Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 03 Մայիս 2015 17:22
Rate this item
(1 Vote)
Կայացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ 
Հայոց Ցեղասպանութեան 100–րդ տարելիցին նւիրւած ձեռնարկը
 
   Ուրբաթ՝ մայիսի 1–ի, երեկոյեան ժամը 7:30–ին, «Արարատ» կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում կայացաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստի միութեան նախաձեռնութեամբ՝ բանախօսութիւն եւ գեղարւեստական երեկոյ նւիրւած՝ Հայոց Ցեղասպանութեան 100–րդ տարելիցին:
   Ծրագրի գեղարւեստական բաժնում ներկայացւեցին մենապարեր եւ խմբային պարեր,«Արարատ» պարախմբի կատարմամբ:
«Արարատ» երգչախմբի միջոցով՝ հնչեցին երգեր, դաշնամուրով ընկերակցում էր Արգամ Վարդանեանը: 
   Գրական խմբի մասնակցութեամբ ներկայացւեցին արձակ կտորներ Սեդրակ Գոջամանեանի,Արտոյտ Զոհրաբեանի և Արգին Արիստակէսեանի միջոցով: 
   «Արարատ» պարախմբի երեք սաները Արա Կարապէտեանի երգի ներքոյ ելոյթ ունեցան:Այնուհետև երգով հանդէս եկան Թէնի եւ ԹԷմա Յակոբեաններն և Արա Կարապէտեանը: 
   Ծրագրի գեղարւեստական բաժնի ղեկավարներ էին՝ «Արարատ» պարախմբի ուսուցչական կազմը աւագ ուսուցիչ՝ Անահիտ Աւետեանի գլխաւորութեամբ, Երգչախմբի ղեկավար՝ Սեւան Աբեդին եւ Գրական խմբի ղեկավար՝ Սեդրակ Գոջամանեանը:
  Օրւայ բանախօսն էր  Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնական վարչութեան  նախագահ՝ Գէորգ Վարդանը: 
Նա իր բանախօսութեան մէջ նշեց՝ «Հայերը Օսմանեան կայսրութեան մէջ առանձնաշնորհեալ էին, ապստամբեցին, օրինական իշխանութեան վրայ զէնք վերցրին, թուրք բնակչութիւն ջարդեցին»...
 «Առաջին աշխարհամարտին ցաւալի դէպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաեւ՝ թուրքերն ու այլ մուսլմաններ: Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածը այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցաւն է եւ պէտք է կիսել բոլորի ապրած ցաւն ու վիշտը»...
  Նա անդրադառնալով նախ 1974 թւին Միացեալ Ազգերի Կազմակերպութիւնում Թուրքիայի ներկայացուցչի եւ ապա 40 տարիների տարբերութեամբ՝ 2014 թւին Թուրքիայի վարչապետ Րաջաբ Թայիբ Էրդողանի արտայայտութիւններին եւ դրանց հետապնդող նպատակներին սկսեց բանախօսութիւնը՝ ներկայացնելով 3 հիմնական կէտէր՝ շեշտեց, թէ «Հայոց Ցեղասպանութիւն» խորագիրը պէտք է ուսումնասիրել խորը եւ ամենայն համոզւածութեամբ.
Նախ Դա մեծ ցեղասպանութիւն է քանի որ հայոց հայրենիքի ու Օսմանեան կայսրութեան սահմաններից ներս ապրող մօտ 3 միլիոն հայերից 1.5 միլիոնը սպանեցին:
   Երկրորդը՝ բազմաթիւ ապացոյցներ ու փաստաթղթեր կան Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացեալ նահանգների եւ նախքին խորհրդային միութեան արտաքին գործոց նախարարութիւնների արխիւներում, ու կան նաեւ Թուինբիների, Մօրգենթաուների, Լեփսիուսների, վկայութիւնները այդ մասին:
Վերջինը՝ 1919 եւ 1920–ին հէնց Թուրքիոյ զինդատարանը դատապարտել է ոճրագործներին: Դատապարտութիւն որն իհարկէ չունեցաւ իրագործւած արդար վճիռներ, քանի որ մեղադրեալներն այլեւս Թուրքիայում չէին:
  «Բնակւած երկրում որպէս համահաւասար իրաւունքների տէր քաղաքացի բնակւելու իրաւունք, ընդորում նրան պիտի յաջողւէր ազատօրէն զբաղւելու իր կրօնով հայեցի դաստիարակութեամբ»,- Նա վերադառնալով 14-15–րդ դարերին, բացատրեց, թէ որտեղից եւ ինչպէս սկիզբ առաւ հայկական հարցը: 
   «Կայացած էր որոշումը եւ թուրքերը յանուն իրենց հիւանդագին նպատակի իրագործման ընդունեցին համբերել ցեղասպանութեան ծանր հետեւանքները»:
  «Պատմական սխալներ ընդունելով կարելի է շտկել ապագայի քայլերը, պատմական յաղթանակներն ուսումնասիրելով կարելի է լիցքաւորւել նորանոր յաջողութիւններով արձանագրելու համար, մէկ խօսքով պատմութեամբ կարելի է տխրել կամ ուրախանալ, պարծենալ կամ նւաստանալ, սակայն չի կարելի դրան ուրանալ, դա որեւէ պետութեան անպատասխանատւութեան փաստն է...»
Աւարտին, մեծ կարեւորութեամբ նշեց սփիւռքի դերը, շեշտելով, թէ Հայաստանի անկախացումով, սփիւռքը  չի դադարում  հայրենանպաստ գործօն հանդիսանալուց, այլ պէտք է վերակազմակրպել եւ այդ վերադասաւորւած համակարգով ծառայել Հայ Դատին:
   «Հայ ժողովրդի ներկայ սերունդը պարտաւոր է հայ դատի լուծման համար փորձել իր բոլոր հնարաւոր միջոցները եւ յաջողութեան չհասնելու դէպքում այդ պատմական յաղթանակին արժանանալու բախտը փոխանցել յաջորդ սերունդներին»:
 Չմոռանանք երբէք որ՝
 Յաղթում է նա՝ ով հաւատումէ ապագային...
Բանախօսութիւնըց յետոյ հրաւիրւեց Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը օրւայ պատգամը յղելու:
   Հանդիսութեանը ներկայ էին մեծ թւով հայենակիցներ, Իրանում Հ Հ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշէս Թումանեանը և դեսպանութեան կազմը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչները, ազգային մարմինները, Թ. Հ. Թ. Թեմական խորհորդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը և միութիւնների ներկայցուցիչները: