Կենտրոնատեղի
Խրախճանքի երեկոյ կենտրոնատեղիում
Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի Վարիչ մարմնի նախաձեռնութեամբ, ուրբաթ թւականիս Ապրիլի 11-ին Կազմակերպութեան հիմնադրման 70-ամեակին նւիրւած և Ծաղկազարդի տօնի առիթով կազմակերպւեց խրախճանքի երեկոյ, ուր ներկայ էին մի շարք միութենականներ, բարեկամներ և ընկերներ:
Ծրագիրը սկսւեց ժամը 20:00-ին և ներկաները բարձր տրամադրութեամբ սրահը թողեցին ժամը 12:00–ին:
Ներկաները Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիի հարազատ մթնոլորտում ունեցան ուրախ պահեր և վայելեցին համայնքիս սիրւած և հանրայայտ երգիչ՝ Արա Դաւթեանի երգերն ու նւագները:
«Միհր»-ի ներկայացումը «Կոմիտաս» սրահում
Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Արւեստից Միութեան նախաձեռնութեամբ, ուրբաթ յունւարի 17–ի երեկոյեան «Արարատ»-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմական ներկայացում ունեցաւ Հայաստանից ժամանած «Միհր» թատերախումբը։
Խումբը նոր ոճով ու եղանակով ներկայացրեց ՝ «Կոմիտասի 10 պատւիրանները» և « Գոյներ» ։
Սկզբում խմբի գեղարւեստական ղեկավար Ցոլակ Մլքէ–Գալստեանը շնորհակալութիւն յայտնեց Հ.Մ.Ա.Կ.–ին ներկայացման առիթ ստեղծելու համար ապա մեկնաբանեց «Կոմիտասի 10 պատւիրանները» բեմականացւող ներկայացումը։
Առաջին ներկայացումից եւ ընդմիջումից յետոյ վերջինս բեմ բարձրանալով շնորհակալութիւն յայտնեց Իրանում «Հայֆեստ»-ի ներկայացուցիչ Ալբերտ Բեգիջանեանին, սոյն ճամբորդութիւնը իրականացնելու համար։ Նա ապա մեկնաբանեց «Գոյներ» ներկայացումը։
Երկրորդ բաժինը եւս առաջինի նման տեւեց շուրջ 30 րոպէ։
Վերջում ծաղկեկողովներ շնորհւեցին դերակատարներ՝ Ցոլակ Մլքէ –Գալստեանին, Շողակաթ Մլքէ Գալստեանին եւ Պետրոս Ղազանչեանին։
«Միհր»-ը կազմաւորւել է 2003 թւականին՝Ցոլակ և Շողակաթ Մլքէ-Գալստեանների միջոցով: Իրան ժամանած Ցոլակը, Շողակաթը եւ Պետրոս Ղազանչեանը հանդիսանում են «Միհր» խմբի սոլիստները, իսկ խումբն ունի շուրջ 20 անդամ:
«Միհր» թատերախումբը իր երեք սոլիստներով՝ Թեհրան է ժամանել 32–րդ շրջանի թատերական «Ֆաջր» փառատօնին մասնակցելու նպատակով: