Ճանապարհին սկաուտների մօտ տիրում էր հրաշալի տրամադրութիւն: Կլիմայի աննպաստ պայմանների պատճառով «Մարանջաբ» անապատ մտնելը չյաջողեց սկաուտներին: «Մարանջաբ»-ին փոխարինեց «Աբուզէյդ Աբադ» անապատը եւ Քաշան քաղաքի «Համամ Ֆին»-ը:
Անապատի ճանապարհին հանրակառքը ունեցաւ տեխնիկական խնդիրներ, Արի սկաուտների տոկուն քայլերով յաջողւեց հանրակառքը շարժել և շարունակել ուղին:
Անապատի ուժեղ քամին խանգարում էր տեսողութիւնը: Դժւարութիւնները Սկաուտներին նրանց աւելի միաւորեց ուժեղացրեց եւ հրահրեց դէպի նպատակին: Սկաուտները բարձրացան անապատի բարձրագոյն կէտը:
«Քարւան Սարա»-ում սկաուտները ծանօթացան վայրի հետ և ապա միասնաբար ճաշեցին:
Ճամբարը շարունակւում էր և ոչ մէկի մօտ յոգնածութիւն չէր նկատւում և բարձր տրամադրութեամբ հասան «Համամ ֆին» որը Սկաուտների այցելութեան վերջին վայրն էր: Գեղեցիկ պատմական վայրը այցելելուց յետոյ աւարտին մօտեցաւ մէկօրեայ շրջագայութիւնը:
Մի հրաշալի օր, անմոռանալի յուշերով, ճամբարը աւարտւեց սկաուտների կանչով նրանք հաւաքւեցին մէկ օղակի շուրջ եւ բարձրաձայնեցին իրենց օրւայ կանչը «Նոր սկիզբ, յաղթական սկիզբ»:
Հ.Մ.«Արարատ»Կ.