Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երէկ օգոստոսի 19-ի ժամը 20֊ ին Սկաուտական միութեան Սկաուտապետի հրաւէրով Արարատ մարզաւանի բանակավայրում ներկայ էին "Սկաուտ֊Բարեկամ " ընկերները։ հրաւէրի նպատակն էր "Սկաուտ բարեկամներին" տեղեակ պահել միութեան անցուդարձերից։
Սկաուտապետ խմբապետ՝ Արին Մկրտչեանը ողջունելով ներկաներին power point-ի օգնութեամբ ներկայացրեց օրւայ օրակարգերը՝, հիմնականում՝ կատարւած ու ապագայում կատարւելիք ծրագրերը և մանրամասնութեամբ բացատրութիւններ տւեց միութեան գործելակերպի, հատւածների և խմբերի ու յանձնախմբերի մասին,
միաժամանակ պատասխանելով ներկաների հարցումներին։
Այնուհետև բոլորը մէկ սեղանի շուրջ հաւաքւած ուրախ տրամադրութեամբ հիւրասիրւեցին աւանդական ընթրիքով։
Ապա բոցավառւեց խարոյկն ու սկսւեց շրջպարերը , հնչեց զանազան կանչեր ու տաղեր վերջում բոլորը միասին երգեցին սկաուտների սիրւած երգը՝ "Եկէք այսօր խանդավառ, պարենք խարոյկի շուրջը ,այս խարոյկը բոցավառ մեր հոգու երգ հրավառ" ...
Հանդիպումը վերյիշումների առիթ ստեղծեց ու յիշեցրեց այն հրամայականը, որ միութեան մէջ կան բազմաթիւ աշխատանքներ ու ծրագրեր, որոնց իրագործումը կարօտ է "Սկաուտ֊բարեկամների" օժանդակութեան, ուստի մասնակիցները խոստացան ստանձնել օրակարգերում պահանջւած պարտականութիւնները։
Հաճելի հանդիպումը որ տեղ -տեղ վերածւել էր նաև խորհրդակցական հանդիպման տևեց մինչև ուշ գիշեր։

 

Յուլիսի 9-ին տեղի ունեցաւ Արիների հատւածի թիւ 1 խմբի բանակումը՝ Գորգան բանակավայրում: Բանակումին մասնակցում էին թւով 24 Արիներ:

Սկաուտական բանակումի նպատակն էր անհատներին կրթել նորանոր գիտելիքներով եւ ֆիզիքական աշխատանքներով:

Բանակումային աշխատանքների մաս էր կազմում օդային եւ գետնային ֆիզիքականները, սկաուտական թեմաներով դասարաններ, ընդհանուր գիտելիքների դասարաններ, զանազան խաղեր եւ այլ հետաքրքիր աշխատանքներ:

Բանակումը աւարտւեց յուլիսի 15 -ին, սկաուտները ոգեւորւած եւ օժտւած նորանոր գիտելիքներով վերադարձան Թեհրան:

 

Հինգշաբթի եւ ուրբաթ  Արենուշների թիւ 2-ի համար լի էր նորանոր փորձառութիւններով

 

Հինգշաբթի օգոստոսի 10-ին տեղի ունեցաւ Սկաուտական միւթեան Արենուշ հատւածի թիւ 2 խմբի Գիշերային աշխատանքը:

Աշխատանքի նպատակն էր՝ հաճոյական մթնոլորտում անհատներին վերապատրաստել Ողեմպիական մրցութիւնների համար եւ նրանց կրթել նորանոր գիտելիքներով:

Իսկ ուրբաթը թիւ 2-ի համար լի էր նորանոր փորձառութիւններով: Նրանք առաւօտեան մասնակցեցին Թենիսի դասընթացներին, որի մարզիչն էր՝ ընկեր Արբի Զոհրաբեանը: Նա լայնածաւալ բացատրութիւններ տւեց մարզաձեւի մասին, որից յետոյ անհատները մարզչի օգնութեամբ սովորեցին մարզաձեւի սկզբունքային շարժումները:

Այնուհետեւ տօնեցին խմբի անդամներից մէկի տարեդարձը:

Օրւայ վերջում խումբը մասնակցեց Արենուշների հատւածի պարատի ստուգումներին:

 Երկուշաբթի, օգոստոսի  7-ին կայացաւ Երէցների միութեան օգոստոս  ամսական հանդիպումը «Վաչիկ Ղարաբէգեան »սրահում:

Այս հանդիպմանը նախ  մեծարւեց երիցագոյն ընկերներից՝ Լեւոն Ահարոնեանը և Երէցների վարչութեան կողմից  յուշանւէր յանձնւեց ընկերոջը :

Ապա  օրւայ բանախօս՝ ընկեր Շերլի Աւետեանը  ներկայացրեց  ԻՒՆԵՍԿՕ-ում գրանցւած Իրանի յուշարձանները՝ սկսեալ  1979 թ.-ից, այդ թւում յատկապէս Իրանի հայկական Ս. Թադէի եւ Ս. Ստեփանոս Նախավկայի վանքերը:

Նշւեցին  օգոստոս ամսւայ ընկերների  տարեդարձները եւ կատարւեց  համեստ ընդունելութիւն:

 

 2017 թ. յուլիսի 11-ին նամագերդի բանակավայրում տեղի ունեցաւ Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 4 խմբի դաշտային բանակումը որին մասնակցում էին թւով 19 արենուշներ:

Բանակումի  նպատակն էր  զարգացնել անհատների սկաուտական գիտելիքները, նաեւ զարգացնել անհատների ինքնավարութեան ունակութիւնը, որի արդիւնքում կը սովորեն թէ ,ինչպէս տարբեր մարտահրաւէրների դիմակայելու եւ դրանց յաղթահարելու ուղղութեամբ աւելի ստեղծագործ եւ ճկուն վարքագիծ ցուցաբերեն: Խմբում շեշտակի կարեւորւեց 3 հիմնական միաւորւած գործօն  որոնք էին ՝զարգացումը, ուսուցումը եւ սկաուտական դաստիարակութիւնը:

Քառօրեայ բանակումի ծրագիրը յագեցւած էր լայնածաւալ աշխատանքներով որոնց թւում էին՝ ֆիզիկական-դաշտային աշխատանքներ, նոր խաղեր, մրցութիւններ, 2-րդ կարգի դասարաններ, նախնական օգնութեան դասարաններ, երգի դասարաններ և զանազան այլ դասաններ:

Ստեղծագործ եւ լեցուն ծրագրերով մշակւած քառօրեայ բանակումն աւարտւեց յուլիսի 15-ին: Այն մասնակիցների համար դարձաւ անմոռանալի ժամանակահատւած՝ լի հետաքրքիր տպաւորութիւներով եւ հաճելի յուշերով:

Անհատները բանակումից հեռացան նորանոր գիտելիքների մեծ վաստակով: Եւ այն գաղափարով  որ նորանոր գիտելիքները եւ փորձառութիւնները կօգնի իրենց ապագայ զարգացումների հարցում:

 

Թւականիս ուրբաթ յուլիսի 28-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արի եւ Արենուշ հատւածի միասնական աշխտանքը:

Աշխատանքը կազմակերպւած էր Վարդավառի առիթով: Միասնական աշխատանքի  նպատակն էր  սկաուտական ջերմ եւ մտերմիկ միջավայրում համախմբել սկաուտներին ,որտեղում անհատները վայելեն տօնական օրը:

Սկզբում արիները  եւ արենուշները զոյգերի բաժանւելով մասնակցեցին զւարճալի ջրային մրցոյթին: Կազմակերպւած մրցոյթը  բաղկացած էր 5 փուլերից ,այդ թւում՝ ընդհանուր գիտելիքներ, անհատները պատասխանեցին՝մարզական, սկաուտական ազգային եւ այլ հարցերի:

Տօնական օրը աւարտւեց ճոխ խնջոյքով:

Սկաուտական միութեան Արի և Արենուշների հատւածի թիւ 2 խմբերի 2017 թւականի բանակումը տեղի ունեցաւ Սպահանի Քանանեան դպրոցում յուլիսի 11-ից 15-ը։
Բանակումի նպատակն էր՝ զարգացնել անհատների սկաուտական գիտելիքները, խաղերի որակը, նաեւ անհատների մօտ զարգացնել փոխ-յարաբերութիւնները:
Բանակումային օրերի հաճելի մթնոլորտը անհատներին մեծ խանդավառութիւն պատճառեց ,որի ժամանակ զարգացաւ նրանց ֆիզիքական ունակութիւնները:
Բանակումի այցելութիւնների թւում էր Նաղշ Ջահան հրապարակը եւ Վանքը: Արի և Արենուշները այցելելով Նաղշ ջահան հրապարակ ծանօթացան շրջակայ տեսարժան վայրերի հետ ի մասնաւորի՝ Իրանի Շահ Աբբաս թագաւորի պատմութեանը: Սկաուտները նաեւ ծանօթացան Սպահանի յայտնի յուշանւէրներին: Իսկ Սուրբ Ամենափրկիչ վանքի, գեղանկարչութիւնները հիացրեց սկաուտներին:
Վանքում սկաուտները ծանօթացան հայկական և իրանական հին Ճարտարապետական արւեստի հետ ,որից յետոյ այցելեցին հայոց թանգարան, որտեղ էլ գտնւում է հայկական պատմական կոթողներ:
Բանակումի վերջին օրը աւարտւեց աւանդական խարոյկով ինչն էլ արի արենուշներին մեծ ոգեւորութիւն պատճառեց: Բանակումը աւարտւեց սկաուտների յուշերում թողնելով ուրախ պահեր, եւ նորանոր փորձառութիւնների լայնածաւալ վաստակ:

Տեղի ունեցաւ Արենուշների հատւածի մակարդակում երկու դասարաններ

Ուրբաթ յուլիսի՝ 28-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան արենուշների հատւածի դասարանները: Արենուշները սկզբում բաժանւելով երկու խմբերի մասնակցեցին դասարանների:
Դասարանները նախատեսւած էին երկու մակարդակում՝ մինչեւ 15 տարեկան անհատների եւ 15-ից վեր սկաուտների համար:
Մինչեւ 15 տարեկան անհատները մասնակցեցին ընկեր Նարբէ Վարդանեանի դասարանին որի թեման էր՝ անձի հոգեբանական բնութագիրը ,որի արդիւնքում անհատները ծանօթացան անհատականութիւնների ոճային առանձնայատկութիւնների հետ:
15-ից վեր անհատները մասնակից դարձան ընկեր Զօրիկ Կարապետեանի իրաւագիտութեան թեմայով դասարանին: 2 ժամ տեւողութեամբ դասարանի ժամանակ քննարկւեց տարբեր թեմաներ:
Դասախօսը սկզբում անհատներին ներկայացրեց թէ ինչ է իրաւագիտութիւնը: Այնուհետեւ լայնածաւալ բացատրութիւններ տւեց մարդկային իրաւունքների եւ օրէնքների մասին որից յետոյ դասախօսը անդրադարձաւ փոքրամասնութիւններին առնչւող օրէնքներին: Հետաքրքիր դասարանի վերջում սկաուտները դասախօսին ուղեցին հարցումներ որոնց լիարժէք պատասխաններ տւեց դասախօսը:

 

 

Ուրախութեամբ արդէն տեղեկացրել էինք,  որ 2016 թւականին ,Հայաստանում կայացաւ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ» մանկապատանեկան նկարչութեան 6-րդ մրցոյթ փառատօնը  ,որին  մասնակցել էին Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան դասարանի աշակերտ-ուհիներ՝ Մոնթէ Իսմաիլեանը,Նունէ Նաւասարդեանը,Մայլա Բազիկը,Մհեր Բաղումեանը,Դրօ Նազարեանը և Սերա Հայրապետեանը,նշեալ բոլոր 6 անդամները անցել են երկրորդ փուլ ,իսկ վերջում  Քարոլին Ռոստոմեանը 5 մրցանակներից մէկի յաղթող է ճանաչւել:

Յուլիսի 26-ին Քարոլին Ռոստոմեանը գտնւելով Երևանում «Կրթութեան և Գիտութեան» նախարարութեան մօտ ստացել է իր «Պատւոգիր»-ը և իրեն է յանձնւել  բոլոր մասնակիցների ալբոմգիրքը , որը Թեհրանում կը յանձնի Արւեստից միութեան Վարչութեանը:

Էջ 1, 57-ից