Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմադրւեց «Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog) երաժշտական ներկայացումը
«Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog)-ը Վոալտ Դիզնի ստուդիայի 49-րդ լիամետրաժ ֆիլմն է որը նկարահանւել է 2009 թ.-ին ԱՄՆ-ում և հիմնւած է Էլիզաբետ Բեյքերի «Արքայադուստրը և գորտը» հեքիաթի հիման վրայ: Մանկական այս գեղեցիկ մուլտֆիլմը անւանակարգւել է «Ոսկէ երկրագունդ» կինոմրցանակաբաշխութեան ժամանակ և արժանացել է՝ «Օսկար»-ի լաւագոյն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ անւանակարգում: Մուտֆիլմի Ռեժիսորներն են՝ Ռոն Քլեմենտսը և Ջոն Մասկըրը, Սոյն հեքիաթն ունի բազմատեսակ սիւժեներ, որը զարգացնում է մանկական աշխարհը:
Հեքիաթի պատմութիւնը պատկերում է 20-ամեայ Մալդոնիայի արքայազն Նաւինին, որը կախարդանքով ստացել է գորտի կերպարանք: Որպէսզի արքայազնը վերջ տայ այդ կախարդը պիտի համբուրեր արքայադստրին, բայց սխալմամբ համբուրում է թագաւորի տան մատուցողուհու աղջկան՝ Տիաննային, վերջինս նոյնպէս կերպարանափոխւում և դառնում է գորտ:
2016 թ.-ի փետրւարի 4-ին և 5-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» պարախմբի 20-ամեակին նւիրւած, հեքիաթային այս մուլտֆիլմը թատերականացւած բեմադրւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:
Դահլիճում տիրում էր հաճելի մթնոլորտ, ներկայ էին բազմաթիւ մանուկներ ու պատանիներ, որոնք իրենց ծնողների հետ անհամբեր սպասում էին անակնկալների: Բեմի զարդարանքն ու կահոյքաւորումը արտացոլում էր մանկական գեղեցիկ յուշեր:
Երաժշտական և թատերական բացառիկ երեկոն, սկսեց «Արւեստի դպրոց»-ի թատրոնի ուսուցիչ՝ Արտոյտ Զոհրաբեանը, ներկայացնելով մուլտֆիլմի համառոտ պատմութիւնը: Այնուհետև «Արւեստի դպրոց»-ի թատրոնի աշակերտ-ուհիները և պարախմբի թիւ 2 և 3 խմբի սաները, գեղեցիկ հագուստներով ու շարժումներով, գոյների ու երաժշտութեան ներքոյ մերթ ընդ մերթ դուրս գալով բեմ գրաւում էին երեխաների ուշադրութիւնը: Բեմում տեղադրւած էր մի էկրան, որի վրայ ցուցադրւում էր հատւածներ մուլտֆիլմից: Ողջ ծրագրի ընթացքում մանկական երաժշտական հեղինակային կենդանի բարձրորակ կատարումներով հանդէս եկան երգիչներ՝ Թեմա Յակոբեանը և Մխիթար Վարդինը: Քաղցր պահեր ապրած մանուկները սրահը թողեցին ուրախ ու զւարթ յուշերով ու մեծ բաւարարութեամբ:
Նշելի է որ ծրագրի վերջում գեղարւեստական յայտագիրը ներկայացւեց հետևեալ կարգով՝
-Աւագ ուսուցիչ և ծրագրի երաժշտական ներկայացման գլխաւոր բեմադրիչ՝ Անահիտ Աւետեան
-Պարի դպրոցի յանձնախումբ՝Թալին Մնացականեան, Անի Սահակեան և Քառոլին Դանիէլեան
-«Արարատ» պարի դպրոցի թիւ 3 խմբի սիրայօժար օգնական՝ Ալմարա Շահմիրեան
-Փորձավարներ՝ Սիւնէ Շահվալադեան, Լինետ Սարգսեան, Նատալի Մուրադեան ,որոնք նաև կատարել էին հագուստների ձևաւորման և պատրաստման աշխատանքը
-Բեմի ձևաւորումը ու նախասրահի կահաւորումը կատարել էր Լինդա Սարգսեանը
-Պարի դպրոցի ընդհանուր վարիչ՝ Շաքէ Մուրադեան
-Արւեստի դպրոցի վարիչ՝ Անի Զաքարեան
Յանձնախումբ՝ Գէորգ Թամրազեան, Արմէն Զարգարեան, Արմէն Վարդին, Ժոռանս Շահվերդի և Ռազմիկ Զարիֆեան
-Դիմահարդարում և գլխարկների ձևաւորում՝ Քառլա Մարտիրոսեան և Ռիմա Մելքոմեան:
-Սցենարի թարգմանութիւն և համադրում ՝ Սուրիկ Աբնուսեան
Յօդւածը պատրաստել է Սևադա Յարութիւնեանը և օրաթերթիս է տրամադրել Հ.Մ.Ա.կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակը:
Հ.Մ.«Արարատ»Կ.