Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր

Երկուշաբթի յունիսի 10-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութիւնը հանդիպման էր հրաւիրել "Արարատ"֊ի 75֊ամեայ տօնակատարութեան յանձնախմբին։
Սկզբում տօնակատարութեան նախագահ ընկեր Համլետ Խալոյեանը ողջունեց օր առաջ հանդիպման հրաւէրը և միութեան այդ առիթով աշխատանքներին միասնաբար աշխատելու և օժանդակելու ջերմ ցանկութիւնը։
միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Սարգսեանը ևս ողջունեց կազմին ու առջևում եղող ծաւալուն աշխատանքը՝ Կազմակերպութեան 75 -ամեայ գործունէութիւնը արտացոլելու կապակցութեամբ և այն որ մարզական միութիւնը ևս իր կարելին կը ներդնի ու կօժանդակի,ապա ծանօթացրեց վարչութեան ընկերներին ։ Այնուհետև
Կազմը ներկայացրեց իր մտածումներն ու ծրագրերը և լսեց վարչութեան մի շարք առաջարկները։
ջերմ մթնոլորտում եղան մտքերի փոխանակումներ։

Ուրբաթ  յունիսի 7-ին ժամը 4:30- ին տեղի ունեցաւ Երէցների Միութեան Հանդէս -Ձեռնարկ բաժանմունքի  Համբարձման և Մայիս 28-ի տօնակատարութիւնների համար կազմակերպւած դաշտահանդէսի շնորհակալական թէյասեղանը: Թէյասեղանին ներկայ էին սոյն աշխատաքին իրենց օժանդակութիւնը ցուցաբերած բոլոր ընկերները , որտեղ էլ քննարկւեց ծրագրի բովանդակութիւնը եւ ըներները ներկայացրեցին իրենց տեսակետները:

 

 

                  Մայիսի 31-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ դաշտահանդէս Համբարձման տօնի առիթով և Հայաստանի Հանրապետութեան 101-ամեակի տօնակատարութիւն , որին մասնակցում էն միութեան երեք  բաժանմունքների  ընկերները:

 Ընկերների միջոցով պատրաստւել էր աւանդական ուտեստներ՝ տոլմա , աշռեշտէ և գեղեցիկ բախտախաղ ջանգիւլում.սոյն դաշտահանդէսում համագործակցում էին նաև Սկաուտական միութեան անդամները, նրանք այցելուների համար կազմակերպել էին տարբեր խաղեր և զբաղմունքներ:

Ծրագրին հիւրաբար ներկայ գտնւեցին Հայաստանից ժամանած «Իւրի Բախշեան» -ի անւան Մանկական անսամբլի և « Կարս» մեներգիչների խումբը ,իրենց ղեկավարով և պատասխանատուներով,դաշտահանդէսը աւելի ճոխ դարձաւ այս խմբերի մասնակցութեան շնորհիւ:

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան Յունիս ամսւայ ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին « Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:
Հանդիպման բացումը կատարւեց միութեան նախագահ՝ ընկ. Նորիկ Մանասերեանի միջոցով, մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալ ընկ. Շուշիկ Յունանեանի յիշատակը ,ապա ընկ Ժանետ Թարվերդեանը ներկայեացրեց Հայաստանից ժամանած վաւերագրական տեսաժապաւէնի պատրաստման հեղինակ պրն. Արսէն Գասպարեանին: Նա ծնւել է 1981 թւականին Երևանում աւարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վաւերագրական ֆիլմերի ռեժիսորային բաժինը, հեղինակն է բազմաթիւ կարճամետրաժ և լիամետրաժ վաւերագրական տեսաժապաւէնների, ապա ցուցադրւեց իր միջոցով պատրաստւած «Քոչարի» վաւերագական ֆիլմը,որի աւարտին իր գնահատական խօսքը յայտնեց բանաստեղծ պրն. Վարանդ Քուրքչեանը : Ապա ընկ.Նորիկ Մանասերեանի միոցով ներկայեացւեց Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների Միութան 6-ամեայ ուղեգիծը՝ վաւերացւած միութեան 16-րդ ներկայացուցչական ժողովում, որը բազմացւել և տրամադրւել էր ներկաներին ,հանդիպման երկրորդ բաժնում տեղի ունեցաւ մտքերի փոխանակում և առաջարկների ներկայացում ապագայ ծրագրերի ուղղութեամբ , աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, տօնւեց Յունիս ամսւայ տարեդարձները , ընկերերը բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

 Ուրբաթ մայիսի 24-ին ,տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Աստիճանաւորական ճամբարը դէպի Մազանդարան քաղաքի Ֆիլբանդ գիւղ:
Ֆիլբանդ գիւղը աչքի է ընկնում իր գեղատեսիլ բնութեամբ եւ աչք շոյող տեսարժան վայրերով:
Բնութեան այդ գողտրիկ վայրում կան բազմաթիւ հրաշալիքներ, ինչն էլ հաճոյքով վայելեցին սկաուտները:
Օրւայ սկզբում սկաուտները միասնաբար նախաճաշեցին, որից յետոյ զբօսնեցին գիւղի սարերով, այնուհետեւ ճաշեցին:
Նշենք որ, շարքային սկաուտներին ընկերակցում էին նաեւ անցեալի սկաուտները, որոնց ներկայութիւնը սկաուտների ճամբարը էլ աւելի հաճելի դարձրեց

Հ.մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ուրբաթ մայիսի 17-ի առաւօտեան "Ս.Խաչ" Մատուռի շրջափակում տեղի ունեցաւ արդեն աւանդոյթ դարձած Նախաճաշի միջոցառումը։
Ապա յամաձայն յայտարարութեան Քոչարի երաժշտութեան ներքոյ կատարւեց "Արի պարի Քոչարի" Համահայկական ֆլէշ մոբ միջոցառումը։
Պարախմբի անդամները,սկաուտները և ներկաները միանալով միմեանց նախ սովորեցին և ապա պարեցին Քոչարի։
ներկաները մեծ գոհունակեւթեամբ ու բաւարարութեամբ հրաժեշտ տւեցին միմեանց։

Շաբաթ մայիսի 11-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան « Գրական Շրջանակ»-ի հերթական հանդիպումը:

Ներկայացւեց Դանիէլ Վարուժանի (1884-1915) կենսագրականը և բանաստեղծութիւններից ընթերցումներ եղան:

Ունկնդրւեցին Ռազմիկ Արզուեանի ձայնով Դ.Վարուժանից ասմունքներ:

Յաջորդ հանդիպումը՝ մայիսի 25-ին ,նիւթը՝ Սիամանթօ:

Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան Շրջագայութեան յանձնախումբը չորեքշաբթի մայիսի 8- ին կազմակերպել էր այցելութիւն դէպի «باغ موزه گياه شناسي» :
45 հոգուց բաղկացած խումբը ժամը 13:30-ին Ազգ.Առաջնորդարանի շրջափակից հանրակառքով մեկնեց նշւած վայր, այցելուները շրջեցին հոյակապ և հրապուրիչ այգին և ստացան համապատասխան բացատրութիւններ :
Այգու գեղեցիկ ծաղիկների և բոյսերի զանազանութիւնը հրապուրել էր բոլորին:
Մասնակիցները հիւրասիրւեցին :
Շրջագայութիւնը աւարտւեց ժամը19:00ին,ընկերները միմեանց հրաժեշտ տւեցին բաւարարւած և բաձր տրամադրութեամբ:

1951 թւականի ապրիլի 14-ին Թեհրանում Հ.Մ.Ա.Կ.- ի յարկի ներքոյ հիմնադրւեց Սկաուտական առաջին խմբակը, որը կոչւեց «ԱՐԻ 1»։
Երէկ՝ մայիսի 3-ին Արիները նշեցին իրենց խմբի ծնունդը ,հին եւ նոր սերունդի սկաուտների մասնակցութեամբ, ընդառաջ գնալով հայ սկաուտի գաղափարներից մէկին, որտեղ ասւած է՝ «Բոլոր սկաուտները մէկ օղակի շուրջ են հաւաքւում»

Մայիսի 3-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան «Ընտանիքի օր»-ւայ տօնակատարութեան ձեռնարկը։ Ծրագրի սկզբում բացման խօսքով հանդէս եկաւ Վ.Ա. Գայիանէ Դաւթեանը ,որտեղ ընդգծեց. «Մարդու կատարելագործմանը նպաստող առաջին և հիմնական կառոյցն է ընտանիքը, որի գրկում մարդը ստանում է ճշմարտութեան և բարու մասին առաջին և որոշիչ գիտելիքները, սովորում է , թէ ի՜նչ է նշանակում սիրել և սիրւած լինել»։
Ծրագրին ներկայ էին միութեան ծնողները և սկաուտները , որոնք վայելեցին սկաուտների գեղարւեստական կատարումները։ Ծրագրի ընթացքում նախատեսւել էր տախտակի, սկաուտական կապի և հրացանաձգութեան զբաղմունքներ, որոնցից յետոյ տեղի ունեցաւ զւարճալի մրցոյթներ և մասնակիցները միասնաբար պարեցին հայկական քոչարի։ Ծրագրի վերջում տեղի ունեցաւ ճաշկերոյթ ,որին մասնակցեցին ներկաները։

Էջ 1, 78-ից