Հրատարակութիւն

PDF

ԻԻՀ Յեղափոխութեան 37-ամեակին նւիրւած մարզական մրցումներ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիայ մասնաճիւղում

Rate this item
(0 votes)

 2016 թ. երկուշաբթի՝ փետրւարի  8-ին Ուրմիոյ Արարատի մասնաճիւղում տեղի ունեցաւ 2 մարզաճիւղերի ՝ Փինգ փոնգ-ի և Ճատրակի մրցութիւնների բացման արարողութիւնը, նւիրւած Իրանի Իսլամական Հանրապետութեան յեղափոխութեան 37-ամեակին:

 

  Բացման արարողութեանը ներկայ  էին Իրանի Իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դկտ. Կարէն Խանլարեանը, ասորիների պատգամաւոր՝ Իւնաթան Բեթ Քոլիան, Ուրմիոյ քաղաքի Սպորտի ընդհանուր հիմնարկի նախագահ դկտ. Չամանգոլին, Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ ընկ. Շեռլի Աւետեանը և ընկ. Սևան Ծառուկեանը:

  Բացումը կատարւեց  Ատրպատականի հայոց թեմի թեմակալ առաջնորդ՝ Տէր Գրիգոր Ս. Եպիսկոպոս Չիֆթճեանի ուղերձով որը ընթերցեց օրւայ  հաղորդավար Արմէն Բադալեանը:

  Իր ողջույնի խոսքն ունեցաւ Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան նախագահ Ընկ. Շաղիկ Ջորջեանը աւելացնելով , որ այս մրցոյթը տեղի կունենայ  փետրւարի 9 և 10-ը (20 -21 բահման) և վերջում շնորհակալութիւն յայտնեց  Սպորտի և Երիտասարդութեան հարցերի հիմնարկութեանը, իրենց աջակցութեան համար:

  Ողջույնի խօսքի ընթացքում Դկտ. Չամանգոլին իր գոհունակութիւնը յայտնեց կազմակերպւած այս միջոցառման կապակցութեամբ, գնահատելով Իրանի Իսլամական յեղափոխութեան ընթացքում հայ և ասորի նահատակների յիշատակը և յաջողութիւն մաղթեց մրցոյթին մասնակցող 37 մարզիկներին:

  Ծրագրի ընթացքում իր ելոյթն ունեցաւ նաև դկտ. Կարէն Խանլարեանը:

  Երեկոյի ընթացքում տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր, երգեր՝ կապւած օրւայ միջոցառմանը և վերջում որպէս գնահատական, յուշանւէրներ յանձնւեց պետականհ հիւրերին, ովքեր համագործակցել և աջակցել են այս ծրագրի կազմակերպմանը ինչպէս նաև Ուրմիոյ Արարատի մասնաճիւղի վաստակաւոր մարզիկներին և արւեստի ասպարէզում իրենց ներդրումն ունեցող անձանց: