Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 12 Նոյեմբեր 2016 17:31
Rate this item
(0 votes)

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 65-ամեայգործունէութեան նւիրւած

 Երդման արարողութիւն

Ուրբաթ` 11 նոյեմբերի 2016 թ.-ին, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Սասունցի Դաւիթ» սրահում տեղի ունեցաւ Սկաուտական Միութեան երդման արարողութիւնը, նւիրւած իր 65-ամեայ գործունէութեանը:

 

Նախասրահում ցուցադրութեան էր դրւած գայլիկ, արծւիկ եւ արի արենուշների իւրաքանչիւր խմբի լուսանկարները եւ նրանց միջոցով պատրաստւած աշխատանքները, որոնց մէջ աչկառու էր ծառի տեսք ունեցողները, որը հէնց ընտրւած էր, որպէս 65-րդ ամեակի խորհրդանիշ:

Սկզբում մի խումբ սկաուտների նւագակցութեամբ կատարւեց Հայաստանի հիմնը, որին յաջորդեց իւրաքանչիւր խմբի ներկայացուցիչների շարքայինը, դրօշակների վեր բարձրանալն ու գայլիկ արծւիկների միջոցով հնչած կազմակերպութեան հիմնը:

Ծրագրի գեղարւեստական բաժնում նախատեսւած էր երկու երգերի կատարում` գայլիկ արծւիկներից կազմւած երգչախմբի միջոցով, «Հզօր բանակ» երգի կատարում` երեք արենուշների կատարմամբ, ֆիզիկական աշխատանքների կատարում, ֆիլմի ցուցադրում` սկաուտական աշխատանքներից ու բանակումներից: Նաեւ ցուցադրւեց մի քանի հարցազրոյց` միութեան աւագ ընկերների հետ, որի ընթացքում սկաուտների միջոցով ներկայացւեց միութեան անցեալը եւ սկաուտի միշտ պատրաստ կեցւածքը` Իրանի, Արցախի եւ Հայաստանի պատմութեան ընթացքում:

Գեղարւեստական բաժնին յաջորդեց սկաուտական շարքայինը ու կարգախօսերը, եւ նորամուտների երդման արարողութիւնը, ապա հրաւիրւեցին Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Կազմակերպութեան նախագահ` ընկեր Գէորգ Վարդանը եւ միութեան ներկայ սկաուտապետ` ընկեր Հարմիկ Նաւասարդեանը, յանձնելու գնահատականները եւ աստիճանները:

Ծրագրի վերջին հատւածում օրւայ կապակցութեամբ արտայայտւեցին ընկեր Գէորգ Վարդանը եւ Սրբազան հայրը: