Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնատեղիում 2016 թւականի առաջին հանդիպում

Rate this item
(0 votes)

Ուրբաթ յունւարի 1-ին Հ.Մ.Ա.Կ-ի կենտրոնատեղիում տեղի ունեցաւ 2016 թւականի առաջին հանդիպումը:

Թեհրանի քաղ.խորհրդի անդամ պրն. Մասջէտ-ջամէիի Թեհրան քաղաքի շրջագայութեան հերթական վայրը Արարատ կենտրոնատեղիի թաղամասն էր:

Ամանորի առիթով Պրն Մասջէտ-ջամէիին և Թեհրանի քաղաքապետրանի պաշտօնեայ անձինք այցելութեան եկան Կենտրոնատեղի: Հիւրերին դիմաւորեցին Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր Գէորգ Վարդանը և ընկերներ՝  Ալեքս Կարապետեանը, Ժանետ Թարվերդեանը , Հրաչ Ղարախանեանը, Սևան Ծառուկեանը և Արարատ կենտրոնատեղիի վարիչ մարմնի նախագահ Ընկ. Վանիկ Սարխոշեանը:

Հիւրերը այցելեցին Կենտրոնատեղիի տարբեր մասեր, մասնաւորապէս Թեհրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան (سازمان میراث فرهنگی استان تهران) միջոցով կառուցւած տարածքներ և կենտրոնատեղիի բեմահարթակ, որը համարւում է Թեհրանում առաջին շարժական բեմը:

Պրն. Մասջէդ-ջամէին, ողջունելով այս առաւելութիւնները և իր շնորհաւորանքները յղելուց յետոյ խոստացաւ հերթական հանդիպումներ ունենալ Կենտրոնատեղիում և Արարատի պաշտօնեայ անձանց հետ:

Իր հերթին Ընկ. Գէորգ Վարդանը Շնորհակալութիւն յայտնելով այցելութեան կապակցութեամբ Արարատ կազմակերպութեան աշխատակազմի պատրաստակամութիւնն յայտնեց հետագայ  հանդիպումների համար: