Հրատարակութիւն

PDF

Թեհրանի Երէց տղայոց բասկետբոլի եզրափակիչ մրցութիւն

Rate this item
(0 votes)

Երեկ՝ երկուշաբթի մայիսի  30-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ»սրահում տեղի ունեցաւ Թեհրանի Երէց տղայոց բասկետբոլի եզրափակիչ մրցութիւնը (شرکت هواپیمایی ایران هما)   և   (سازمان بنادر و کشتیرانی)խմբերի միջև ,յաղթող ճանաչւեց (سازمان بنادر و کشتیرانی) խումբը:

Մրցութեանը  և մեդալաբաշխմանը ներկայ էին պարոնայք՝ Գարշասբին՝Թեհրան նահանգի ընդհանուր երիտասարդութեան յարգարժան տեսուչ ,պրն.Մուսաւին՝ԻԻ խորհրդարանի պատգամաւոր ,պրն.Քարամին՝Թեհրանի տղայոց բասկետբոլի նախագահ  ,տկն. Քոլահին ՝Թեհրանի օրդ. Բասկետբոլի նախագահ և բասկետբոլի ֆեդերացիայից  մի շարք հիւրեր :

Ներկայ էր Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ ընկ. Ալէքս Կարապետեանը: