Հրատարակութիւն

PDF

Ընդլայնված որոնում

Մեր մասին
Մեր մասին
Կենտրոնական Վարչութիւն
Միութիւներ
Արւեստ Միութիւն
Մարզական Միութիւն
Սկաուտական Միութիւն
Երէցների միութիւն
Մասնաճիւղեր
Ընդհանուր Լուրեր
Նկարներ
Համահայկական
Ծրագրերի Օրացոյց
Արխիւային
Հրատարակութիւններ

Մեր մասին

Ուղակի կապ Կենտրոնական Վարչութեան հետ:

Վարիչ Մարմնի ամփոփ տեղեկանք

 

1-Դեկտեմբեր ամսւայ վերջին շաբաթւայ ընթացքին, մտերմիկ հանդիպում  է կայացել Կ.Վարչութեան և Վարիչ մարմնի  անդամների միջև, քննարկւել է  նոր տարւայ ձեռնարկները:

2-Կատարւել են Նոր Տարւայ դիմաւորման աշխատանքները թէ'  «Վաչիկ Ղարաբէգեան» և թէ «Սասունցի Դաւիթ» սրահներում :

3-Շինարարական յանձնախմբի միջոցով  ջրի և կոյուղիի մասնագէտ է հրաւիրւել  ոռոգման ջրի կարգաւորման ուղղութեամբ:

4-Շինարարական աշխատանքներ է տարւում լողարանի շրջափակում ապակեպատ բաժնի վերաբացման ուղղութեամբ

5-Հրաւիրւել են 2014- թւականին ամուսնացող զոյգերը, որպէսզի    «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում և «Այգէստան»-ում հարսանիքների  կազմակերպման համար վարձակալման աշխատանքը կատարւի :

6-Ֆուտբոլի դաշտի գրադանների (բէտոնէ նստատեղիններ) շինարարական աշխատանքը ընթացքի մէջ է:

7-Ընթացքի մէջ է արհեստական մարգագետնի շինարարական աշխատանքը:

8-Հանդիպում է կայացել գովազդային յանձնախմբի հետ, գովազդների գնի և ուղերձի  համար:

9-Միասնական հանդիպում է կայացել 70-ամեակի և գովազդային յանձնախմբի հետ, 70-ամեակի աշխատանքներին դիւրին ընթացք տալու նպատակով:

10-Պատրաստւել  է 2014 թւականի կանգառի պիտակները:

11-Ի նկատի ունենալով Մարզաւանի կառուցման 40-ամեակը, Վ.Մարմինը   յոբելենական մի  շարք աշխատանքներ է կազմում, որը կը ներկայացւի մօտ ապագայում:

 

«Արարատ» Մարզաւանի այգեպան՝ տկն. Մահդաւին իր գործակից այգեպանների հետ կազմակերպութեան 70-ամեակին ծաղիկների ձևաւորումով ընդառաջ գնացին:

  1. Ֆուտբոլի դաշտ      
    • Մօտաւոր տարողութիւն 10000 հոգի
    • Գտնւում է մարզաւանի արեւելեան տարածքում
  2. Լողաւազաններ
    • Մարզաւանը ունի երկու լողաւազան (33x15 եւ 15x7 մետր)
  3. Թենիսի բաժին
    • Թենիսի բաժինը ունի 4 դաշտ, գրասենեակ, բիւֆէ եւ հանդերձարան
  4. Սասունցի Դաւիթ սրահ
    • Օգտագործւում է բասկետբոլ, վոլէյբոլ, ֆուտսալ եւ այլ մարզաձեւերի փորձերի եւ մրցութիւնների համար
    • Սրահում գոյութիւն ունի ժայռամագլցման պատ
    • Մօտաւոր տարողութիւնն է 1500 հոգի
  5. Արհեստական մարգագետին
    1. Կառուցւել է 2005 թւին Թեհրանի Քաղաքապետարանի օժանդակութեամբ
    2. Տարածք՝ 1260 քառակուսի մետր
    3. Գտնւում է մարզաւանի հիւսիս-արեւելեան բաժնում
  6. Մատուռ
    • Կառուցւել է 1987 թւին
    • Ճարտարապետ ­Ռոստոմ Ոսկանեանը
    • Գտնւում է Մարզաւանի հարաւային բաժնում
  7. Լողաւազանի շրջափակ
    • Տարածքը օգտագործւում է որպէս ամառային բացօթեայ ռեստորան, նաեւ այս վայրում տեղի է ունենում դաշտահանդէսներ
  8. Շահբազեան սրահ
    • Սրահը ունի 200 հոգի տարողութիւն եւ բեմ
    • Օգտագործւում է մշակութային ձեռնարկների, դասախօսութիւնների, սեմինարների եւ ժողովների համար
  9. Վաչիկ Ղարաբէգեան սրահ
    • Օգտագործւում է որոշ ձեռնարկների, հարսանեաց հանդէսների եւ ուրախ երեկոների համար
    • Մօտաւոր տարողութիւնն է 650 հոգի
  10. Փինգ-փոնգի եւ պարի սրահ
  11. Թեքւանդոյի սրահ

 

 

    1970 թւականից, արդէն կազմաւորւել էր Թեհրանի Վանաքի շրջանում մարզաւան կառուցելու միտքը՝ սկզբում 52.0000 քառակուսի մետր ( հետագային՝ 72.000 ք. մ. )  տարածութիւն ունեցող հողամասի վրայ։ Փոխանցման աշխատանքը կատարւեց շատ դժւարութեամբ։ 
    Հողամասի յանձնման պայմանագիրը ստորագրւեց 1971 թւականի մարտին։ Կենտրոնական Վարչութիւնը մարզաւանը կառուցելու համար կեանքի կոչեց նախ Շինարարական ժամանակաւոր, եւ ապա կենտրոնական  յանձնախմբեր։  
    Հանգուցեալ ընկ. Վաչիկ Ղարաբէգեանը նշանակւում է որպէս Կ.Վ. լիազօր ներկայացուցիչը, եւ անմիջապէս կատարւում է շինարարութեան հիմնօրհնէքը։
    Մարզաւանի շինարարական աշխատանքներն սկսւեցին հանգուց. Վաչիկ Ղարաբէգեանի եւ ճրտպ. Ռոստոմ Ոսկեանեանի հսկողութեան ներքոյ, եւ 1974 թւականից յետոյ,  հետզհետէ կազմակերպութեան տարբեր միութիւններն ու բաժինները  փոխադրւեցին նորակառոյց մարզաւան։
    Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, 1979 թւականից, երբ հիմնովին  յեղաշրջւեց երկրի նախկին դրւածքն ու չափանիշերը, այդ անդրադարձը բնականաբար  ծաւալւեց նաեւ փոքրամասնութեանց վրայ:
    Նոր իշխանութիւնը, իր մշակած նոր սահմանադրութեամբ  կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների համար որոշ իրաւասութիւններ նկատի ունեցաւ, որոնց սահմաններում շարունակեցին աշխատել իրանահայ Ազգային Մարմիններն ու Միութիւնները: «Արարատ» Կազմակերպութիւնը եւս, իրաւասութեան այդ սահմաններում, շարունակեց  իր աշխատանքները, աւելի շեշտելով ազգային-մշակութային իր գործունէութիւնը, միաժամանակ իր ծրագիր-կանոնագրութիւնը վերամշակելով  եւ աւելի որոշակի դարձնելով Հայ Դատին ծառայաբերելու իր նպատակադրումը:
    Յեղափոխութիւնից յետոյ  Կազմակերութեան անդամների աճի, աշխուժացման եւ ձեռնարկների ժողովրդական աւելի ընդառաջման պատճառներից կարելի  է հաշւել նաեւ  այն, որ պայմանների բերումով, հասարակութիւնը մարզաւանն ու «Արարատ»-ը աւելի  ջերմ ու սրտամօտ միջավայր համարւեցին։  Այդ բերումով, մանաւանդ հայ պատանի-երիտասարդութիւնը,  ինչու չէ նաեւ տարեցները աւելի մղւեցին դէպի մեր միութիւններն ու կենտրոնները, ինչպէս նաեւ դէպի «Արարատ» Կազմակերպութիւնը:
    Միւս կողմից Հայաստանի անկախացումը 1991 թւականին եւ Իրան-Հայաստան սերտ ու անմիջական յարաբերութիւնը նոր շունչ ներարկեց իրանահայութեան կեանքին: «Արարատ»  Կազմակերպութիւնը առաջինն էր, որ մարզական ու մշակութային ասպարէզներում յարաբերութիւններ ստեղծելով Հայաստանի հետ եւ օգտւելով նրա մասնագէտների ներուժից, յաջողեց նոր որակ ստեղծել մարզական եւ մշակութային բնագաւառներում:
    Յեղափոխութիւնից յետոյ «Արարատ» մարզաւանը դարձաւ թեհրանահայութեան լայն զանգւածների հաւաքատեղին, ուր կենտրոնացան ազգային մեծ տօնակատարութիւնները, համախմբումներն ու խնջոյքները: Մարզաւանի պահպանումն ու օգտագործումը սակայն պահանջում  է ծանր բիւջէ, որը գոյանում  է նոյնինքն մարզաւանում եկամտաբեր աղբիւրներ ստեղծելով (հարսանիքներ, ամառային ընթրիքներ ....): Թէեւ մինչ օրս մարզաւանը ղեկավարւում  է միութենական  հիմունքներով՝ Կ. Վ.-ի նշանակած վարիչ մարմինների միջոցով, սակայն միութենական մարդուժի պակասը  մի կողմից եւ մարզաւանի բազմակողմանի զարգացումը միւս կողմից, ամեն օր աւելի են զգացնել տալիս Մարզաւանի ղեկավարումը  պրոֆեսիոնալ–արհեստավարժ  հիմքերի  վրայ դնելու անհրաժեշտութիւնը, որի առջեւ խոչընդոտներ են ստեղծում տնտեսական ծանր պայմանները։
    Սակայն ինչպէս միշտ մեր համայնքը ձեռք ձեռքի տւած կյաղթահարի բոլոր դժւարութիւններին:

 

 

 

Ա- Մարզաւան

 

Ֆուտբոլի դաշտ      

 

-         Մօտաւոր տարողութիւն 10000 հոգի

-         Գտնւում է մարզաւանի արեւելեան տարածքում

 

Լողաւազաններ

 

-         Մարզաւանը ունի երկու լողաւազան (33x15 եւ 15x7 մետր)

 

Թենիսի բաժին

 

-         Թենիսի բաժինը ունի 4 դաշտ, գրասենեակ, բիւֆէ եւ հանդերձարան

 

Սասունցի դաւիթ սրահ

-         Օգտագործւում է բասկետբոլ, վոլէյբոլ, ֆուտսալ եւ այլ մարզաձեւերի փորձերի եւ մրցութիւնների համար

-         Սրահում գոյութիւն ունի ժայռամագլցման պատ

-         Մօտաւոր տարողութիւնն է 1500 հոգի

 

Արհեստական մարգագետին

-         Կառուցւել է 2005 թւին Թեհրանի Քաղաքապետարանի օժանդակութեամբ

-         Տարածք՝ 1260 քառակուսի մետր

-         Գտնւում է մարզաւանի հիւսիս-արեւելեան բաժնում

Բիլիարդի սրահ

 

-         Սրահը օժտւած է 5 snooker, 3 eight ball եւ 1 pyramid-ի սեղաններով

 

Մատուռ

 

-         Կառուցւել է 1987 թւին

-         Ճարտարապետն է եղել ­Ռոստոմ Ոսկանեանը

-         Գտնւում է Մարզաւանի հարաւային բաժնում

 

Լողաւազանի շրջափակ

-         Տարածքը օգտագործւում է որպէս ամառային բացօթեայ ռեստորան, նաեւ այս վայրում տեղի է ունենում դաշտահանդէսներ

 

Շահբազեան սրահ

-         Սրահը ունի 200 հոգի տարողութիւն եւ բեմ

-         Օգտագործւում է մշակութային ձեռնարկների, դասախօսութիւնների, սեմինարների եւ ժողովների համար

 

Վաչիկ Ղարաբէգեան սրահ

-         Օգտագործւում է որոշ ձեռնարկների, հարսանեաց հանդէսների եւ ուրախ երեկոների համար

-         Մօտաւոր տարողութիւնն է 650 հոգի

 Փինգ-փոնգի եւ պարի սրահ

 Թեքւանդոյի սրահ

 

 

Բ. Կենտրոնատեղի

 

-         Ընդհանուր տարածք 1500 ք.մ.

-         «Կոմիտաս» սրահ 450 հոգի տարողութեամբ, որը օժտւած է պտտւող բեմով՝ օգտագործւում է հիմնականում գեղարւեստական ելոյթների համար

-         Կենտրոնատեղիի շէնքում գտնւում է թատերախմբերի եւ երգչախմբերի փորձերի սենեակներ եւ Հ.Մ.Ա.Կ.-ի արխիւային գրասենեակ, որ այդտեղ պահւում են Կազմակերպութեան կեանքին վերաբերւող բոլոր նիւթերը (արձանագրութիւններ, նկարներ, ֆիլմեր եւ այլն) Գտնւում է Մարզաւանի հարաւային բաժնում 

Էջ 1, 2-ից