Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 02 Հոկտեմբեր 2016 20:01
Rate this item
(2 votes)

 Տավուշի մարզի սահմանապահ Սարիգյուղի միակ մակապարտեզն իր հիմնադրման օրից ի վեր չէր վերանորոգվել,իսկ 90-կանների պատերազմի ժամանակ թշնամու նենգ գնդակները չէին շրջանցել անգամ գյուղի միակ մանկապարտեզին: Գյուղի մանկապարտեզի վերանորոգումը երկար սպասված իրադարձություն էր գյուղի բնակիչների համար, գյուղի բնակիչները՝փոքրից մինչև տարեց,տոնական տրամադրությամբ հավաքվել էին մանկապարտեզի բակում, հյուրերի հետ կիսելու իրենց ուրախությունը:Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները հնարավոր եղավ իրականացնել տիկին Էլբիս Գասպարյանի անվերապահ նվիրատվության շնորհիվ,վերանորոգվելէր մանկապարտեզի խոհանոցը,սանհանգույցը և ճաշարանը:Միջոցառմանը ներկա էր գյուղի գյուղապետը,որը իր շնորհակալական խոսքում նշեց,որ մանկապարտեզի բարեկարգումից ու վերանորոգումից հետո գյուղում մանուկների թիվը վստահ ավելի կշատանա,իսկ մանկապարտեզի այսօրվա սաները,որոնք վաղվա մեր սահման ու երկիր պահողներն են,կրթվելով ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում կլինեն ավելի կապված իրենց հող ու ջրին:Պետության սահմանները սկսվում են գյուղից և վերջանում գյուղով,սակայն շատ քչերն են դա գիտակցում,այդ քչերից մեկն է Էլբիս Գասպարյանը,որի գիտակցման ու հայրենասիրության շնորհիվ այսօր Տավուշի մարզի սահմանապահ Սարիգյուղում փոքրիկ տոն տեղի ունեցավ: