Հրատարակութիւն

PDF

Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան ներկայացուցիչները մարզաւանում

Rate this item
(0 votes)

Սոյն թւականի մայիսի 18-ի առաւօտեան «Արարատ»մարզաւան այցելեցին Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան ներկայացուցիչներ պարօնայք՝ Մոամային՝ Թեհրանի քաղաքապետարանի Մարզանքի հաստատութեան փոխ վարիչը , Ասգարին՝ տղայոց Մարզանքի փոխ տնօրէնը, Նեմաթեան և Բադիին և տկն.Միրզային՝ օրիորդաց Մարզանքի փոխ տնօրէնը:

Հիւրերին դիմաւորեցին Կ.Վ.նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը, Կ.Վ.ընկերներ՝ Ռաֆֆիկ Բաղումեանը և Արբի Սարգսեանը , Մարզական.մ նախագահ՝ ընկեր Արա Ջահանեանը, Կ.Վ. գրասենեակի վարիչ՝ ընկեր Սևան Ծառուկեանը և մարզաւանի վարիչ՝ ընկեր Արբի Զոհրաբեանը:

Այցելութիւնը նպատակ ունէր անցեալ հանդիպումների լոյսի ներքոյ ուսումնասիրէր մարզաւանի հնարաւորութիւններից առաւել օգտագործելու միջոցները:

Վերջում մասնակիցները համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին :