Հրատարակութիւն

PDF
Ուրբաթ, 24 Հունիս 2016 12:16
Rate this item
(0 votes)

 

Չորեքշաբթի յունիսի 22-ին Արարատի սկաուտները Հ.Մ.Ը.Մ.-ի բանակավայրում Կիպրոսի հայ սկաուտների հետ աշխոյժ օր անցկացրին, առաւօտեան՝ ծրագրում կատարւեց մարզանք ու ծովում լողալ ապա Դ.խ. Արմէն Այւազեանը դասախօսեց "Ինչպէս գոյատևել դժւարին պայմաններում" թէման, այնուհետև սկաուտները ջրազտման համակարգը սովորեցին ու սարք պատրաստեցին:

 

Օրւայ երկրորդ կէսում երկու երկրների սկաուտները իրենց երկիրն  ու միութիւնը ծանօթացրին միմեանց:

Արարատի պատւիրակութիւնը ներկայացաւ 4 գլխի ներքոյ:

1.ներկայացրեց երկիրը

2.ներկայացրեց 72-ամեայ Արարատ Կազմակերպութիւնը

3.ծանօթացրեց հայ համայնքը և երեք թեմերը

4.Ցուցադրւեց Արարատի 70- ամեակի առիթով պատրաստւած  ֆիլմը