Հրատարակութիւն

PDF

«Արարատ» մարզաւանում՝ հիմնօրհնէք

Rate this item
(0 votes)

 

Երէկ օգոստոսի 20 ի երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի մարզաւանի հիւսիսային հատւածում տեղի ունեցաւ նոր մի շինութեան հիմնօրհնէքը տէր Կոմիտասի ձեռամբ:

Նախապէս տեղեկացւած միջոցառմանը ներկայ էին ` ԹՀԹ թեմական խորհրդի ներկայացուցիչը,Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչը,ԻԻՀ խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւորը,Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,ժամանակի նախագահները ,հիմնադիր անդամներ,վարչականներ ու անդամներ.

Կազմակերպութեան նախագահ Գէորգ Վարդանը բացման խօսքում ողջունելով ներկաներին հակիրճ բացատրութիւններ տւեց նորակառոյց շինութեան մասին ու ընդհանուր պատկեր ներկայացրեց այս շրջանում մարզաւանում շինութիւններ ի ու նորոգութիւնների մասին.ապա տեղի ունեցաւ հիմնօրհնէքի կարգը ու հիմնաքարը տեղադրւեց տարածքի հիմքում.այնուհետև ներկաները շնորհաւորանքի խօսքեր արտայայտեցին ու մի մի բահ հող լցրեցին  տուփում զետեղւած հիմնաքարի վրայ ,տեղի ունեցաւ Համեստ ընդունելութիւն: