Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

معاون دستیار ویژه رئیس جمهور در باشگاه «آرارات» - فوتبال «آرارات» در سراشیبی احیاء

 

آقای زارع به منظور ایجاد سهولت در كار احیاء فوتبال «آرارات» با هیئت امناء باشگاه دیدار كردند

«آلیك» - دو روز مانده به سالگرد پیروزی انقلاب اسلامی، هیئت فوتبال باشگاه «آرارات» تهران میزبان معاونت دستیار ویژه رئیس جمهوری آقای زارع بود.
در این دیدار كه با حضور نمایندگان شورای خلیفه گری ارامنه تهران برگزار شد، به منظور بررسی و رفع موانع احتمالی حضور فوتبال «آرارات» در میادین بزرگ كشوری انجام شد.
طی گفتگوهای انجام شده طرفین تداوم برگزاری جلسات كاری با شركت هیئت امناء «آرارات» و همراهی هیئت فوتبال باشگاه و پیشكسوتان و دست اندركاران برای ایجاد شرایط سهل در راه احیای مسیر پرافتخار گذشته تیم فوتبال «آرارات» تاكید داشتند.

Ուրախութեամբ ստացել ենք Հ.Մ.Ա.Կ.-ի ժամանակի «Սևան» երգչախմբի խմբավար՝ Գուրգէն Մովսիսեանի (այժմ Ա.Մ.Ն) Ամանորեայ շնորհաւորական բացիկը:

Իմ Արամը

 

Շատ առումներով ուրիշներից տարբերւում էր Արամը։ Մենք առաջին անգամ հանդիպեցինք վաղուց, շա՜տ վաղուց։ Ինքը 10-11 տարեկան էր, ես՝ 14-15։ Երկուսս էլ Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպութեան Սկաուտական միութեան անդամներ էինք, որը մեր ու էլի շատ ուրիշների կեանքում, մանաւանդ՝ որպէս մարդ ձևաւորւելու գործում, անգնահատելի դեր ունեցաւ։

 

Ես արդէն մէկուկէս-երկու տարւայ անցեալ ունեցող սկաուտ էի, ինքը, սկաուտ դառնալու տարիքին հասած լինելով, եօթ-ութ տարեկիցների հետ միասին «Գայլիկների վոհմակ» կոչւող կրտսեր սկաուտների շարքերից փոխանցւել էր սկաուտների մեր խումբը։ Մեր խմբապետի որոշումով նրանցից կազմւեց մի առանձին, նոր խմբակ, ու ես նշանակւեցի՝ սկզբում խմբակի պատասխանատուի օգնական, ապա պատասխանատու։ Ու այսպէս, մէկս միւսի կեանքում տեղ գտաւ։

 

Դեռ այդ տարիքից հանդարտաբարոյ էր, խելացի, կարգապահ, լաւ պահւածքի տէր։ Մէկ անգամ ընդմիշտ սիրեցի իրեն ու հոգեպէս ամուր կապւեցի իրեն։ Թէև կեանքի այդ տարիների համար մեր տարիքային տարբերութիւնը մեծ էր, բայց ժամանակի ընթացքում մեր յարաբերութիւնները պաշտօնականից հետզհետէ ընկերականի վերածւեցին։

 

Սկաուտական միութեան մէջ՝ դեռահասներին իրենց ունակութիւնները դրսևորելու հնարաւորութիւն ընձեռող այդ առողջ միջավայրում, Արամն ի յայտ բերեց կազմակերպչական ձիրք ու ղեկավարման շնորք, ինչով հետագայում միշտ էլ աչքի ընկաւ։ Մի քանի տարի յետոյ, երբ երաժշտական ուսում առնելու նպատակով Ամերիկա էր մեկնում, Սկաուտական միութեան մէջ նա արդէն սկաուտական խմբի ղեկավար էր։

 

Ես իրենից երկու տարի առաջ էի ուսումնառութեան նպատակով Անգլիա մեկնել։ Մօտ հինգ տարի իրար չէինք հանդիպել։ 1976 թւականի ամռանը երկուսս էլ Թեհրանում էինք: Հանդիպեցինք տարբեր առիթներով ու շատ անգամներ, ընկերական համախմբումներում ու երկուսով առանձին։

 

Այդ անգամ իրենց տանն էինք։ Շէնքի երկրորդ յարկում գտնւող իր հօրաքրոջ յարկաբաժնին կից իր առանձնասենեակում։ Խանդավառութեամբ ինձ պատմում էր երաժշտութեան մասին։ Փորձում էր իր աշխարհը բացել նաև իմ առաջ։ Նւագարկիչով հնչեցրեց Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան՝ «Պաթետիկը», և մեկնաբանեց այն։ Ու յաջողեց ինձ գերել ու իր աշխարհը մտցնել։ Դասական երաժշտութեան հանդէպ իմ սէրը, աւելի ճիշտ, իմ մէջ այդ սիրոյ արթնացումը ես պարտական եմ իմ Արամին։

 

Այդ ամռանը Արարատ կազմակերպութեան Արւեստից միութեան «Թիւ երկու» թատերախումբը պատրաստւում էր բեմադրել Հ. Վարդանեանի «Կիբոսա» թատերգութիւնը։ Արամին առաջարկել էին բեմադրութեան համար յատուկ երաժշտութիւն յօրինել, ու նա ընդունել էր։ Ես սկզբից այդ մասին չգիտէի, յետոյ իմացայ։

 

Միասին ճամբորդում էինք։ Իր ծնողներն այդ օրերին հանգստի համար Կասպից լճի հարաւային ափեզրի Դարեաքենար կոչւող հանգստեան գոտու իրենց առանձնատանն էին գտնւում։ Երկու օրով նրանց մօտ էինք գնում։ Ինքնաշարժն ինքն էր վարում։ Ճամփին ծարաւներս հագեցնելու և մի քիչ հանգստանալու համար ինչ-որ սննդավաճառի մօտ կանգ առանք։ Երկուսս էլ ինքնաշարժից դուրս եկանք, մի քիչ խօսեցինք, ու յետոյ մի քանի րոպէ լռութիւն տիրեց։ Յետոյ ինչ-որ բաներ քթի տակ հմհմացրեց և ինձ դառնալով ու ցուցամատը օդում ճօճելով՝ բացականչեց «գտա՛յ»։ Կիբոսայի երաժշտութեան մեղեդիներից մէկն էր գլխում հասունացրել։

 

«Կիբոսայի» բեմադրութեան ժամանակ ոչ մէկս Թեհրանում չէինք։ Հետագայում նւագարանների փոքր համոյթով կատարւած իր այդ ստեղծագործութեան ձայնագրութեան կրիչն ինձ տւեց։ Երևի դա պատւէրով յօրինւած իր առաջին ստեղծագործութիւնն էր։ Շատ անգամներ եմ լսել վեց-եօթ առանձին մասերից բաղկացած այդ ստեղծագործութիւնն ու ամէն անգամ միևնոյն բանի վրայ եմ զարմացել՝ ժամանակի ինչպիսի՜ շունչ ու դրամատիզմ կա այդ ստեղծագործութեան մէջ, նւագարանների ինչպիսի՜ խելամիտ ընտրութիւն...

 

Նոյն ամռանը յարմարւեց, և ես ու ինքը վեց ուրիշ ընկերների հետ Իրանի հիւսիս-արևմտեան ծայրամասում գտնւող Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքն այցելեցինք։ Կարճ, ընդամենը 3 րոպէ տևող շարժանկար ունեմ այդտեղ նկարահանւած պահերից։ Արամն այդտեղ էլ, նկարահանումից անտեղեակ, ինչ-որ բաներ է հմհմացնում։ Չեմ կասկածում, որ իր գլխում բիւրեղացող «Կիբոսայի» մի հատւածն է...

 

Յետոյ, որքան յիշում եմ, մի ամռան էլ Իրանում հանդիպեցինք ու այնուհետ երկար ժամանակ միմեանցից կտրւեցինք։

 

Մանկութեան, պատանեկութեան տարիներում ձևաւորւած ընկերութիւնների մէջ կախարդական, անհասկանալի, բայց գեղեցիկ մի բան կայ, որ ուրիշ ծանօթութիւնների ու կապակցութիւնների դէպքում չի լինում։ Որքան ժամանակ էլ որ այդ տարիների ընկերներիդ չես հանդիպում, մի տարի, հինգ տարի, տասը տարի, քսան տարի յետոյ էլ հանդիպելիս կարծես ժամանակն այդքան տարի մի տեսակ կանգնած է եղել։ Այսօրւայ ու տարիներ առաջ տեղի ունեցած վերջին հանդիպման միջև անցած-գնացած ոչինչ չկայ։ Մանկական ու պատանեկան անեղծ զգացումներով միմեանց կապւած նոյն մարդիկ, հոգեպարար նոյն ընկերութիւնը, որ յաճախ աւելի խոր է ու աւելի սերտ, քան հետագայում ձևաւորւած «նոր» ընկերութիւնները։

 

Յաջորդ հանդիպումը տեղի ունեցաւ Հայաստանում, որտեղ արդէն մի քանի տարի էր, որ ես հաստատւել էի։ 1994 թւականն էր։ Առաջին անգամւայ համար եկել էր ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախումբը։ Մինչև ելոյթը միմեանց չէինք հանդիպել։ Համերգի աւարտից յետոյ, իրեն հանդիպելու նպատակով համերգասրահի կողքում գտնւող սենեակն անցայ: Շատ մարդ կար։ Շատերն էին եկել իրենց գոհութիւնն ու հիացմունքն արտայայտելու։ Որոշեցի սպասել։ Իրենից քիչ հեռու կանգնած կարօտով դիտում էի նրան։ Իմ Արամն էր. բարեհամբոյր, արժանապատիւ, սիրելի-սիրելի՜։

 

Իր հետ ու իր ներկայութեամբ եղած ու անցած կեանքիս դրւագները, մե՛ր՝ իմ ու իր կեանքի դրւագները, շարժանկարի պէս աչքերիս առջևով անցան, ու երբ ամենավերջին երկու-երեք անձինք էին իրենց սրտի խօսքն ասում, ես մօտեցայ։ Ինձ տեսաւ ու քարացաւ։ Արցունքները խեղդում էին ինձ։ «Արամ...», և ուրիշ ոչ մի խօսք արտաբերել չկարողացայ։ «Նորիկ»,- իրեն յատուկ շեշտադրումով բացականչեց նա, և ուրիշ ոչ մի խօսք... Գգւանքով գրկախառնւեցինք։ Արցունքները երբեմն աւելին են ասում, քան բառերը։

 

Յետոյ, երբ արդէն Հայաստանում հանգրւանեց, շատ անգամներ իրար հանդիպեցինք։ Մեր իւրաքանչիւր հանդիպումը վայելք էր ինձ համար, ուզում եմ կարծել՝ նաև իր համար։ Ամէն ինչի մասին զրուցում էինք՝ անցեալի, ներկայի, ապագայի, յատկապէս՝ իր աշխատանքի ու ծրագրերի մասին։ Երկուսս էլ խանդավառ էինք Հայաստանի անկախութեամբ, որի երազը փայփայողներից էինք։ Դեռ վաղուց երդւել էինք «հաւատարիմ մնալ Աստծուս, ազգիս և հայրենիքիս...»։ Մեր պատւով էինք երդւել։ Ես վկաներից մէկն եմ, որ մինչև վերջ տէրը մնաց իր երդման։

 

Խոր ցաւ եմ ապրում այն բանի համար, որ իր ազգին ու հայրենիքին անմնացորդ նւիրւած արժանաւոր այս հայը, գերազանցապէս բարոյական ու ազնիւ այս մարդը, շնորհալի արւեստագէտը, իմ Արամը, Հայաստանում իր ազգին ծառայելու, նրա հոգևոր վերելքի ճամբին իր լուման ներդնելու գործում աւելին անելու հնարաւորութիւնը չունեցաւ։ Փոքրոգի մարդիկ նենգ արարքներով իր մեծ հոգին խռովքի մատնեցին։ Խարդաւանքներին դէմ-հանդիման նա մնաց ներողութեան իր բարձունքներում, ինքն իրեն հաւատարիմ. մաքուր, վսեմ, արժանապատիւ։

 

Կեանքի հեգնանք էր, որ նա իր ստեղծագործական կեանքը շարունակելու համար վերահաստատւեց Ամերիկայում, թեկուզև ժամանակաւորապէս։ Ինքը տուժեց այնքանով, որ նիւթեղէն հայրենիքի տևական ներշնչանքից զրկւեց։ Մնաց հոգևոր հայրենիքը, որ միշտ էլ իր հետ էր եղել։ Իսկ մե՞նք։ Մենք շատ տուժեցինք։ Զրկւեցինք արւեստի ճամբով ներշնչանքի իր բաշխումից։ Գեղեցիկն ու կատարեալն ըմբոշխնելու վայելքից, որ իր համար նոյնանիշ էին։

 

Որպէս ստեղծագործող, արարող մարդ՝ հիմա նա չկայ։ Իր նւաճած իմացական ու մասնագիտական բարձունքից իր գործով ու արւեստով ուրիշներին բարձրացնելու անհոգնում մղումն ու սէրն այլևս թանձրացեալ մարմին չունի։ Այս փաստի հետ հաշտւելը ծանր է, շա՜տ ծանր։ Մենք աղքատացանք։

 

Բայց կայ մխիթարանք՝ կեանքի ընթացքում այն ամէնն, ինչ նա մեզ տւեց, մեզ նւիրեց, մնաց մեզ, կմնայ՛ մերը. անկորչելի, որքան որ ապրենք։ Իրմով մենք հարստացանք։

 

Ազնիւ, գաղափարական մարդու հմայիչ իր կերպարով, կեանքն արժեցնելու վարակիչ իր օրինակով նա մնայուն տեղ գրաւեց իմ և իրեն ճանաչողներից շատերի ներաշխարհում, որտեղ կապրի քանի դեռ կանք. աննման Արամը, ի՛մ Արամը։

 

«Հայելի»

 

 

 

Թեհրանի Քաղխորհրդի նախագահ Ահմադ Մասջէդջամէի-ի այցը «Արարատ» մարզաւանից

 

Թեհրանի Քաղխորհրդի նախագահ Ահմադ Մասջէդջամէին, Քաղխորհրդի տարբեր բաժինների պատասխանատուներ, իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի նախկին պատասխանատու Սաիդ Թաղաւին, Թեհրանի քաղաքապետարանի երրրորդ շրջանի պատասխանատուներ ուրբաթ յունւար 24-ի առաւօտեան  Թեհրանի հայոց Թեմական խորհրդի  ներկայացուցիչների ընկերակցութեամբ այցելութիւն ունեցան «Արարատ» մարզաւանից:
«Արարատ» մարզաւանում'  հիւրերին դիմաւորեցին  Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներն ու Վարիչ մարմինների անդամները:

 

 

 

 

Հայկական մշակութային կեանքը մեծ կորուստ ունեցաւ

 

2014 թւականի յունւարի 11-ին, Հայկական մշակութային կեանքը մեծ կորուստ ունեցաւ:

Վաղահաս մահը, մեզանից առյաւէտ խլեց Կազմակերպութեանս Սկաուտական միութիւնում հասակ նետած,  անւանի դիրիժոր, երաժշտագէտ, միջազգային տարբեր մրցանակների դափնեկիր, Հ.Հ. արւեստի վաստակաւոր գործիչ՝ ԱՐԱՄ ՂԱՐԱԲԷԳԵԱՆ-ին, խոր վիշտ պատճառելով մեր մեծ ընտանիքի անդամներին եւ բոլոր նրանց ովքեր ճանաչում էին իրեն եւ իր արւեստը:

Արամ Ղարաբէգեանը ծնւել էր 1955 թւականին Թեհրանում: Նա՝ որդին էր Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադիր, ազգային-հասարակական գործիչ եւ Կենտրոնական վարչութեան երբեմնի նախագահ՝ հանգուցեալ Վաչիկ Ղարաբէգեանի:

Արամ Ղարաբէգեան երաժշտական կրթութիւնը ստացել էր Բոստոնի “ New England”  կոնսերւատորիայում, որից յետոյ ուսումը շարունակել էր Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արւեստ էր սովորել Ֆրանկօ Ֆերարային մօտ: Գերմանիայում եղել էր հանրայայտ Ս. Չելիբիդակէի ուսանողը: Սովորել էր նաեւ Ջ. Դրուգմանի եւ Լ. Բերնշտայնի մօտ:

Եղել էր Հայաստանի պետական Կամերային նւագախմբի ղեկավարն ու դիրիժորը:

1983 թւականին հիմնել էր Բոստոնի «ՍինՖոնովա» նւագախումբը, որը ղեկավարել էր մինչեւ 1991 թւականը:

Աշխատել էր Կիեւի ռադիօ եւ հեռուստատեսութեան սիմֆոնիկ նւագախմբի հետ, ղեկավարել էր Ուկրայինայի ազգային սիմֆոնիկ նւագախումբն ու Օպերային եւ բալետի թատրոնը եւ Ուկրայինայի մշակոյթի նախարարը դիրիժորին նշանակել էր իր գլխաւոր խորհրդական:

Տարբեր երկրներում, որպէս հրաւիրւած դիրիժոր աշխատել էր նոյն երկրների նւագախմբերի հետ:

Երաժշտական աշխարհը կորցրեց վաստակաւոր մի գործիչª որի բացակայութիւնը դեռ երկար կը զգացւի ամենուր:

Ցաւակցում ենք Արամ Ղարաբէգեանի ընտանիքին ու անմիջականներին եւ նրա արւեստը ճանաչող արւեստագէտ-արւեստասէրներին:

Ցաւօք կրկին կորցրինք մեր հաւատարիմ ընկերներից՝

Րաֆֆի Գասպարեանին

 

70 ամեայ «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւն»-ը մէկ առ մէկ կորցնում է իր հին ու ազնիւ անդամներին: «Արարատ»-ի մեծ ընտանիքը 2014-ը դիմաւորեց թախիծով, կիրակի 5 յունւարի 2014 թ.-ին կորցնելով իր հաւատարիմ անդամներից՝ Րաֆֆի Գասպարեանին:

Աւաղ, սա բնական ընթացքն է կեանքի: Գնում են հները եւ նորերն են գալիս նրանց փոխարինելու. նորեր, որ դաստիարակւել են հէնց նոյն հների շնչով:

Ընկեր Րաֆֆին իր ներկայութեամբ ամենուրեք աշխուժութիւն եւ եռանդ էր սփռում, ի մասնաւորի իր հետ աշխատող երիտասարդների շարքերում: Շնորհիւ իր ընկերական եւ ջերմ բնաւորութեան, նա սիրելի անձը դարձաւ նաեւ «Արարատ»-ի երկրորդ սերունդի անդամների:

Եղել է Երէցների եւ Կենտրոնական վարչական կազմերի անդամ եւ 28-րդ նստաշրջանին նախագահ Կենտրոնական վարչութեան:

Կրկին կեանքը յուշում է իր անշեղ օրէնքները: Սիրելի Րաֆֆին մեզնից առյաւէտ հեռացաւ՝ թողնելով իր յետին, լաւ ընկերոջ եւ բարի մարդու անունը: Անշուշտ նրանից մնացած վառ յուշերը դեռ երկար են մնալու հին Արարատականների սրտերում ու մտքերում:

Մեր յարգանքի տուրքն ենք մատուցում նրա անմոռաց յիշատակին եւ սգում նրա ցաւալի կորուստը:

                        Յիշատակդ վառ սիրելի ընկեր Րաֆֆի … 

 

Բարեկամութեան ամրապնդման ծառի տնկումը

 

Բարեկամութեան ամրապնդման ծառի տնկման արարողութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ 28 դեկտեմբեր 2013 թ.-ի (1392/9/6) առաւօտեան ժամը 10.30–ին՝ «Արարատ» մարզաւանում, բնակեցութեան կազմակերպութեան գործակիցների համագործակցութեամբ։

Իսկական ծրագիրն սկսեց ժամը 11.30–ին, Իրանի իսլամական Հանրապետութեան նախագահի օգնական դոկտ. Էբթէքարի մարզաւան մուտք գործելով։ Ծրագրի առաջին բաժնում տկն. Էբթէքարը հանդիպում ունեցաւ «Կանաց հաւաքականութեան տնօրեն» եւ օդի ապականման դէմ պայքարող Կազմակերպութեան   96- ամեայ  նախագահուհի՝ տկն. Մալլահի հետ, որը մարզաւան էր ժամանել անւակառքով։

 

Այնուհետեւ տկն. Էբթէքարն ու իրեն ընկերակցող պատւիրակութիւնը ինչպէս նաեւ օդի  ապականման դէմ պայքարող գործիչները  Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան պատասխանատուների հետ, մարզաւանի մանկական խաղավայրում կատարեցին բարեկամութեան ամրապնդման ծառի տնկման արարողութիւնը, որը պատմութեան մէջ արձանագրեցին տեղում ներկայ թղթակիցները, լուսանկարիչներն ու նկարահանողները։

Արարողութեան ներկայ էին Իսլամական խորհրդարանի բնակեցութեան յանձնաժողովի նախագահ դոկտ. Թաբէշը, Թեհրան նահանգի բնական աղբիւրների վարչութեան պետ դոկտ. Աբդինէժադը, բնական աղբիւրների ընդհանուր վարչութեան տեխնիկական բաժնի տնօրէն ճրտգ. Աբազարին,(որը 300-տնկի, նւիրեց «Արարատ» մարզաւանին), ճրտգ. Թահերին նոյն վարչութիւնից, եւ Հարաւային Իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բէգլարեանը։

Ներկայ էին նաեւ Թեհրանի բնապահպանման գործիչներից աւելի քան 100 անձիք,  եւ բնապահպանման համակիր 40 քարաթէքա փոքրիկներ։

Ծառի տնկումից յետոյ, բոլորը մէկտեղւելով «Շահբազեան» սրահում,  որտեղ փայլում էր նաեւ Ամանորի տօնածառը, նախ ծրագրի հաղորդավար՝ պրն. Իսիկ Իւնանեանսը ողջունելով ներկաներին գնահատեց կազմակերպողներին։ Ապա  բարեկեցութեան գործիչների անունից արտայայտւեց դոկտ. Յովակիմեանը։

 Այնուհետեւ Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անունից փոխ-նախագահուհի տկն. Արմինէ Սէթխանեանը շնորհակալութիւն յայտնելով ներկաներին այս ծրագրին մասնակցելու համար, ասաց.« Հողը, ծառը, ծաղիկն ու այն ինչ որ կանաչ է, կեանք ու կենսունակութիւն են խորհրդանշում եւ մենք ուրախ ենք, որ դոկտ. Էբթէքարը բարեկամութեան ամրապնդման ծառատնկութեան նախագիծը մեր տան մէջ իրագործեց։ Այն ինչ, որի սերմն ու տունկն է ամփոփւում այսօր հողի  մէջ, տարիներ անց դառնալու են բարեկամութեան դալար  խորհրդանիշը։

«Այսօր, երբ այս համալիրում հիւրընկալում ենք ձեզ, յուսով ենք ծանօթանալով  դրա տարածքներին ու կառոյցին,    մարզաւանի համալիրը ցանկագրէք ձեր բարեկարգման եւ բարեկեցութեան իրագործումների ցուցակի մէջ ու այդպիսով մեզ օգնէք, որպէսզի մշակութային եւ մարզական աշխատանքների կողքին աւելի աճեցնենք այս համալիրի ցանկալի կանաչապատ տարածքները։

« Ամուր կառոյցների պահպանումը, ջրի առատութիւնից օգտագործելը, իւրաքանչիւր շրջանի համար մաքուր, առողջ ու առողջապահական  տարածքների ստեղծումը եւ տարածքային հնարաւորութիւններին ձեռնահասութիւն ունենալը, երաշխաւորւում է բարոյական եւ նիւթական աջակցութիւններով։

«Ժամանակի անցումը այս համալիրի պահպանումը աւելի է դժւարացնում մեր համար, եւ այս ընթացքով մեզ չի յաջողւի կատարեալ կերպով ի կատար ածել մեր առաքելութիւնը, եթէ այս երկրի սրտցաւ, աշխատունակ եւ խելամիտ պատասխանատուները չաջակցեն մեզ այս կարեւոր հարցում։

«Սիրելի բարեկամներ, մեր խորազգաց շնորհակալութիւնները յայտնելով այս գեղեցիկ եւ նպատակասլաց  առիթը ստեղծելու համար, յոյսով եմ որ յարատեւ դառնայ այս ամրապնդումը եւ միշտ միմեանց կողքին, օգտակար հանդիսանանք երկուստեք»։

Այնուհետեւ դոկտ. Թաբէշը իր խօսքի մէջ շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, շնորհաւորեց Ամանորեան տօները։

Ապա Սպահանի եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր պրն. Ռոբերտ Բէգլարեանը բեմ հրաւիրւելով, շնորհակալութիւն յայտնելով դոկտ. Էբթէքարի եւ իրեն ընկերակցողներին այցելութեան համար, յայտնեց թէ խորհրդարանում պաշտպանելու է բոլոր այն օրէնքի նախագծերը, որոնք նպաստում են  բնակեցութեան բարելաւմանը։

Այնուհետեւ տկն. Էբթէքարը բեմ բարձրանալով, իր յարգանքի զգացմունքները յայտնելով Յիսուս Քրիստոսին եւ Նրա հետեւորդներին, շնորհաւորեց այդ բարեբաստիկ Ծնունդի առիթով եւ առողջութիւն ու խանդավառութիւն մաղթեց բոլոր Քրիստոնեաներին։

Տկն. Էբթէքարը բարեկամութեան ամրապնդման  ծառատունկը զետեղելու ժամանակ թղթակիցներին ասաց.–«Աստւածային կրօնների միջեւ միասնութիւնները բազմաթիւ են, որոնցից կարեւորագոյններն են  առաքինութիւնը, խաղաղութիւնը, բարեկամութիւնն ու մարդկութիւն, եւ այս առիթով էլ ժողովրդական կազմաւորումները այսօր Հայ հայրենակիցների հետ միասին մանկական խաղավայրում ծառատնկութիւն կատարեցինք»։

Նա ապա ակնարկելով Թեհրան քաղաքի կենսոլորտի բնապահպանման դժւարութիւններին, ոչ – Մուսուլման հայրենակիցներին եւս կոչ արեց այս ասպարէզում լուրջ գործակցութիւն ցուցաբերեն։

Վերջում կենսոլորտի մաքրութեան ոլորտում գործունէութիւն ծաւալած   անձանց գնահատագրեր տրւեց, եւ նրանց շարքում՝ Դոկտ Բարիս Մեջնունեանին, Հենրիկ Մեջնունեանին, դոկտ. Տիգրանուհի Յուակիմեանին, Սուրէն Ստեփանեանին եւ մի շարք ուրիշ անհատների։

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն։

 

 

Հ.Մ.«Արարատ» Կ.-ի Կենտրոնական Վարչութեան հանդիպումը բոլոր միութենական ընկերների հետ

 

Երեկ դեկտ.-ի 13-ին առաւօտեան ժամը 11-ին Մարզաւանի «Շահբազեան» սրահում տեղի ունեցաւ Կենտրոնական Վարչութեան և միութենականների հանդիպումը:

Մանրամասնութիւնները շուտով

«Հայաստանի Երգի Դեսպան»ը՝

«Կոմիտաս» սրահում

 

 

2013 թւի դեկտեմբերի 1-ին Հ.Մ.Ա.Կ.- ի «Կոմիտաս» սրահում տեղի ունցաւ վոկալիստ՝ Աննա Մայիլեանի եւ դաշնակահար՝ Էլէն Կիրակոսանի ելոյթը ,որին ներկայ էին՝ Իրանում Հայաստանի Հանրապետութեան լիազօր դեսպան՝ պրն. Գրիգոր Առաքելեանը,Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի և «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, և արւեստասէր հայրենակիցները:

 

Վաստակաւոր արտիստուհի, Հայաստանի Հանրապետութեան «Կոմիտաս»–ի անւան երաժշտանոցի վոկալ ամբիոնի դասական երգի դասախօս՝ Աննա Մայիլեանը, Էլէն Կիրակոսեանի դաշնամուրի ընկերակցութեամբ  կատարեց  շուրջ 40 երգեր՝ ինչպէս ևրոպական հնագոյն երաժշտութեան, գերմանական դասական և ռոմանտիկ, ֆրանսական իմպրեսինիստական, իտալական և ռուս կոմպոզիտորների, միջազգային ժամանակակից երաժշտութեան ստեղծագործութիւններ, ինչպէս նաև հայ ժողովրդական և հոգևոր, դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ:

Ելոյթն սկսւեց «Հայր Մեր»–ով ու աւարտւեց «Թամզարա»–ով։

Նա շուրջ երկու ժամ իր կատարումներով գերեց հանդիսատեսին:

 Վերջում, Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետութեան լիազօր եւ արտակարգ դեսպան՝ պրն. Գրիգոր Առաքելեանը բեմ բարձրանալով գնահատեց նրա արւեստը և Աննային անւանեց «Հայ Երգի Դեսպան»։

 

 

 

 

 

 

   Կենտրոնական վարչութեան հանդիպումը «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբի հետ

Կենտրոնական վարչութիւնը իր շարան հանդիպումների ծրագրում նոյեմբերի 11-ին, երեկոյեան ժամը 7:30-ին «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց «ՀՈՒՍԿ» հաստատութեան Հայ Դատի յանձնախմբին: