Հրատարակութիւն

PDF

Մեկնարկեց Հ.Մ.Ա.Կ.-ի 26-րդ Պատգամաւորական ժողով

Rate this item
(0 votes)

   Երէկ երեքշաբթի 2015 թ. յունւարի 13-ի ժամը 6-ին դռնբաց բացումը կատարւեց 26-րդ Պատգամաւորական ժողովի: Ժամանակաւոր դիւանի ընտրութիւնից յետոյ ընտրւեց մնայուն դիւանը, այնուհետև ժողովականները շտապեցին դէպի Ցուցասրահի և Արխիւային սրահի բացման հանդիսութեան վայրը, այդ բարեբաստիկ արարողութիւնը կատարւելուց յետոյ ժողովականները անցան «Վաչիկ Ղարաբէգեան» սրահ որտեղ տեղադրւած էր միութիւնների աշխատանքները ներկայացնող պատկերներից ցուցատախտակներ:

 

       Ջերմ հիւրասիրութիւնից յետոյ բացման խօսքը ընթերցեց Կ.Վ.-ի անդամ ընկ. Ռուբինա Գալստեանը, այնուհետև իր օրհնութեան խօսքը արտայայտեց գերաշնորհ Սրբազան հայրը: Սկաուտական միութեան դրօշակի արարողութիւնից յետոյ   Հ.Մ.Ը.Մ.-ի ներկայացուցիչ՝ եղբայր Գրիգորիս Պողարեանը արտայայտւեց օրւայ առիթով: Ապա արտայայտւեց Ալիք օրաթերթի Գլխաւոր խմբագիր՝ պրն. Դերենիկ Մելիքեանը:

    Ծրագրի երկրորդ բաժինում՝ Կենտրոնական Վարչութեան նախագահը սահիկների ցուցադրութեամբ ներկայացրեց Կ.Վ. երկուամեայ գործունէութիւնը:

         Վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն:  

Հ.Մ.«Արարատ»Կ.