Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ 2015թ. փետրւարի 5 և 6-ին Մարզաւանի նորակառոյց «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում տեղի ունեցաւ 2014 թ.-ի «Արւեստի դպրոց»-ի աշակերտների նկարչութեան, խեցեգործութեան և բաթիկի աշխատանքների ցուցահանդէսը:
Ցուցահանդէսին մաս էր կազմում նաև դպրոցի սաների 2014 թ.-ի Հայաստանի Գեղագիտական Ազգային Կենտրոնի (ԳԱԿ) համահայկական փառատօնին մասնակցած աշխատանքները: Սոյն փառատօնը կրում էր «Մէկ դար և աւելին» խորագիրը, որտեղ մեր աշակերտները շահել են գլխաւոր մրցանակը:
Հինգշաբթի փետրւարի 5-ին գնահատականներ յանձնւեց մրցանակ շահած աշակերտներին:
Հ.Մ.«Արարատ»Կ.
...............................................................................................................................................................................................................................
Օրւայ բացման խօսք
Ողջունում ենք բոլորիդ ներկայութիւնը Կազմակերպութեան նորակառոյց «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում: Ուրախ ենք, որ սրահի բացման արարողութեանը ցուցադրւեցին Արւեստից միութեան «Արւեստի դպրոցի» երեխաների աշխատանքները:
Ինչպէս գիտէք 2014 թւականին,դպրոցի նկարչութեան դասարանների ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանի առաջարկով վարչութիւն պարագայաբար Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնից (ԳԱԿ) Թեհրան հրաւիրեց երկու մասնագէտներ՝ խեցեգործութեան և բաթիկի դասարաններ կայացնելու նպատակով:
Յունւար ամսին մեզ մօտ եղաւ խեցեգործութեան մասնագէտ Արմինէ Յովհաննիսեանը և Յունիս –Յուլիս ամիսներին Բաթիկի վարպէտ Սոնիա Բանոյեանը, որոնք Թեհրան եղած ժամանակ դասարաններ ունեցան թէ արւեստի դպրոցի աշակերտութեան և թէ դրսից ցանկացող մեծահասակների համար:
Վերոյիշեալ աշխատանքներից կողքին Արւեստի դպրոցի նկարչութեան դասարանի երերխաաները արդէն մի քանի տարի է ինչ մասնակցում են ԳԱԿ-ի կողմից կազմակերպած նկարչութեան փառատօների և միշտ էլ լաւագոյն գնահատականների արժանանում:
2014 թ. փառատօնին, որը կրում էր՝ «Մէկ դար 9 աւելին» խորագիրը երեխաների նկարչութիւնները արժանացել են առաջին մրցանակի: Կազմակերպութեան հիմնադրութեան 70-ամեակի առիթով, երեխաների ձեռքով պատրաստւած շարժուն տիկնիկների միջոցով Արմինէ Վարդանեանի և իր երկու մասնագէտների կողմից պատրաստւել է անմիէյշն կառճամետրաժ ֆիլմ :
Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում նկարչութեան սիրելի ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանին որը մեծ սիրով ու նւիրւածութեամբ ինչու չէ նաև ծով համբերատարութեամբ աշխատում է մեր աշակերտութեան հետ: Սոյն ցուցահանդէսը հաւաքածոն է այն բոլոր աշխատանքների, որ մեր երեխաների միջոցով պատրաստւեց անցեալ մէկ տարւայ ընթացքում:
Վերջում նաև շնորհակալական խօսքեր ունենք ուղելու դասարանների յանձնախմբին, որոնք անցեալ երկու տարիների ընթացքում թև ու թիկունք հանդիսացան Արւեստից միութեան վարչութեան աշխատանքներին:
Վարձքներդ ի կատար սիրելիներ: