաստան մշակութային եւ մարզական կապերի յանձնախմբի նախագահ Համլետ Խալոյեանը:


  «Ալիք»-ի անձնակազմը իր շնորհաւորանքն է յայտնում պարգեւատրւածներին եւ նրանց մաղթում նորանոր յաջողութիւններ՝ համայնքային-հասարակական ու ազգային գործունէութեան ընթացքում:

 

 

 

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի նւիրատու և բարերարների այցը Մարզաւան

      Թւականիս երկուշաբթի սեպտեմբերի 1-ին երեկոյեան Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը հիւրընկալեց Կազմակերպութեան բարեկամ և նւիրատու բարերարների այցը լողավազանների շրջափակում: Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանի և միւս ընկերների ընկերակցութեամբ շրջեցին Մարզաւանի շուրջը այցելելով լողաւազաների վերանորոգւած յարմարութիւնները, ֆուտբոլի դաշտի վերանորոգւած գրադաները, հիւսիսային մասի արհեստական ֆուտբոլի դաշտի նորաոճ գետինը, մարզադահլիճի տեղափոխւաղ և վերանորոգւաղ նոր դահլիճը,: Հարկ ու պատշած տեղեկութիւնները տրւեց Կազմակերպութեան նախագահի կողմից ներակններին:

    Այնուհետև բոլորը ջերմ ընդունելութեամբ ուղեւորւեցին դէպի Ս.Խաչ մատուռի շրջափակ որտեղ համեստ հիւրասիրութիւն էր կազմակերպւել  Կազմակերպութեան Երէցների միութեան կողմից: երեկոն շարունակւեց Արա Դաւթեանի նւագակցութեամբ: Մէկ անգամ ևս նախագահ` Համլետ Խալոյեանը ողջունեց բոլորի ներկայութիւնը որպէս տարիների «Արարատ»-ի կողքին կանգնած բարեկամ և բարերարներ շնորհակալութիւն և ուժ ու կորով մաղթեց նրանց: Առիթը պատեհ համարելով արտահայտւեց Թեմական խորհրդի անդամ Արշաւիր Քեշիշեան, գնահատեց վերանորոգւած բաժինների ներկայացման մտահաղացումը: Նա շնորհաւորեց Կազմակերպութեան 70-ամեակը և իր խօսքում աւելացրեց որ համայնքը վստահումէ կազմակերպութեանը որպէս իր երկրորդ տուն  և յաջողութիւն մաղթեց Արարատական բոլոր ընկերներին, ու եռանդ մաղթեց ազգային սուրբ աշխատանքը շարունակելու համար:

Ներկաններից հնչեց գեղեցիկ երաժշտութիւն, որը մեծ խանդավառութիւն առաջացերց: Բոլորը բարձր գոհունակութեամբ թողեցին Մարզաւանը:

Հ.Մ.«Արարատ»Կ.