Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովի Անդրանիկ նիստի բացումը տեղի ունեցաւ երէկ ՝երեքշաբթի յունւարի 31-ին 2017 թ. երեկոյեան, «Վաչիկ Ղարաբէգեան » սրահում:
Կազմակերպութեան Պատգամաւորական ժողովը այն առիթն է որտեղ, պատգամաւորները միասնական ու ընկերական հոգով իրենց հայեացքը յառում են դէպի ապագայ ,անտեսելով խոչընդոտներն ու արգելքները կազմում են «Արարատ»-ի առաջընթացման շքեղ երթը:
Ժողովին ներկայ էին հրաւիրեալներ` թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը , Թեմական խորհրդի նախագահ պրն. Ռուբիկ Կարապետեանը , ընկեր Գառնիկ Մկրտչեան ՝ Հ.Մ.Ը.Մ.-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը, ընկեր Վաչէ Փափազեան՝ «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչը ,Ալիք հաստատութեան ներկայացուցիչ ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը և հրաւիրեալներ ,պատգամաւորներ ու միութենականներ :
Սկզբում ընկ. Գէորգ Վարդանը ողջունեց ներկաներին ապա ներկայացրեց շրջանի զեկոյցը , միաժամանակ ցուցադրւեց աշխատանքներից սահիկներ այնուհետև արտայայտւեցին ընկերներ ՝ Գառնիկ Մկրտչեանը ,Վաչէ Փափազեանը , Հենրիկ Խալոյեանը և Չհարմահալ միութեան նախագահ ՝ պրն. Նիկոլ Մուսախանեանը :
Ողջոյնի խոսքով և հայրական օրհնանքով արտայայտւեց թեմիս բարեշնորհ Սրբազան հայրը :
Ժողովը ընտրեց ժամանակաւոր դիւան ,որը քննարկելով մանդատները անցաւ միւս օրակարգին այնուհետև մնայուն դիւան ընտրւեց :
Հրաւիրեալները և Կենտրոնական Վարչութեան նախագահը փոխանակեցին յուշանւէրներ :
Սրահում տեղադրւած էր կազմակերպութեան շրջանի ընթացքի աշխատանքներից լուսանկարների ցուցահանդէս :
Նիստի վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն :
Նիստը շարունակւում է այսօր առաւօտեան ժամը 10:00 -ից: