Կենտրոնատեղի
Սրանից 32 տարի առաջ, 1983 թւականին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ հիմքը դրւեց Մանկական թատրոնի, այնուհետեւ 1989 թւականին այս թատրոնի պատասխանտւութիւնն ու ղեկավարութիւնը յանձնարարւեց Ռուբիկ Մ. Պետրոսեանին: Նա հիմնադրեց «Շանթիկ» մանկական եւ ապա «Շանթ» պատանեկան-երիտասարդական թատերախմբերը, որոնք արդէն 27 տարեկան են:
«ԱԼԻՔ» - Ուրբաթ, մայիսի 15-ին, երեկոյեան ժամը 7:30-ին Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում աշխատող կառոյցների ու միութիւնների համատեղ միջոցառումը՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, հովանաւորութեամբ ու մասնակցութեամբ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:
Ս. Աստւածածին եկեղեցու շրջափակում աշխատող կառոյցների ու միութիւնների եւ «Հ.Մ.Ա.Կ.»-ի Արւեստից միութեան «Շանթ ու Շանթիկ» թատերախմբի համագործակցութեամբ, Ուրբաթ, մայիսի 15-ին, կազմակերպութեան կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:
Ծրագրի ընթացքում հնչեցին ասմունքներ, մեներգներ եւ խմբերգեր, իսկ հիմնական բաժինը կատարեց «Շանթ ու Շանթիկ» թատերախումբը, ղեկավարութեամբ՝ բեմադրիչ Ռուբիկ Մ. Պետրոսեանի:
Թատերախումբը ներկայացրեց «Կիմիտասի կեանքը» եւ «Թոռներ» բեմադրութիւնները:
Ձեռնարկին ներկայ էին Հոգեւոր հայրեր, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ մեծ թւով բազմութիւն:
Հ.Մ.«Արարատ»Կ.-իԱրարատպարախմբիտարեկանելոյթընւիրւածԿազմակերպութեան 70-ամեակին
Թւականիս նոյեմբերի 27-ի և 28-ի երեկոյեան ժամը 8-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղի «Կոմիտաս» սրահում կայացաւ Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը նւիրւած Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին: Սրահում ներկայ էին պաշտօնական հիւրե, Կենտրոնական վարչութեան ընկերներ և մեծ թւով ծնողներ:
Պարախումբը հիմնադրւել է 1982 թւին: Խումբը մինչ այսօր ունեցել է բազմաթիւ ղեկավարներ ու պատասխանատուներ որոնցից նաև մի քանիսը հրաւիրւել են Հայաստանից և բեմադրւել են մի քանի տասնեակ համերգներ ու ներկայացումներ: «Արարատ» պարախումբը ելոյթներով հանդես է եկել նաև Հայաստանում և Լիբանանում, որտեղ միշտ գնահատւել է որպէս արհեստավարժ պարախումբ: Այժմ պարախումբը կազմւած է անսամբլից և 4 դասարաններից և ղեկավարւում է աւագ ուսուցիչ ՝Անահիտ Աւէտեանի, փորձավարներ՝ Լինդա Սարգսեանի, Նատալի Մուրադեանի, Լինէտ Սարգսեանի և օգնականներ Սիւնէ Շահվալադեանի և Նարինէ Բանդարեանի միջոցով:
«Կոմիտաս»-ի նախասրահում փակցւած էր երեք պաստառներ պարախմբի նախկին տարիների ելոյթներից նկարներ: Ելոյթը սկիզբ առաւ «Գարուն Երևան» պարով, ապա հաղորդավար՝ Գարունէ Բանդարին ընթերցեց բացման խօսքը և պարախումբը գեղեցիկ երաժշտութեան ներքոյ պարերը շարունակեց մէկը միւսի հետևից երկու բաժնից բաղկացած 25 պարերի բեմադրութեամբ:
Համերգին «Արարատ» պարախմբի անդամները բեմադրեցին ինչպէս հայկական ժողովրդական պարեր, այնպէս էլ արտասահմանեան բազմաթիւ պարեր:
Ուրբաթ Ելոյթի վերջում բեմ հրաւիրւեց Հ. Մ. «Արարատ»Կ. -ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը: Նա ողջունելով ներկաներին շնորհաւորեց և գնահատեց պարախմբի աւագ ուսուցչուհուն ուսուցիչներին, փորձավարներին ու պարուհիներին քրտնաջան աշխատանքի համար: «Տրամադրելով իրենց ազատ ժամը, աշխատանքը, թողնելով առօրեայն պարախմբի ողջ կազմը շտապում է հասնել «Արարատ» որպէսզի հաճախի փորձերին և կատարեն իրենց վստահւած պարտականութիւնը: Հագուստի և պարերի ճաշակով ընտրութիւնը, բեմի լուսային և սրահի նւազ դժւարութիւններից ելնելով, բոլորը կազմում է այն ինչ մենք այսօր տեսանք: Սա իսկապէս պրոֆեսիոնալ աշխատանք է»: Վերջում շնորհաւորեց ծնողներին, պարախմբի ողջ անդամներին ու աշխատակազմին և շնորհակալութիւն յայտնեց այն անձանց որը աշխատում են մեր համայնքի մատաղ սերնդի դաստիարակման գործում:
Նշելի որ սոյն պարախումբը բարեգործական նպատակով ելոյթ է ունենալու դեկ. 4-ին և 5-ին «Կոմիտաս» սրահում:
Հ.Մ.«Արարատ»Կ.
Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի վարիչ մարմնի նախաձեռնութեամբ իւրաքանչիւր չորեքշաբթի, պարբերաբար տեղի է ունեցել խրախճանքի երեկոներ, որը այսուհետ ևս շարունակւելու է:
Անցեալ երեկոներին մասնակցել են մի շարք միութենականներ և հիւրեր, որոնք կենտրոնատեղիի նախասրահում վայելել են ուրախ պահեր:
Նախկին խրախճանքի երեկոների նման, վարիչ մարմնի հետ համագործակցում է համայնքի հանրայայտ երգիչ՝ Արա Դաւթեանը, նաև թւականիս մայիսի 11-ին կազմակերպիչ յանձնախմբի միջոցով կենտրոնատեղիում նշւեց Շուշիի ազատագրման տօնը, որին ներկայ էին 100-ից աւել հիւրեր:
Կենտրոնատեղիի նախասրահը և բակը նաև վարձակալման է յանձնւում երեխաների տարեդարձներ տօնելու համար: