Հրատարակութիւն

PDF

Տեղի ունեցաւ հիմնադիր անդամ հանգուցեալ ընկ. Նորայր Պահլաւունու անւամբ Արխիւային սրահ»-ի բացումը

Rate this item
(0 votes)

  

Երեքշաբթի 2015 թ.-ի յունւարի 13-ի երեկոյեան ժամը 8-ին տեղի ունեցաւ հիմնադիր անդամ, առաջին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ և 14-րդ նստաշրջանների Կենտրոնական վարչութեան անդամ հանգուցեալ՝ ընկ. Նորայր Պահլաւունու անւամբ՝ «Արխիւային» գրասենեակի բացումը: Հանգուցեալ ընկ. Նորայր Պահլաւունու ընտանիքը ի յիշատակ իր ամուսնու և սիրասուն հօր իր նիւթական ներդրումն է ունեցել այս սրահի կառուցման գործում:

 

            Բացմանը ներկայ էին Կենտրոնական Վարչութեան ընկերները, վարչականները, միութենականները, 26-րդ Պատգամաւորական ժողովի  պատգամաւորներն ու բարեկամները: Բացման արարողութիւնը կատարւեց թեմի բարեխնամ առաջնորդ գերաշնորհ տէր. Սեպուհ արք. Սարգսեանի օրհնութեամբ ու ձեռամբ: գրասենեակում բացատրութիւններ տրւեց ընկ. Խալոյեանի և յանձնախմբի պատասխանատու՝ ընկ. Անետ Շահնազարեանի միջոցով: 

  Պահը անչափ յուզիչ էր:

             Գրասենեակը օժտւած էր արդի յարմարութիւններով ու գեղեցիկ դասաւորում էր ստացել:

                Մեր 70-ամեայ արխիւներն ու փաստաթղթերը, շքանշաններն ու հրատարակութիւնները գտան աւելի ապահով վայր դարձեալ շարունակելու իրենց առաքելութիւնը, որն է՝ ծառայել միութենական սերունդներին ինչու չէ նաև համայնքին: 

             Նշելի է որ «Արխիւային գրասենեակ»-ում տեղարդւած էր նաև հանգուցեալ ընկեր-վետերան մարզիկ՝ Աշոտ Աւետեանի «Աշոտ բլաք»-ի հեծանիւը: Այցելուները մեծ բաւարարութիւն  ստացան այս գրասենեակի Մարզաւան փոխադրւելու և արդիականացւելու առիթով: 

 Կազմակերպւել էր համեստ հիւրընկալութիւն այս բարեբաստիկ առիթով:

 

Հ.ՄԱրարատ»Կ.