Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ն օժտւեց ցուցասրահով

Rate this item
(1 Vote)

   Երէկ 2015թ.-ի յունւարի 13-ի երեկոյեան ժամը 8-ին բացումը կատարւեց հանգուցեալ ընկ. Խաժակ Արզումանեանի անւամբ Ցուցասրահի: Ընկ. Խաժակ Արզումանեանը ընդհանրապէս Հ.Մ.Ա.Կ.-ի կեանքում և մասնաւորապէս Մարզաւանում ունեցել է մեծ ներդրում: Նա եղել է Կենտրոնական վարչութեան մի քանի նստաշրջանների անդամ: 

 

   Հանդիսութեանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերները, վարչականները, մեծ թւով միութենական ընկերները, 26-րդ Պատգամաւորական ժողովի անդմաները և բարեկամները: Ցուցասրահի բացումը կատարւեց Թեմիս բարեխնամ առաջնորդ գերաշնորհ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի ձեռամբ, ներկայ էր ցուցասրահի բարերար ընկ. Էլպիս Արզումանեանը, որի նիւթական ներդրման շնորհիւ Մարզաւանը օժտւեց գեղեցիկ և արդիականացւած ցուցասրահով: Մթնոլորտը ջերմ էր ու ուրախ:

    Պատկերասրահում արդեն տեղադրւած են Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի մանուկ-պատանիների նկարչութեան, խեցեգործութեան, բատիկի աշխատանքներ և շարժուն տիկնիկներ:

    Ցուցասրահի բացմանը արտայայտւեցին Սրբազան հայրը, Կենրոնական Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը և «Արւեստի դպրոց»-ի տնօրէն ընկ. Լիդա Խալոյեանը, վերջինս բացատրեց դպրոցի աշխատանքների մասին, այնուհետև էկրանի վրայ ցուցադրւեց երեխաների միջոցով վերջերս պատրաստւած տիկնիկներից անիմէյշն, որի բովանդակութիւնը մեր չորս միութիւնների աշխատանքներն էին, նաև ցուցադրութեան էր դրւել ժուռնալիստիկայի դասարանի երեխաների միջոցով պատրաստւած աշխատանք-գրքոյկը:

      Ցուցասրահում բուրում էր արւեստն ու մանուկների մաքուր հոգու արտացոլումը արւեստի նկատմամբ:  Անդամները մեծ բաւականութիւն ստացան որ Մարզաւանը օժտւեց արդի ցուցասրահով և որ այսուհետ բոլոր արւեստի աշխատանքները կը պահպանւեն ու կը ցուցադրւեն:

Հ.Մ.«Արարատ»Կ.