Հրատարակութիւն

PDF

ՓԵՐՍՓՈԼԻՍԸ ԱՐԱՐԱՐՏ-ում

Rate this item
(0 votes)

ՓԵՐՍՓՈԼԻՍԸ ԱՐԱՐԱՐՏ-ում

Կիրակի Նոյեմբերի 15-ի երեկոյեան Արարատ կազմակերպութիւնը հիւրընկալեց  Իրանի հանրայայտ ֆուտբոլային ակումբի՝ Փերսփոլիսի գլխաւոր մարզիչ՝ Բրանքօ Իւանովիչին, ակումբի պատասխանատուներ՝ Պրն. Ալիփուրին, Պրն. Մահմուդ Խորդբինին  և Պրն. Խաբիրիին

 

Հիւուրերի մուտքը ողջունելուց յետոյ նրանք ֆուտբոլի դաշտ առաջնորդւեցին ընկերակցութեամբ Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ Ընկ. Գէորգ Վարդանի, Կենտրոնական վարչութեան անդամ Ընկ. Հարմիկ Համբարչեանի Մարզաւանի վարիչ՝ Ընկ. Արբի Զոհրաբեանի, Կենտրոնական Վարչութեան Գրասենեակի պետ Ընկ. Սևան Ծառուկեանի, և Ֆուտբոլի յանձնախմբի անդամ Ընկ. Մայիս Մինասեանի:

Ծանօթանալով դաշտի շրջապատին և ընդհանուր առմամբ Արարատ կազմակերպութեան հնարաւորութիւններին, Փերսփոլիսի գլխաւոր մարզիչ Բրանքօ Իւանովիչը բարձր գնահատեց Արարատում առկայ բոլոր պայմանները:

Այցելութեան ընթացքում ֆուտբոլի դաշտում փորձ էին կատարում Արարատի սաները, որոնց մեծ ուրախութիւն պատճառեց հիւրերի ներկայութիւնը:

Հանդիպման ընթացքում կողմերը խօսեցին իրենց ծրագրերի և նպատակների մասին: Փերսփոլիս ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները ցանկութիւն յայտնեցին Արարատի ֆուտբոլային թիմերին փոխանցել իրենց փորձառութիւններն ու ֆուտբոլային յատուկ տակտիկան և իրենց ուժերի սահմաններում օժանդակել կազմակերպութեանը, մասնաւորապէս ֆուտբոլի ոլորտում:

Նկատի ունենալով այն, որ Փերսփոլիս ակումբի ֆուտբոլի մարզադաշը՝ Դարաֆշիֆարը ,վերանորոգման է ենթարկւելու, այդ իսկ նպատակով ակումբի ներկայացուցիչները ցանկութիւն յայտնեցին ժամանակաւորապէս վարձակալելու  Արարատ կազմակերպութեան ֆուտբոլի դաշտը՝ իրենց փորձերը իրականացնելու նպատակով:

Ընկեր Գէորգ Վարդանը բարիգալուստ մաղթելով փերսփոլիսի ներկայացուցիչներին մեծ ուրախութիւն յայտնեց հանրայայտ ակումբի հետ համագործակցելու հեռանկարի շուրջ եւ շեշտաւորեց երկու ակումբների փոխյարաբերութիւնների դրական արդիւնքների առկայութեան իրականութիւնը:

Հանդիպման աւարտին հիւրերը կրկին հանդիպման եւ համատեղ աշխատանքների իրագործման յոյսով հրաժեշտ տւեցին իրար: