Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Ուրմիայի մասնաճիւղի «Արարատ» նւագախումբը իր աշխատանքը սկսել է 2014 թւականի փետրւարից:
Նւագախումբը կազմւած է եօթ հոգուց՝ Սեւադա Դելիր՝ խմբի ղեկավար եւ դաշնակահար, Ռիկարդօ Իւհաննա՝ ջութակահար, Լոդրիկ Իւհաննա՝ ջութակահար, Սէրլի Գոլոյեան՝ ջութակահար, Նայիրի Գոլոյեան՝ ջութակահար, Անի Ազիզ՝ ջութակահար եւ Րաֆֆի Ազիզ՝ գիթառիստ:
Խմբի բոլոր անդամները ունենալով իրենց ոչ-երաժշտական մասնագիտութիւնները, արհեստավարժ ձեւով տիրապետում են իրենց սիրողական աշխատանքին:
Փետրւարի 26-ին նշւեց նւագախըմբի մէկամեակը, նորանոր վերելքների եւ յաջողութիւնների տեսլականով: