Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 26 Հուլիս 2016 12:08
Rate this item
(3 votes)

2016 թ. յուլիսի 6-ից սկսւեց Արենուշների հատւածի թիւ 1 խմբի բանակումը ՝ Նոր Ջուղայում, 4 օր տեւողութեամբ բանակումը նպատակ ունէր անհատների խմբակային համագործակցութիւնները եւ հարաբերութիւնները բարելաւել, բանակումի միւս նպատակներից էր 12 դաւանանքների իմաստը պարզաբանել եւ բանակումի ընթացքում դրանք ամենայն բծախնդրութեամբ իրականցնել:

Սկաուտները 4- օր բնակւեցին Հայոց Քանանեան դպրոցում, բանակումին մասնակցեցին 21 Արենուշներ:
 
Արենուշ 1-ի բանակումային այցելութիւնների մաս էր կազմում այցելութիւն Նոր Ջուղայի Հայոց ազգային ծերանոց, սկաուտների ներկայութիւնը կենտրոնի անդամների համար մեծ սփոփանք եւ խանդավառութիւն առաջացրեց, յուլիսի 7-ին արենուշները այցելեցին «Նաղշ Ջահան» հրապարակ, այցելութիւնների մաս էր կազմում նաեւ  Ս.ամենափրկիչ Վանքը ը եւ թանգարանը, սկաուտները նաև օգտւեցին լողաւազնից:

Բանակումը աւարտւեց յուլիսի 9-ին սկաուտները մեծ բաւարարութեամբ վերադարձան նորանոր գիտելիքներով և անմոռանալի յուշեր: