Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ներկայացուցիչները հանդիպեցին մարզամշակութային համալիրի ներկայացուցիչների հետ

Rate this item
(1 Vote)

     2015 թ. Երկուշաբթի հոկտեմբերի 19-ին «Սայփա» մարզամշակութային համալիրի տնօրինութեան հրաւէրով հիւրընկալւեցին Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ընկեր Գէորգ Վարդանը, Ընկերներ՝ Ալեքս Կարապետեանը, Արբի Սարգսեանը,  Կենտրոնական վարչութեան գրասենեակի պատասխանատու ընկեր Սեւան Ծառուկեանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ Ընկեր Արա Ջահանեանը և Ֆուտբոլի յանձնախմբի անդամ Ընկեր Մայիս Մինասեանը:

 

Հիւրերին դիմաւորեցին «Սայփա» մարզամշակութային համալիրի գործադիր տնօրէն պրն. Ռեզային և Վարչական կազմի անդամները:

Ողջոյնի խօսքից յետոյ Արարատ կազմակերպութեան ներկայացուցիչները այցելեցին ակումբի տարբեր մասեր , մասնավորապես Ֆուտբոլի դաշտ, ծանօթացան ակումբի ընդհանուր հնարաւորութիւնների հետ նաեւ հանդիպեցին Սայփա ֆուտբոլի խմբի գլխաւոր մարզիչ՝ պրն Ջալալիին:

Իր զրոյցում «Սայփա»-ի ֆուտբոլի գլխաւոր մարզիչ ՝ պրն. Ջալալին բարձր գնահատեց «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլային գործունէութիւնը, յաջողութիւն մաղթելով Արարատի վերստեղծւած ֆուտբոլայի թիմին: Պրն՛ Ջալալին իր բարձր հովանաւորութիւնն առաջարկեց «Արարատ» կազմակերպութեան ֆուտբոլի թիմին՝ ցանկացած հարցով աջակցելու համար:

Ակումբի տարբեր վայրեր այցելութիւնից յետոյ տեղի ունեցաւ պաշտօնական նիստը, որտեղ ներկայ էին Սպորտի նախարարի  նախկին օգնական՝ պրն Սաջադին և «Սայփա» ակումբի վարչական կազմի անդամ ՝ Պրն Մօինեանը:

Նիստի ընթացքին պրն. Ռեզային ներկայացրեց ակումբի ստեղծման պատմութիւնը, ներկայ իրավիճակի նկարագրութիւնը և հետագայ ծրագրերի իրականացման համար մշակւած քայլերը:

Ընկեր Գէորգ Վարդանը՝ որպէս «Արարատ» կազմակերպութեան նախագահ շնորհակալութիւն յայտնելով հրաւէրի համար, զեկուցեց կազմակերպութեան ընդհանուր իրավիճակը, մասնաւորապէս Ֆուտբոլի կազմում առկայ դժւարութիւններն ու խնդիրները: Ուշագրավ է , որ «Սայփա» ակումբի տնօրինութիւնը լաւածանօթ էր նման խնդիրներին, նշելով , որ հէնց դրանք են հիմնականում հսկայ ակումբների կարևորագոյն խնդիրները: Խօսքի ընթացքում պրն. Սաջադին լաւածանօթ լինելով նախարարութեան և ընդհանուր առմամբ սպորտի թէ՛ նիւթական և թէ՛ կազմակերպչական հարցերին առաջարկեց բաւականին յարմար լուծումներ:

Պրն. Գէորգ Վարդանը յաւելեց՝ «Արարատ» կազմակերպութեան 71-ամեայ ակտիւ գործունէութիւնը և կարևորեց դրա շարունակելու փաստը:

Ընթացքում խօսւեց նաև երկկողմ համագործակցութեան մասին: Մասնաւորապէս խօսքը վերաբերում է «Սայփա» ֆուտբոլի ակումբի մարզական խմբերի փորձերը Արարատում իրականացնելու՝ ինչպես նաև  փորձառութիւններին, մարզական հմտութիւններին և զանազան ծրագրերի շահաւէտ փոխհամագործակցութեանը:

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ հիւրասիրութիւն: