Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 18 Հոկտեմբեր 2016 16:56
Rate this item
(0 votes)

ՄէԿ ՕՐ ԲՆՈՒԹԵԱՆ ԳՐԿՈՒՄ
Ուրբաթ, հոկտ. 7-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կ. յ. ժամը 4-ը, տեղի ունեցաւ Երէցների միութեան հաճոյական ձեռնարկը՝ «Մէկ օր բնութեան գրկում»: Վերջին տարիներին, սոյն ձեռնարկը Միութեան տարեկան ծրագրի անբաժան մասն է կազմում եւ ջերմօրէն ընդառաջւում է միութեան անդամների եւ հիւրերի կողմից:


Այս տարւայ ծրագիրը կայացաւ «Արարատ»-ի Ս. Խաչ Մատուռի կանաչապատ տարածքի վրայ՝ 85 միութենկանների եւ հիւրերի մասակցութեանբ: Ծրագրում նախատեսւած էր եօգայի վարժութիւններ՝ մարզուսոյց Անի Մովսիսեանի կատարմամբ, որին մասնակցեցին գրեթէ բոլորը:
Օրւայ այլ բաժնում ընկեր դոկտ. Տիգրանուհի Յովակիմեանը ամփոփ ելոյթով բացատրեց Երկիր մոլորակի «Կայուն զարգացման» համար ՄԱԿ-ի ընդունած որոշման մասին, որի իրագործման համար բոլոր երկրները պիտի միասնաբար աշխատեն՝ 2015-2030 թթ. ժամանակամիջոցում:
Ճաշ մատակարարելուց յետոյ, լոտօն հետաքրքիր անակնկալ էր, թէեւ երկար չշարունակւեց ժամանակի սղութեան պատճառով: Վերջին ծրագիրը հոկտեմբեր ամսի ծնունդների նշումն էր, որով աւարտւեց բնութեան հետ ուրբաթօրեայ հանդիպումը: Է.Յ.