Բացումը կատարւեց Քահանայ Բասիլեանի Տէրունական աղօթքով, ապա Թաւրիզի սկաուտները կատարեցին դրօշակի արարողութիւնը Իրանի եւ «Արարատ» կազմակերպութեան հիմնի ներքոյ:
Բացման խօսքով հանդէս եկաւ մասնաճիւղի նախագահ՝ Շաղիկ Ջորջեանը, խօսքերում ներկայացրեց որ խաղերը նւիրւած է Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին եւ հանգուցեալ երէց ընկեր՝ Ռազմիկ Բաբոյեանին որ իր տիկնոջը՝ Ագնէս Բաբոյեանին նւիրւեց յետմահու յուշանւէրը:
Այնուհետև հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան փոխ-նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեան-ը (պարսկերէն լեզւով):
Պետական հիւրերից արտահայտւեցին Ուրմիայի նահանգապետը եւ նահանգի մարմնամարզութեան պետը :
Ծրագրի երկրորդ բաժնում, կատարւեցին մեներգեր, նւագախմբի ընկերակցութեամբ:
Ծրագրի աւարտին մեծ խանդավառութեամբ գեղեցիկ կարկանդակով տօնւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 71-րդ եւ Ուրմիոյ մասնաճիւղի 61-ամեակը, վարչական բոլոր ընկերների եւ ազգային մարմինների ընկերակցութեամբ: Վերջում տեղի ունեցաւ հիւրընկալութիւն:
Հարկ է նշել որ, խաղերին մասնակցել են թւով 73-մարզիկներ, ֆուտբոլ, բասկետբոլ, պինգ-պոնգ եւ ճատրակի մարզաձեւերում:
Խաղերի տևելու են մինչեւ յուլիսի 13-ը: