Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 21 Հունվար 2016 17:48
Rate this item
(0 votes)

Յաջողակ ընկեր

Այս անգամ Հանրութեան հետ կապի հիւրն էր 12-ամեայ միութենական՝ Մինէ Մարտիրոսեանը, որի մարզական ձեռքբերման մասին ասուլիս ունեցանք իր հետ:

Մինէ Մարտիրոսեանս Մարտիրոս, ծնւել է 2003 թւականի օգոստոսի 18-ին Թեհրանում: Նա յաճախում է Մարիամ հաստատութիւն և 7-րդ դասարանցի է: Մինէն Կազմակերպութեան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի անդամ է 2008 թւականից:

Թենիսը սկսել է 9 տարեկան հասակից, սկզբից փորձերը սկսել է «Արարատ» մարզաւանում, սկզբում միայն ամռան սեզոնում էր կատարում իր փորձերը իսկ ժամանակի ընթացքում աւելի  յաճախականութեամբ մասնակցեց փորձերին:

2015 թւի Մայիս ամսում մասնակցեց Թեհրան նահանգի դպրոցների մրցութիւններին և 10-13 տարեկանից վար نیمه پیشرفته) )   խաղերում գրաւեց առաջին տեղը: Մինէյի սկզբնական շրջանի մարզիչներն են  եղել պարոնայք՝ Արբի Զոհրաբեանը, Էրիկ Քամարզարեանը և Գառնի Խեչումեանը, իսկ վերջին տարիներում փորձերը շարունակել է ու մինչ այժմ շարունակւում է պրն.Բորղէիի և պրն.Գառնի Խեչումեանի հետ:

Սեպտեմբերի վերջին, թենիսի ֆեդերացիան հրաւիրեց Մինէյին՝ Երկրի ախոյեանական  մրցումներին՝ Արդաքան Եազդում, որին մասնակցում էին 8 մարզիկներ Թեհրան նահանգից , Չորս հոգանոց թիմը որի մէջ էր Մինէն պարտւեցին մէկ ութերորդ աղիւսակում  և այս մրցաշարում Մինէյի երկրի ախոյեանական ռանքինգը որոշւեց 46-րդ   նա իր համատարիք մարզիկների մէջ  Ասիայում 329-րդ հոգին նշանակւեց ու մինչև 2015 թւականի վերջը կը մնայ այս ռանքինգում, իսկ հիմա իր մասնակցութիւնը պիտի շարունակի Ասիայի 2016 թ. խաղերին, որը 4 անգամ կայանալու է Պարսկաստանում, նաև ուրիշ երկրներում օրինակ՝ Կատարում և Թայլանդում:

Սեպտեմբերին Մինէն հրաւիրւեց մասնակցելու Իսպահանում կայանալիք պատրաստական բանակումին, որտեղ մարզիչ էր աշխատում Թայլանդի 14-ից վար, Ասիայի աւագ մարզիչը: Բանակումի աւագ ղեկավարն էր պրն. Բորղէին: 9-օրեայ տքնաջան աշխատանքը ծառայեց  փորձառութեան և հմտութեան բարձացման: Մինէն անմիջապէս  մասնակցեց 14-տարեկանից վար Ասիայի 4-րդ մրցաշարին Իսպահանում և գրաւեց  16-րդ տեղը :

 Մինէն իր մասնակցութեամբ  և յաջողութիւններ նւաճելով պիտի նւազեցնի իր ռանքինգը:

Հարկ է նշել որ ներկայում նրա՝ երկրի ախոյեանական ռանքինգը 46 է:

 Մինէյ ի հետ ասուլիս է ունեցել  նաև خانواده ամսաթերթը:

 Մինէն յայտնեց, որ իր հայրիկի քաջալերութեամբ է նախընտրել թենիսը և նաև իր ընտանիքի աջակցութեամբ շարունակում է մարզանքը :

Մինէն և ծնողները  շնորհակալութիւն յայտնեցին   «Արարատ»-ից  որը հնարաւորութիւն է ստեղծել ձմռանը փակօթեայ դահլիճում շատ յարմարաւէտ պայմանում թենիսի փորձերը շարունակել:

Ծնողները յայտնեցին իրենց խորին շնորհակալութիւնները նախ Արարատի մարզիչներից ապա կազմակերպիչներից:

Վերջում շնորհակալութիւն յայտնեցին Հանրութեան հետ կապին մտերմիկ հարցազրոյցի համար: