Հրատարակութիւն

PDF

Կենտրոնատեղի

2023թ.-ի ուրբաթ յունիսի 9-ին Հ.Մ․«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիում, Հուսկ հաստատութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Ապրիլ 24-ի և Արցախի թեմաներով աշակերտական գեղանկարչութեան եւ ձեռքի աշխատանքների գնահատագրերի բաշխման հանդիսութիւնը։
Ծրագրին ելոյթով հանդէս եկաւ
«Արարատ»-ի Արւեստից միութեան
Մանկապատանեկան երաժշտաթատերական խումբը,
Նաև հնչեց մեներգ։
հանդիսատեսով լեցուն սրահի ծափողջոյններով քաջալերւեցին մեր աշակերտները։

Հ.Մ.Ա.Կ. -ի Կենտրոնատեղիից պատկերներ՝
Կորոնավիրուսի համավարակի բերումով արձակւեց նաև Կենտրոնատեղիի բոլոր փորձերն ու միջոցառումները։
Վարիչ մարմինը այս ընթացքին կազմակերպել է հականեխման, բարեկարգման,կանաչապատման և նորոգման մի շարք աշխատանքներ։

«Արարատ» երգչախմբի անդամ -ուհիները իրենց շաբաթական փորձերին զուգահեռ տօնում են հայկական տօներն ու պահպանում աւանդութիւնները։
Վերջին փորձից յետոյ նրանք հատեցին Միջինքի գաթան։

Կիրակի, մայիսի 28-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան արենուշների հատւածի թիւ 3 խմբի «կինօ ժամ» նախագծի շրջանակում կազմակերպւել էր ֆիլմի ցուցադրում «Կոմիտաս» սրահում: Միջոցառումն որը նւիրւած էր `Մայիս 28-ին նպատակ ունէր համախմբել ժողովրդին եւ հանրութեան ուշադրութեան կենտրոնում դնել «Հայրենասիրութեան»-ն թեման:

Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ՝ Վարիչ առաջնորդ Նարէ Խալոյեանը: Նա կարեւորութեամբ ընդգծեց որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից յետոյ, այս տարի պատրաստւում ենք նշելու ՝ Հայաստանի առաջին անկախ հանրապետութեան 100 ամեակը: Նա շեշտադրեց որ Մայիս ամիսը մեր պատմութեան մէջ յիշատակւում է յաղթանակներով:

Բացման խօսքին յաջորդեց «Կեանք ու կռիւ» ֆիլմը, որի ռեժիսորն է Մհեր Մկրտչեանը: Այն 2016 թւականին նկարահանւած մարդկային արժէքների, ընկերութեան, սիրոյ եւ  հայրենասիրութեան  մասին պատմող ֆիլմ է:

Միջոցառումն ,որը լի էր հզօր զգացմունքներով յուզեց հանդիսատեսին եւ նրանց մեծ ոգեւորութիւն պատճառեց:

Հինշաբթի՝ 27 ապրիլին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Երիտասարդական գեղարւեստական երեկոյ»՝ նւիրւած Հայոց Մեծ եղեռնի ոգեկոչման 102-րդ  տարելիցին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ:
Ծրագրի սկզբում 3 երգով համագործակցութեամբ հանդէս եկան՝ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» եւ Հ.Հ.Ը. միութեան «Տաւիղ» երգչախմբերը: Նրանց յաջորդեցին Հ.Մ.Ա.Կ.-ի երիտասարդական գրական խմբի կատարումները եւ պատրաստած կարճ տեսանիւթը: Գրական խումբը իւրաքանչիւր բաժնում ցուցադրելով համապատասխան պատկերներ՝ մի քանի րոպէների ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց հայ ժողովրդի կերտած օրերն ու պատմութիւնը:
Բանաստեղծութիւնները ընտրւած էին Պարոյր Սեւակի «Անլռելի Զանգակատուն» եւ իրանահայ բանաստեղծ՝ Վարանդի «Հայկ Դիւցազն» պոէմից:
Ծրագրում պարով բեմ բարձրացան Հ.Մ.Ա.Կ.-ի պարախմբի սաները:

Հուսկ  հաստատութեան նախաձեռնութեամբ` 2017 թ. շաբաթ  յունւարի 15-ի երեկոյեան «Արարատ » կենտրոնատեղիի Կոմիտաս սրահում տեղի ունեցաւ արդի թատրոնի հիմնադիր՝ Շահէն Սարգսեանի մեծարման երեկոն:

Ներկայ էին մեծ թւով հանդիսատեսներ :

Էջ 1, 3-ից