Print this page
Շաբաթ, 07 Փետրվար 2015 13:47
Rate this item
(1 Vote)

 

            

            Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ 2015թ. փետրւարի 5 և 6-ին Մարզաւանի նորակառոյց «Խաժակ Արզումանեան»  ցուցասրահում տեղի ունեցաւ 2014 թ.-ի «Արւեստի դպրոց»-ի աշակերտների նկարչութեան, խեցեգործութեան և բաթիկի աշխատանքների ցուցահանդէսը:

            Ցուցահանդէսին մաս էր կազմում նաև դպրոցի սաների 2014 թ.-ի Հայաստանի Գեղագիտական Ազգային Կենտրոնի (ԳԱԿ) համահայկական փառատօնին մասնակցած աշխատանքները: Սոյն փառատօնը կրում էր «Մէկ դար և աւելին» խորագիրը, որտեղ մեր աշակերտները շահել են գլխաւոր մրցանակը:

            Հինգշաբթի փետրւարի 5-ին գնահատականներ յանձնւեց մրցանակ շահած աշակերտներին:

Հ.Մ.«Արարատ»Կ.

...............................................................................................................................................................................................................................

Օրւայ բացման խօսք

  Ողջունում ենք բոլորիդ ներկայութիւնը Կազմակերպութեան նորակառոյց  «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում: Ուրախ ենք, որ սրահի բացման արարողութեանը ցուցադրւեցին Արւեստից միութեան «Արւեստի դպրոցի» երեխաների աշխատանքները:

  Ինչպէս գիտէք 2014 թւականին,դպրոցի  նկարչութեան դասարանների ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանի առաջարկով վարչութիւն  պարագայաբար Հայաստանի գեղագիտական ազգային կենտրոնից (ԳԱԿ) Թեհրան հրաւիրեց  երկու մասնագէտներ՝ խեցեգործութեան և բաթիկի դասարաններ կայացնելու նպատակով:

  Յունւար ամսին մեզ մօտ եղաւ խեցեգործութեան մասնագէտ Արմինէ Յովհաննիսեանը և Յունիս –Յուլիս ամիսներին Բաթիկի վարպէտ Սոնիա Բանոյեանը, որոնք Թեհրան եղած ժամանակ դասարաններ ունեցան թէ արւեստի դպրոցի աշակերտութեան և թէ դրսից ցանկացող մեծահասակների  համար:

  Վերոյիշեալ աշխատանքներից կողքին  Արւեստի դպրոցի նկարչութեան դասարանի երերխաաները  արդէն մի քանի տարի է ինչ մասնակցում են ԳԱԿ-ի կողմից  կազմակերպած նկարչութեան փառատօների և միշտ էլ լաւագոյն գնահատականների արժանանում:

   2014 թ. փառատօնին, որը կրում էր՝ «Մէկ դար 9 աւելին» խորագիրը երեխաների նկարչութիւնները արժանացել են առաջին մրցանակի: Կազմակերպութեան  հիմնադրութեան 70-ամեակի առիթով, երեխաների ձեռքով պատրաստւած շարժուն տիկնիկների միջոցով Արմինէ Վարդանեանի և իր երկու մասնագէտների  կողմից  պատրաստւել է անմիէյշն կառճամետրաժ ֆիլմ :

   Մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում նկարչութեան սիրելի ուսուցչուհի՝ Արմինէ Վարդանեանին որը մեծ սիրով ու նւիրւածութեամբ ինչու չէ  նաև ծով համբերատարութեամբ  աշխատում է մեր աշակերտութեան հետ: Սոյն ցուցահանդէսը հաւաքածոն է այն բոլոր աշխատանքների, որ մեր երեխաների միջոցով պատրաստւեց անցեալ մէկ տարւայ ընթացքում:

   Վերջում նաև շնորհակալական խօսքեր ունենք ուղելու դասարանների յանձնախմբին, որոնք անցեալ երկու տարիների ընթացքում թև ու թիկունք հանդիսացան Արւեստից  միութեան վարչութեան աշխատանքներին:

   Վարձքներդ ի կատար սիրելիներ:

 

 

 

 

Լուսանկարներ