Print this page
Կիրակի, 14 Օգոստոս 2016 11:40
Rate this item
(0 votes)

 

 

 

Համահայկականմանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոն

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

 

VI մրցույթ-փառատոնըանդրադառնում է միջնադարյանՀայաստանի մշակույթի երկու բնագավառների` ժողովրդական բանահյուսության ու մանրանկարչության կապին: Հայկական մանրանկարչությունը սկիզբ է առնում հինգերորդ դարից և հասնում մինչև տասնութերորդ դարում տպագրության գյուտի տարածումը: Չնայած դրան հայկական մանրանկարչության նկատմամբ հետաքրքրությունը ներկա է մինչ օրս:  Առաջին ձեռագիր նկարազարդ մատյանները նոր կտակարաններն էին, ապա Աստվածաշունչն ամբողջությամբ և կրոնոկան արարողակարգային գրքերը: Հայաստանում ու գաղթավայրերում ձևավորված կրոնական կենտրոններին կից ստեղծվել էին մանրանկարչական առանձնակի ոճերով դպրոցներ:

Մրցույթ-փառատոնինպատակնէ հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ  կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական ընկալման զարգացմանը, գրի և գրքի նկատմամբ նորովի վերաբերմունքի ձևավորմանը:

Մասնակիցներիցակնկալվումէ գեղարվեստական անդրադարձ մանկանկարչական առանձին դպրոցների պատմությանը, մանրանկարիչների կերպարներին, տառերի պատկերներին, ինչպես նաև գրավոր մշակույթին: Յուրաքանչյուր մանկավարժ` ընտրելով մանրանկարչական  դպրոցներից նկարչական մոտեցման մեթոդը, ուսումնասիրելով ու ճանաչելով օրինակ Կիլիկիայի դպրոցի պատկերային ձեռագիրը, պետք է առաջնորդվի այդ ոճով` ձևավորելով ժողովրդական բանահյուսության որևէ երկ (հեքիաթ, հանելուկ, առակ, առած, ասացվածք, երգ, էպոս): Տարբեր տարիքի երեխաների կամ խմբերի համար աղբյուր կարող է ծառայել իրենց հասակին համահունչ բանահյուսական նյութը, և, առաջնորդվելով իրենց նախընտրած մանրանկարչական դպրոցի մոտեցմամբ, նրանք կարող են ձևավորել տվյալ երկը: Բանահյուսական նյութի և նկարչական մոտեցման կամ ծաղկողի ձեռագրի ընտրությունն ազատ է:

Մեկ գաղափարով միավորված խմբային նախագծային աշխատանքների դեպքում  կարելի է կազմել նաև ամբողջական գիրք:

Խրախուսելի չէ մանրանկարչական հայտնի պատկերներից արտանկարումը` առանց բանահյուսական հիմքի:

 

Մրցույթ-փառատոնիմասնակիցները

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր.

  • 6-13
  • 14-18:

 

Մրցույթ-փառատոնիանցկացման կարգը

Մրցույթը նախատեսված է անցկացնել երկու փուլով:

Առաջինփուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդեսի կազմակերպման և կատալոգի տպագրման նպատակով:

Երկրորդփուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցահանդեսի համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները: 

 

Ստեղծագործությունների գնահատման հիմքերը

 

Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է  գաղափարի յուրօրինակությանը և հայ մանրանկաչության առանձնահատկությունների իմացությանը, ինչպես նաև գեղարվեստական կատարման որակին:

Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կրրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):

 

Մեթոդական աջակցությունը տեղի կունենա էլեկտրոնային տարբերակով ապրիլ ամսին:

 

Ստեղծագործությունների ներկայացման պայմանները

 

          Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են PDF կամ JPG ձևաչափով  Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեյով մինչև 2016թ. հուլիսի 1-ը ներառյալ: Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` Picassa, 4shared.com և այլ):

            Առաջին փուլում պատկերը ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.

  1. PDF կամ JPG ֆայլերը ունենան նկարի հեղինակի ազգանունը և անունը` որպես ֆայլի անվանում,
  2. էլեկտրոնային նամակում նշված լինի ստեղծագործության անվանումը, չափը և տեխնիկան, հեղինակի անուն, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոց` էլ. հասցե, հեռախոսահամար, հասցե:
  3. նկարչություն դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը:

Նույն տեղեկություններ պետք է լինեն նաև փակցված ստեղծագործության վրա` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ:

            Երկրորդ փուլի համար առաջին փուլն անցած աշխատանքների բնօրինակները մինչև սեպտեմբերի 30-ը փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոնին.

National Centre of Aesthetics, Studio-college, Moskovyan 37, Yerevan, 0001, Armenia

0001, Երևան, Մոսկովյան 37, Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջ

Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN  NKARCHAKAN MRTSUYT» նշումը:

 

Պարգևները`

            Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ):

            Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև մրցանակներ:

           

Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը:

N

Գործողություն/աշխատանք

 

Ժամկետ

1.

 

Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ

հուլիսի 1

 

2.

Առաջին փուլի արդյունքների ամփոփում

հուլիսի 23

3.

Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ

սեպտեմբերի 30

4.

Ցուցահանդեսի կազմակերպում

Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 1

5.

Հաղթողների հայտարարում, պարգևատրում և փակման արարողություն

նոյեմբեր

Լուսանկարներ