Հրատարակութիւն

PDF

Կենտրոնական Վարչութիւն

 

Իրանի իսլ. յեղափոխութեան յաղթանակի 43-րդ տարեդարձին կապւած ծրագրերի շարանում,
Թեհրանի 3-րդ քաղաքամասի քաղաքապետարանի առաջարկով և նախաձեռնութեամբ՝ երէկ, փետրւարի 9-ի առաւօտեան, կայացաւ ՋԱՄ ՖԱՋՐ ֆուտսալի քառակողմ մրցումները, Արարատ մարզաւանի Սասունցի Դաւիթ սրահում, որտեղ ներկայ էին քաղաքապետ դկտ. Ջաւանին, առաջին բաժնի պետ՝ դկտ. Միրզափուրը և այլ բաժիններից պաշտօնական այրեր։
Ներկայ էին Կենտրանական վարչութեան ընկերները,
ոլորտի անւանի մի շարք մարզիկներ, որոնց շարքին հայ անւանի ֆուտբոլիստներ՝
Մայիս Մինասեանը, Էդմոնդ Բէզիկը և Էդմոնդ Ախտարը։

Սկզբում ներկաները ոտնկայս ունկնդրեցին երկրի հիմնը պրն. Հարմիկ Մովսիսեանի երգեցողութեամբ, ապա օրւայ հաղորդավարը ողջունեց առիթը, ներկաներին և Արարատ կազմակերպութեանը, որ 74 տարիներ կազմակերպւած ջանացել է մարզիկ և մարզական խմբեր դաստիարակելու գործում ու արդիւնքում յաջողել է անւանի մարզիկներ փոխանցել հաւաքականներին, որի համար երկրի մարզական ոլորտը շնորհակալ է։

Ապա հրաւիրեց Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Արա Գալստեանին օրւայ առիթով արտայայտւելու։ (նիւթը տեսնել վերջում) ای ایران
երգից յետոյ հրաւիրւեց՝ 3-րդ քաղաքամասի նորանշանակ քաղաքապետ՝ դկտ.Ջաւանին, ով իր խօսքերում շնորհակալութիւն յայտնեց Արարատին օրւայ մասնակցութեան և համագործակցութեան և անթերի կազմակերպման համար, յոյս յայտնեց քաղաքամասում զարգացնել և աշխուժացնել մարզական կեանքը և մաղթեց ընդլայնել Արարատ կազմակերպութեան հետ համագործակցութիւնները նա բարեմաղթանքներով աւարտեց խօսքը։

Այնուհետև 4 խմբերն ընկերական պահերը յաւերժացրին լուսանկարւելով ու վետերան երէց մարզիկների ողջոյնները ստանալով սկսեցին մրցումը։

Չորս խմբերն էին՝
تیم ملی جام جهانی ۹۸
تیم رسانه
تیم منتخب شهرداری منطقه ۳
تیم آرارات
Արդիւնքում, եզրափակիչ փուլում են գտնւում՝
Արարատն ու ۹۸تیم ملی-ը
Եզրափակիչ մրցումը կայանալու է երկուշաբթի փետրւարի 14-ին։
Մրցումները անցան ջերմ և ընկերական մթնոլորտում։

Փետրւարի 3-ին، Հ.Մ. «Արարատ» Կ.-ի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում, տեղի ունեցաւ
«Նոր միտք» խմբի դիսկուրս- հաւաքը:
Օրւայ բանախօսն էր բժիշկ, կորոանվիրուսային համավարակի դէմ պայքարի ուղղութեամբ նշանակալի աւանդ ունեցած, կազմակերպութեան անդամ եւ նախկին սկաուտապետ դոկտ. Սեւակ Հաթամեանը:
Միջոցառման բացումը կատարեց ընկ. Արա Ջահանեանը, նա անդրադարձաւ «Նոր միտք» խմբի ձեւաւորման գաղափարին, կարեւորեց հասարակութեան ներգրաւմանը միտւած քայլերը, մասնաւորապէս՝ երիտասարդութեան զարգացման համար տարբեր ծրագրերի իրականացումը, ընդգծեց օրւայ թեմայի՝ կորոնավիրուսը եւ ապագայի ընտրութեան պատճառները եւ կարեւորեց ծրագրի արդիւնքում կառուցողական եւ դրական դիսկուրսի կայացումը:
Դոկտ. Սեւակ Հաթամեանն անդրադարձ կատարեց կորոնավիրուսային համավարակի ծագումնաբանութեանը, զարգացմանը եւ համավարակային իրավիճակի սպասւող ապագային:
Ծրագրի ընթացքում լսարանի եւ բանախօսի միջեւ ձեւաւորւեց կառուցողական դիսկուրս: Ներկաները իրենց մտքերը կիսեցին բանախօսի հետ, անդրադարձան հասարակութեան լայն շրջակաների մօտ ձեւաւորւած կարծրատիպերին եւ տաբուներին՝ կորոնավիրուսի համավարակի վերաբերեալ:
Դոկտ. Հաթամեանը գիտական հիմնաւորումներ ներկայացրեց եւ որոշ դէպքերում հերքեց ժողովրդի մօտ ձեւաւորւած միֆերը՝ համավարակի վերաբերեալ:
Ծրագրի ընթացքում հետաքրքիր եւ անմիջական զրոյց քննարկում ստացւեց լսարանի, բանախօսի՝ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Սոյն թւականի, ուրբաթ յունւարի 27-ի երեկոյեան, Հ.Մ.Արարատ Կ.-ի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում կայացաւ՝ ճրտպ. ընկեր Շէրլի Աւետեանի հեղինակած

"Իրանի հայկական եկեղեցիները"

գրքի ներկայացումն ու ՆՍՕՏՏ Արամ Ա կաթողիկոսի կողմից

"Ս Մեսրոպ Մաշտոց" շքանշանի շնորհումը։

 

Բարի Գալստեան խօսքով բացւած համարւեց միջոցառումը։

Ներկայ էին ԹՀԹ բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ Սեպուհ արք Սարգսեանը, Թեմական խորհրդի ատենապետ պրն. Նորայր Արամեանը, ԻԻ խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը, ԻԻ հանրապետութիւնում  ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան պրն. Արսէն Աւագեանը և դիւանագիտական անձնակազմը,

ազգային իշխանութեան, մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, հեղինակի գործընկերները և հիւրերը։

 

Նախ ընթերցւեց Շէրլի Աւետեանի ամփոփ կենսագրականը, որից յետոյ հրաւիրւեց Արարատ կազմակերպութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, ով ողջունելով բարեբաստիկ առիթը շնորհաւորեց հեղինակի կարևոր աշխատութեան  և շքանշանի արժանանալու կապակցութեամբ։

նա իր խօսքում ասեց -

Մեզ համար պատիւ է, որ մեր միութենական ընկերը նման բեղմնաւոր գործունէութիւն է ծաւալել, որի շաղախները ազգային ու համազգային կեանքին  զուգահեռ ընդլայնւում  են  Իրանի, Հայաստանի և Արցախի տարածքներում։

2022 թւականը հռչակւեց՝ Սփիւռքի տարի և Շէրլին այս խորագրում, օրինակելի տիպար է հանդիսանում, քանի որ իր մասնագիտութեամբ ծառայում է թէ՜ իր ծննդավայրին և թէ՜ հայրենիքին ի նպաստ՝ պահպանելու ուրոյն մշակութային յուշակոթողներն ու սա համամարդկային բնոյթ ունի, քանզի աշխարհն է ծանօթանում հայ ժողովրդի արժէքաւոր մշակոյթի հետ։

Ոյժ ու կորով եմ մաղթում ընկերոջը և վստահեցնում, որ ապագայ ծրագրերի իրականացման ուղղութեամբ, Արարատն ու արարատականները պատրաստակամ են իր կողքին լինելու համար։

 

Ներկաները ունկնդրեցին

"Ազգ իմ փառապանծ"-ը

Քանոնահար Թրէյսի Նաւասարդեանի միջոցով:

 

Ամբիոնի մօտ հրաւիրւեց  ճրտպ. Շէրլի Աւետեանը, ով համապարփակ ներկայացրեց իր հեղինակած գրքի բովանդակութիւնն ու այդ ճամփով անցած ուղին։

Նա մեծ պատիւ համարեց հարազատ վայրում այս ներկայացումը և շնորհակալութիւն յայտնեց Կենտրոնական վարչութեանը, միջոցառման կազմակերպման համար։

նա ասաց թէ 2021թ.-ին  Էջմիածնում կատարւեց գրքի շնորհանդէսը իսկ սոյն թւականի նոյեմբերին՝  Ալիք հաստատութեան հրաւէրով, Հ.ՈՒս."Չհարմահալ" միութեան յարկի տակ և որ այս հետազօտութիւնը տևել է 11 տարի,

աւելացրեց-

Երկրի  պատկան կազմակերպութիւնը՝ ներկայի  նախարարութիւնը, ինձ յանձնարարեց զբաղւել Իրանի եկեղեցիներին առնչւող հարցերով և այդպիսով ընդարձակ մի ցանկ կազմւեց ու սկսւեց ուսումնասիրութիւնը՝ Իրանում  հայ բնակչութիւն ունեցող բոլոր վայրերի։

Այդ միջոցին ծանօթացայ  նոյն աշխատանքով զբաղւող երջանկայիշատակ յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանի հետ, ով ամբողջ ընթացքում իր խորհուրդներով և դրական լիցքերով սատար հանդիսացաւ և  օժանդակեց ու այդպիսով հիմքը դրւեց մեր համագործակցութեան։

պարզւեց, որ Իրանում կայ 250 հայկական գիւղ ու բնակավայր և 350 վանքեր ու եկեղեցիներ, որոնցից 123-ը կանգուն են ու  գրքում դրանց ամբողջական ցանկը կայ։

 Փորձում ենք պետական  բիւդջէներով և երեք թեմերի խորհուրդներով տարին մի քանի եկեղեցու, վերահասութիւն տալ, դրանց կողքին է ևս Իւնէսկոյում գրանցւածների առանձին յատկացումներով, վերահասութեան աշխատանքները։ Կարևորում եմ այն, որ մեր գործընկերների հետ այցելած՝ լքւած վայրերը, զգաստացնում են տեղի բնակչութեանը, որ գոյութիւն ունի հայն ու հետամուտ է իր պատմութեան պահպանման ուղղութեամբ։

 

Այսօր ներկայացւած թւով 80 նկարչութիւններով  յագեցած  մանկապատանեկան նկարչութեան ցուցահանդէսը, որի կազմակերպման մէջ օժանդակել է  տկն. Թիէդրա Զոհրաբեանը,  մէկն է այն աշխատանքներից, որ ներկայացւել է  չորս վայրերում՝ Սուրբ Թադէի վանքում, Թաւրիզում, Իսպահանում և այսօր այստեղ՝ թեհրանում, "Իրանի հայկական վանքերը երեխաների աչքերով" խորագրով։

 Առիթը պատեհ եմ համարում  շնորհակալութիւն յայտնելու իրաւարար կազմին համաճարակի թէժ օրերին համագործակցելու համար։

Նա շեշտեց թէ գրքի պատրաստմանը համագործակցել են՝ Շահէն և Ասպետ Յովսէփեանները, Սիւնէ Շահվալադեանը, Արտեմ Ղարիբեանը, Թևիկ Ծատուրեանը,

իր ասութեամբ իր  թև ու թիկունք՝ Ուրմիոյ ընկերներ՝ Ալէն Գրիգորին ու Կարէն Մկրտչեանը և անշուշտ այլ անձիք, որոնց մի առ մի շնորհակալ է։

 

Նա յուզումով յիշատակեց, որ գիրքը նւիրւած է ամենաթանկագիններին՝ իր երջանկայիշատակ ծնողներին, որոնց անսահման սիրոյ շնորհիւ ինքը սիրեց ծննդավայրը դրա բնութիւնն ու ճարտարապետութիւնը, ապա  մասնագիտացաւ ճարտարապետութեամբ,  ուսումն ամբողջացրեց Հայաստանում, հրապուրւեց հայկական ճարտարապետութեամբ և արդիւնքում՝  հրատարակւեց այս գիրքը։

Շարունակեց՝ Ծնողներիցս բացի  երախտապարտ եմ՝ մեծ հայրենասէր, լաւ ընկեր և ուսուցիչ հայրենիքին նւիրւած՝ երջանկայիշատակ ՍամուէլԿարապետեանին։

Շնորհակալ եմ երեք թեմերի առաջնորդներին միշտ ինձ ու մեր կազմին, օրհնանքով՝ արշաւների ու դաշտային աշխատանքների բարի ճամբելու համար, շնորհակալ եմ ևս ընտանիքիս ու ձեզ՝ սիրելի ներկաներ։

 

իսկ վերջում Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեանն եմ շնորհակալ ինձ համար այս գեղեցիկ միջացռումը կազմակերպելու համար։

 

Մեներգով ելոյթ ունեցաւ ընկեր Մեղեդի Նազարեանը

Հաւուն֊Հաւուն տաղ Յարութեան

Գրիգոր Նարեկացի 10 -րդ դար։

 

Ամբիոնի մօտ հրաւիրւեց ԻԻ հ.-ում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան պրն. Արսէն Աւագեանը։ Նա իր խօսքերում ասեց թէ -

Հայը համասփիւռ ազգ է և ազգի մի մասը ապրում է հայրենիքի սահմաններից դուրս, որի գործընթացը սկսել է ցեղասպանութիւնից առաջ։

հայը ամէն վայր բնակւելիս նախ կառուցել է եկեղեցի ապա դպրոց այնուհետև գերեզմանոց։

Գիրքը ընթերցելիս եզրակացւում է առաւել ևս հայերի այս ընդարձակ  տարածաշրջանի ներկայութեան փաստը, որը և  հայապահպանման երաշխիքն է դարձել։

Սոյն աշխատութիւնը բացառիկ կարևորութիւն ունի ոչ միայն տքնաջան աշխատանքի համար այլ թոյլ է տալիս խորաթափանց պատկերացնել հայերի տարածքում  ներկայութեան  փաստը։

Շնորհակալութիւն եմ յայտնում ամբողջ հայութեանը պատկանող այս կարևոր աշխատութեան համար, որը իր բացառիկ նշանակութեամբ ծանուցում է պատմամշակութային կոթողները։ Ցանկանում եմ շարունակել և ընդլայնել աշխատանքը։ Մաղթում եմ նորանոր յաջողութիւններ։

 

Օրւայ հաղորդավար Վանէ Մակարեանը ընթերցեց Ստրպատականի և Սպահանի թեմերի առաջնորդներ՝ Տ Գրիգոր արք Չիֆթճեանի և Տ Սիփան եպս. Քեչէճեանի ուղերձները։

 

Ապա ներկաները ոտնկայս ունկնդրեցին Տ Սահակ քահանայ Խոսրովեանի միջոցով   Վեհափառ հայրապետի Կոնդակի ընթերցումը որից յետոյ Սրբազան հօր ձեռամբ "Ս Մեսրոպ Մաշտոց" շքանշանը շնորհւեց Շէրլի Աւետեանին։

 

Եզրափակիչ խօսքում  սրբազան հայրը  յայտնեց՝

Իւրայատուկ պահ ապրեցինք այսօր, գնահատեցինք երիտասարտ մտաւորականուհու, որ իր եռանդով նւիրւած է մեր մշակութային արժէքների պահպանման և վերակենդանացման գործին։

Այս գիրքը ինքնին վկայութիւն է հայի պատմական  անցեալի և երկրի մշակութային կեանքում  ներդրումների։

Նշելի է, որ իսլ յեղափոխութիւնից յետոյ իշխանութիւնը յատուկ ուշադրութեամբ է կարևորում մեր արժէքների պահպանման և լաւագոյնս դրսևորելու հարցում։

Պէտք է կարևորեմ նաև, այն ինչ, որ հայերը թողել են՝ իրենց հաւատքի ու յանձնառութեան կանչն է այս երկրին՝ իրենց ծննդավայրին, գիտենք, որ տարածքները ժամանակին եղել են Հայաստանի սահմաններից ներս սակայն պատմութիւնը վկայում է, որ սահմանները փոփոխութեան են ենթարկւել։

Իրանը հոգատար է մեր եկեղեցիների ու կոթողների նկատմամբ։ Աւելացնեմ, որ

Հայը պիտի կառչի իր պահանջատիրութեան կանչին  ու ամենօրեայ տագնապ ապրելով պահպանի իրեն ժառանգ թողած մշակոյթն ու հողը։

Ես երախտապարտ եմ վեհափառին, որ ընդառաջեց շքանշանի տւչութեան առաջարկս։ Սա Մշակութային ծառայութիւն մատուցողներին տրւած բարձրագոյն շքանշանն է, որին արժանի է Շէրլի Աւետեանը։

Յունւարի 27-ին Հ.Մ.«Արարատ» Կ.-ի
"Վաչիկ Ղարաբէգեան" սրահում, տեղի ունեցաւ դկտ. Շերլի Աւետեանի «Իրանի հայկական եկեղեցիները» գրքի ներկայացման, ընկեր. Շերլի Աւետեանին՝ ՆՍՕՏՏ Արամ Ա կաթողիկոսի կողմից "Մեսրոպ Մաշտոց"-ի անւան շքանշանով պարգեւատրման, կոնդակի ընթերցման, եւ շքանշանի յանձման միջոցառումը, որն ընկերոջը յանձնւեց ԹՀԹ Թեմակալ առաջնորդի ձեռամբ:

Միջոցառման ընթացքում ելոյթով ներկայացան՝ Հ.Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ Հենրիկ Խալոյեանը, ԻԻՀ-ում արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, ԹՀԹ. Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ դոկտ. Շերլի Աւետեանը:

Դկտ. Շերլի Աւետեանը անդրադարձաւ իր հեղինակած գրքի հրատարակման անցած ճանապարհին նշեց, որ անդրադարձ է կատարւել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին, որոնք դարերի ընթացքում կառուցւել են Իրանում:

Նա շեշտեց, որ իր գիրքն աւարտւում է Իրանի հայկական վանքերի եւ եկեղեցիների ամբողջական ցանկով:

Միջոցառման ընթացքում ընթերցւեց Սպահանի եւ Ատրպատականի հայոց թեմերի Առաջնորդների ողջոյնի եւ գնահատականի խօսքերն՝ ուղղւած ընկ. Շերլի Աւետեանին:

Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական յայտագրով:

Թեհրանի երրորդ քաղաքամասի քաղաքապետ Պրն. Համիդ Ջաւանին, ընկերակցութեամբ նշւած քաղաքամասի առաջին շրջանի քաղաքապետ Պրն. Մօզաֆարը և թաղային խորհրդի քարտուղար Տկն. Մարիամ Շահեդեանը և մի շարք բարձրաստիճան պաշտոնեաներ դեկտեմբերի 30-իՆ Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ այցելեցին Արարատ Մարզաւան։

Հիւրերին դիմաւորեցին կազմակերպութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը, փոխ նախագահ ընկ. Արա գալստեանը, Կենտրոնական վարչութեան անդամներ, Մարզաւանի Վարիչ մարմնի նախագահ Ընկ. Նորիկ մանասերեանը, թաղային խորհրդի հայ անդամները և մի շարք պատասխանատու ընկերներ։

Այցելութիւնը կատարւեց ջերմ մթնոլորտում, նախ կ
Կազմակերպութեան նախագահը, հակիրճ ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ-Ի անցեալը և նրա դերը Իրանի հայ համայնքի ու ինչու չէ նաև երկրի մարզա-մշակութային ոլորտներում, ապա քաղաքապետը ծանօթացաւ մարզաւանի տարբեր բաժինների և տարւող աշխատանքների հետ, նրան ներկայացւեցին առկայ դժւարութիւնները մարզաւանի կանաչապատման, նորոգման, ոռոգման ջրի և այլ խնդիրների վերաբերեալ։ Այնուհետև տեղի ունեցաւ ճաշ, որի ընթացքին քննարկվեցին փոխադարձ համագործակցութեան եզրերը։

Քաղաքապետը շնորհաւորելով Նոր Տարին և Ս. Ծննդեան տօները, գոհունակութիւն յայտնեց մարզաւան այցից և վստահեցրեց, որ իր ղեկավարած կառոյցը բոլոր հնարաւորութիւններով օգտակար կը հանդիսանայ մարզաւանի դժւարութիւնները հնարաւորինս արագ հարթելու ուղղութեամբ։

Ապա ընկ. Հենրիկ Խալոյեանը իր խօսքերում շնորհակալութիւն յայտնելով Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետի և իր գործընկերների Մարզաւան այցի կապակցութեամբ յոյս յայտնեց, որ երկուստեք յարաբերութիւնները զարգանալով Արարատ Կազմակերպութիւնը հնարաւորութիւն կունենայ էլ աւելի օգտւել քաղաքապետարանի ընձեռնած հնարաւորութիւններից մարզաւանի որոշ դժւարութիւնները հարթելու ուղղութեամբ։

Վերջում քաղաքապետին յանձնւեց յուշանւէր:

2021 թւականի դեկտեմբերի 29-ի առաւօտեան, Արարատ Կազմակերպութիւնը հիւրընկալեց Թեհրանի Քաղխորհրդի բիւջետային յանձնախմբի անդամ դկտ. Մէյսամ Մօզաֆարիին և ընկերակցող խմբին։
Հիւրերին ընդառաջեցին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ.Հենրիկ Խալոյեանը և ընկերները, որոնք ծանօթացրին մարզաւանում տարւող աշխատանքներն ու առգոյ մի շարք դժւարութիւնները՝ սարքաւորումների, նորոգութիւնների և յարմարութիւնների ստեղծման առումով։
Քննարկւեցին մարզաւանին տրամադրւելիք 1400 և 1401 թւականի բիւջետային հարցերը։
Տեղի ունեցաւ երկուստեք խորհրդակցութիւններ։
Վերջում դկտ. Մոզաֆարիին յանձնւեց յուշանւէր։

 

Կիրակի նոյեմբերի 28-ին Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւն է այցելել իրանական, հանրայայտ ակումբի՝ «Էսթեղլալ»-ի ղեկավար Մոսթաֆա Աջորլուն:

Մոսթաֆա Աջորլուին ընդունել են Կազմակերպութեան փոխնախագահ Արա Գալստեանը, Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանը, Մարզաւանի վարիչ մարմնի նախագահ Նորիկ Մանասերեանը, իրանական ֆուտբոլի իրանահայ ներկայացուցիչներ, «Էսթեղլալ» ակումբի նախկին ֆուտբոլիստներ՝  Ֆրեդ Մալեքին եւ Մայիս Մինասեանը:

Կազմակերպութեան փոխնախագահ Արա Գալստեանն իր հերթին ողջունել է հիւրերի ներկայութիւնը «Արարատ» մարզաւան   յայտնել է, որ «Արարատ» Կազմակերպութիւնը մշտապէս իր դրական ներդումն է ունեցել իրանական մարզական կեանքում եւ կայուն յարաբերութիւններ է ունեցել սպորտի նախարարութեան եւ տարբեր ֆետերացիաների հետ:

Կազմակերպութեան փոխնախագահը կարեւորել է կապերի սերտացումը՝ ընդգծելով, «Էսթեղլալ»-ի եւ «Արարատ»-ի միջեւ համագործակցութեան ծաւալումը:

Յաւելել է, որ վերջերս տեղի ունեցած ֆուտբոլի դաշտի հարցով համագործակցութեան գոյացումը՝ արտացոլում է Արարատի դրական տրամադրւածութիւնը՝ նպաստելու մարզական ոլորտի զարգացմանը եւ համագործակցութիւնների իրականացմանը:

«Էսթեղլալ» ակումբի ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել ընդունելութեան համար, անդրադարձել է «Արարատ»-ի ֆուտբոլի անցեալին: Իր խօսքերում նշել է, որ «Արարատ»-ը ժամանակին խաղացել է Իրանի ֆուտբոլի բարձր մակարդակի առաջնութեան մրցաշարերում՝ զբաղեցնելով բարձր տեղեր:

Նա յաւելել է, որ «Արարատ»-ում բազմաթիւ բարձրակարգ ֆուտբոլիստներ էին հանդէս գալիս, եւ «Արարատ»-ն իր անգնահատելի ներդրումն է ունեցել եւ շարունակում է ունենալ Իրանի մարզական ոլորտի զարգացման ուղղութեամբ:

Հանդիպման ընթացքում քննարկւել է երկկողմ համագործակցութիւնների ծաւալման եզրերը, եւ կապերի զարգացման հնարաւորութիւնները: