Հրատարակութիւն

PDF

«ԹԵՀՐԱՆԻ 3-ՐԴ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱՒԱՆ»

Rate this item
(0 votes)

«ԹԵՀՐԱՆԻ 3-ՐԴ ՔԱՂԱՔԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱՒԱՆ»

 

Դեկտեմբերի 30-ի առաւօտեան մարզաւան այցելեցին Թեհրանի 3-րդ քաղաքամասի քաղաքպետ՝ պրն Սոլէյմանին իր պատւիրակութեամբ՝ Հանրային կապի պատասխանատուներ՝ պրն Խազային և Աղաբէյգին, Սոցիալական հարցերի օգնական՝ պրն. Փիրհադին, առաջին թաղի քաղաքապետ պրն. Գոլեսթանին իր անձնակազմով:

Հանդիպմանը ներկայ էին նաև Արարատ թաղամասի թաղ. Խորհրդի անդամներ Տկն.Շահէդեանը , ընկ. Արա Ծատուրեանը և ընկ. Արէն Տէր Պօղոսեանը:

Հիւրերին դիմաւորեցին Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Ալէքս Կարապետեանը, ընկ. Արբի Սարգսեանը, ընկ. Սևան Ծառուկեանը, Արարատ Մարզաւանի վարիչ մարմնի նախագահ ընկ. Նորիկ Մանասերեանը և ընկ. Մայիս Մինասեանը:

Դիմաւորման և ողջոյնի խօսքերից յետոյ պատւիրակութիւնը այցելեց նախ Սուրբ Խաչ մատուռի տարածք, ապա ֆուտբոլի դաշտ՝ ծանօթանալով հնարաւորութիւններին և կատարւող աշխատանքներին: Մարզաւանի տարբեր բաժիններին այցելելուց յետոյ հիւրերը առաջնորդւեցին բազմանպատակ սրահ կառուցելու ծրագրի համար նախատեսւած վայրը նրանք  ծանօթացան տեղի պայմաններին եւ հնարաւորութիւններին:

Յիշեցնենք, որ Արարատ կազմակերպութիւնը ծրագիր ունի կառուցելու բազմանպատակ շէնք, որտեղ կարող են իրականացւել տարբեր բնոյթի աշխատանքներ:

Նպատակի մտայղացումը գնահատւեց հիւրերի կողմից, նրանք ծանօթանալով Արարատ կազմակերպութեան պատմութեան և ներկայիս իրականացւող ծրագրերի հետ պրն. Սոլէյմանին խօսեց կատարւելիք քայլերի և քաղաքապետարանի կողմից այս ծրագրի իրականացման համար նախատեսելի աջակցութեան մասին:

Քննարկման աւարտին հիւրերին ուղեկցեցին Կենտրոնական վարչութեան գրասենեակ, որտեղ արդէն տեղադրւած էր Թեհրանի Քաղաքապետ՝ դոկտ. Ղալիբաֆի կողմից զարդարւած եղևնին եւ տիրում էր տօնական տրամադրութիւն: Հիւրերի կողմից հնչեցին  ջերմ մաղթանքներ Արարատի և ընդհանրապէս հայ քաղաքացիների հասցէին և շնորհաւորելով գալիք Ամանորն ու Ս. Ծնունդը մաղթեցին յաջողութիւններ նոր տարում:

Ընկ. Ալէքս Կարապետեանը  շնորհակալութիւն յայտնեց հիւրերին հանդիպմանը ներկայ գտնւելու և տարբեր հարցերում Արարատ կազմակերպութեան հետ համագործակցելու համար:

Հանդիպման աւարտին Արարատ կազմակերպութեան կողմից յուշանւէր յանձնւեց պրն. Սոլէյմանիին: Նա շնորհակալութիւն յայտնեց Արարատ կազմակերպութեան եւ ընդգծեց Արարարտի իւրայատուկ լինելու փաստը թէ՛ տարծքային և թէ՛ նրա միջոցով ծաւալւող աշխատանքների հետ կապւած: պրն. Սոլէյմանին մեծ շնորհակալութիւն յայտնեց Թաղ. Խորհրդի անդամներին, ովքեր ոչ մի ջանք չեն խնայում Արարատ թաղամասի հարցերի և խնդիրների լուծման համար:

Հանդիպման աւարտին հիւրերը կազմակերպութեան ներկայացուցիչներին հրաժեշտ տւեցին միատեղ համագործակցութիւնների ընդլայման հեռանկարով: